«Գևորգ Մարզպետունի (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''«Գևորգ Մարզպետունի»''' - նշանավոր հայտնի գրող [[Մուրացան]]ի վեպերից է: Հայ գրականության ամենանշանավոր ստեղծագործություններից է: Գրվել և առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին, իսկ առանձին գրքի տեսքով դուրս է եկել միայն 1912 թվականին: Ռուսերեն լեզվով առաջին անգամ թարգմանվել է 1963 թվականին:
 
Հեղինակը վեպի մեջ նկարագրում է Հայաստանը 10-րդ դարում. հայ-արաբական պատերազմը, երկրի ներսում տիրող իրավիճակը, տարբեր իշխանների ու նախարարների քաղաքականությունը և այլն... Վեպը կազմված է իրական փաստերի հիման վրա:
Տող 7.
 
* Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է ա՛յն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ: Այն գեղջուկ խրճիթները, այն աննշան տնակները, որոնց մեջ ապրում են ցնցոտիներով ծածկված մանկտիք և որոնց շատ անգամ արհամարհում են մեծամեծ իշխանները, նույնիսկ դրանք են, որ ամփոփում են իրանց մեջ հայրենիքի ուժը: Ով որ կամենում զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե. ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրանց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը: Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որդնակեր, այնպես և կանգուն չի մնալ այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հալածական է սերը, միությունը, առաքինությունը և, նամանավանդ, աստուծու երկյուղը:<br/>Եթե այսքան վնասակար են հանդիսանում ազգի և հայրենիքի համար հասարակ ժողովրդի ապականյալ ընտանիքները, որքա՛ն ևս առավել վնասակար ու կործանիչ կարող են լինել իշխող կամ տիրող անձանց ընտանիքները, եթե արատավոր են նրանք: Ձեզ օրինակ Աշոտ Երկաթի ընտանիք... որքա՜ն ցավերի, արտասվաց և հեծության պատճառ դարձավ այդ հզոր դյուցազնի մարդկային մի թուլությունն յուր ընտանիքում. և որքա՜ն վնասներ պատճառեց նույն այդ թուլությունն ընդհանուր հայրենիքին...<br/>Այս ամենը գիտենալով, իմ սիրասուն զավակներս, լսեցե՛ք իմ վերջին պատվերը և կատարեցեք նրան սրբությամբ. այդ պատվերը ամփոփում է յուր մեջ երկու բառ. «Սիրեցե՛ք միմյանց»:<br/>Այդ սերը, այո՛, կերջանկացնե ձեզ, կերջանկացնե և ձեր զավակներին: Նա ուրախության աղբյուր կբխե ձեր ընտանեկան սրահի մեջ և աստուծու օրհնությունը կիջեցնե Մարզպետունյաց տան վրա, որի ժառանգներն եք դուք...
 
== Տես նաև ==
*[[Մուրացան]]
 
== Արտաքին հղումներ ==