«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
 
«Սասնա ծռեր» վիպերգը բանասացների միջոցով տարբեր պատումներով (տարբերակներ) անցել է սերնդեսերունդ և հասել է մեզ: Նրա մասին առաջին անգամ հիշատակել են XVI դարի պորտուգալացի ճանապարհորդներ Տենրեյրոն և Աֆոնսոն: Էպոսի պատումներից մեկն առաջին անգամ 1873 թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը տարոնցի երեսփոխան Կրպոյից և 1874 թ-ին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով: Մեկ այլ տարբերակ՝ «Դավիթ ու Մհեր», 1889 թվականին հրատարակել է Մանուկ Աբեղյանը (ասացող՝ մոկացի Նախո քեռի): Ցայսօր հայտնաբերվել և գրառվել է շուրջ 160 պատում՝ «Սասունցի Դավիթ», «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Թլոլ Դավիթ», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլ վերնագրերով: 1939 թ-ին վիպերգի ստեղծման 1000-ամյակի առթիվ 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր (հեղինակներ՝ Մանուկ Աբեղյան, Գևորգ Աբով, Արամ Ղանալանյան), որն ամբողջական և հստակ պատկերացում է տալիս էպոսի մասին:
 
 
== Քաղվածքներ «Սանասար և Բաղդասար» ճյուղից ==