«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 52.
:Մեկի անուն էդին Ձենով Հովան,
:Մեկի անուն՝ Մհեր։
 
== Քաղվածքներ «Մեծ Մհեր» ճյուղից ==
*Բաղդադու Խալիֆային մոտիկ մա՛րդ մի կար.
:Մըսրա Մելիք անունով մա՛րդ մի կար։
:Մըսըր էնոր ձեռն էր– Մելիք Մըսըր կը նստեր։
:Էն իմացավ Սանասարի մեռնել,
:Էլավ, էկավ վեր Սասնա,
:Խարջ ու խարաջ կապեց Սասնա քաղքին:
 
*Երբ որ Մհեր էկավ-էղավ յոթ տարեկան,
:Յոթ շենք էղավ իր բոյ։
 
*Մհեր կանչեց.— Հացն ու գինին, տեր կենդանին։
:Կանչեց, մի ձեռ թալեց էդ առյուծի վերի՛ ծնոտ,
:Մյուս ձեռ թալեց ներքի՛ ծնոտ,
:Ճղեց էդ [[առյուծ]] մեջտեղեն,
:Արե՛ց էնոր էրկու կտոր։
:Մեկ դրեց ճամփու էս դին, մեկէլ՝ էն դին։
 
*Ասաց.— Թե ես մեռնեմ՝
:Զիմ թագուհին ու էրեխեք հանձնեմ քեզի.
:Թե դո՛ւ մեռար՝ զքոն հանձնի մեզի։
:Որ խալխ չ’ասի, մնացեր են որբ։
:Մատներ կտրին, արուն արնի խառնեցին,
:Պայման դրին, էղան աղբեր։
:Մըսրա Մելիք էս բան մաքուր սրտով չասաց.
:Էն Մհերից վախցավ, կեղծավորցավ։
 
*Ժամանակ մի վրա անցավ, Մըսրա Մելիք մեռավ:
 
*Իսմիլ Մհերից մնաց էրեխով,
:Ղսրըղներ Քուռկիկ Զալալուց բռնեցին։
 
*Յոթ տարի Իսմիլ խաթուն զՄհեր պահեց գինով։
 
*Ինն ամիս, ինն օր, ինը սհաթ որ լմնցավ,
:Արմաղանին տղա էլավ։
:Տարան կնքեցին, անուն դրին Դավիթ։
:Տղան որ տուն բերին,
:Մհեր ու իր կնիկ էրթմակոտոր էղան, մեռան։
 
 
== Ծանոթագրություններ ==