«Սթիվ Ջոբս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
(edited with ProveIt)
Տող 6.
* Ես չեմ վստահում համակարգչին, որը չեմ կարող բարձրացնել:
* Համոզված եմ, որ հաջողակ ձեռներեցներին անհաջողակներից բաժանող ամեն ինչի կեսը համառությունն է:
* Դուք չեք կարող հաճախորդին ուղղակի հարցնել, թե նա ինչ է ուզում, մինչ դուք դա անեք, նա արդեն նոր ցանկություններ կունենա:
* Մարդիկ հաճախ չեն հասկանում` ինչ են ուզում, քանի դեռ ինքդ դա ցույց չես տալիս:
* Ես իմ բոլոր տեխնոլոգիաները կտայի Սոկրատեսի հետ հանդիպման դիմաց:
* Մի անգամ [[Պաբլո ՊիկասոնՊիկասո]]ն ասել էր. «Լավ նկարիչները կրկնօրինակում են, մեծ նկարիչները` գողանում»: Մենք երբեք չենք ամաչել ուրիշի հանճարեղ մտքերը գողանալուց:
* Երբ ես գումարի պակաս էի ունենում, նստում էի մտածելու, ոչ թե վազում էի գումար վաստակելու. գաղափարը ամենաթանկարժեք ապրանքն է աշխարհում:
* Անցած ճանապարհը հենց պարգևատրումն է:
Տող 15.
* Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքով ապրելու վրա:
* Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ՝ գլխով:
* Եթե որևէ բան եք արել և լավ չի ստացվել, պետք է որևէ նոր բան անեք, երկար ժամանակ նույն տեղում չմնաք: Պարզապես որոշեք՝ ինչ անել հետո:<ref name="168am">{{cite web | url=http://168.am/2014/10/26/419755.html | title=Սթիվ Ջոբսի 20 լավագույն մտքերը | publisher=168.am | date=հոկտեմբերի 26, 2014 թ․ | accessdate=սեպտեմբերի 13, 2015 թ․}}</ref>
* Չկա [[մարդ]], ով հաջողակ է, երբեք ետ չի կանգնել ու [[սխալ]]ներ թույլ չի տվել: Կան միայն հաջողակ մարդիկ, ովքեր սխալներ են թույլ տվել, բայց հետո փոխել են իրենց ծրագրերը՝ հաշվի առնելով այդ սխալները: Ես այդ մարդկանցից մեկն եմ:<ref name="168am"/>
* Մեծ գործ կատարելու միայն մեկ սկզբունք կա՝ սիրել այն: Եթե դրան չեք հասել, սպասեք: Մի զայրացեք: Թող այն հուշի ձեզ ձեր [[սիրտ]]ը:<ref name="168am"/>
* Ես այն քիչ մարդկանցից մեկն եմ, ով գիտի, թե ինչ է նշանակում մեկ տարվա ընթացքում կես միլիարդ դոլար կորցնել: Դա շատ լավ ձևավորում է անհատին:<ref name="168am"/>
* Եղել է ժամանակ, երբ ես քնում էի ընկերներիս սենյակների հատակին և շշեր էի բաժանում՝ բուրգեր գնելու համար: Մի քանի միլիարդ արժեք ունեցող սեփականության տեր դառնալուց հետո իմ կյանքը մի փոքր փոխվել է, բայց երդվում եմ՝ ոչ ես:<ref name="168am"/>
* Լավ նկարիչները ստեղծում են, մեծ նկարիչները՝ գողանում, իսկ իսկական նկարիչները պատվերը ժամանակին են կատարում:<ref name="168am"/>
* Եթե ձևացնում ես, որ ամեն ինչ քո ձեռքերում է, դա աշխատում է: Ձևացրու, թե վերահսկում ես իրավիճակը, և մարդիկ կհավատան դրան:<ref name="168am"/>
* Պարզության հասնելու համար անհրաժեշտ է հասնել թունելին: Իրականում պարզ լինելու համար պետք է հասնել ամենախոր հատվածին:<ref name="168am"/>
* Եթե ցանկանում ես նոր ճանապարհով գնալ, պետք է այն ինքդ հարթես:<ref name="168am"/>
* Թույլ մի տվեք, որ ուրիշների կարծիքի աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը: Ամենակարևորը՝ [[քաջություն]] ունեցեք ձեր սրտին և ինտուիցիային հետևելու համար: Նրանք գիտեն՝ ինչ ես դու իրականում ցանկանում դառնալ:<ref name="168am"/>
* [[Հիշողություն]]ն այն մասին, որ ես շուտով մահանալու եմ, ամենակարևոր գործիքն է, որ ինձ օգնում է բարդ որոշումներ կայացնել: Մահվան մասին հիշողությունն ամենալավ միջոցն է՝ խուսափելու այն մտքերից, թե դուք կորցնելու բան ունեք: Դուք արդեն մերկ եք: Դուք այլևս չունեք պատճառներ՝ ձեր սրտին չլսելու համար:<ref name="168am"/>
* Գերեզմանոցում ամենահարուստ մարդ լինելն ինձ համար կարևոր չէ: Իրականում կարևոր է միայն քնելիս մտածել, որ դու հրաշալի բան ես արել:<ref name="168am"/>
* Մենք ուտում ենք մթերք, որն աճեցնում են այլ մարդիկ: Մենք հագուստ ենք կրում, որը կարել են այլ մարդիկ: Մենք խոսում ենք լեզուներով, որոնք մտածել են այլ մարդիկ: Կարծում եմ՝ եկել է մարդկությանն օգտակար լինելու ժամանակը:<ref name="168am"/>
* Պետք չէ տխրել և լքել կյանքը: Իսկ եթե կյանքը լքել է քեզ, արժե տխրել:<ref name="168am"/>
* Մահը կյանքի լավագույն հայտնագործությունն է: Այն փոփոխությունների պատճառ է: Այն մաքրում է հինը՝ նորի համար ճանապարհ բացելու համար:<ref name="168am"/>
* Հեռուստացույցը հիմարացնում է և շատ ժամանակ է սպանում: Անջատեք այն և կպահպանեք ձեր ուղեղի մի քանի բջիջները: Բայց զգույշ եղեք․ հիմարանալ կարելի է նաև Apple համակարգչի առաջ նստած:<ref name="168am"/>
* Քաղցած մնացեք: Անշրջահայաց մնացեք:<ref name="168am"/>
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Աղբյուրներ ==