«Ճապոնական առածներ և ասացվածքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 210.
** Միտք՝ Բնության գեղեցկություններն ապրիր ու այդ ընթացքում քո մասին սովորիր:
 
== Այբբենական կարգով ==
=== Ա ա ===
* Ագահությունը մարդուն կործանում է:
* Ագռավները ամեն տեղ սև են:
* Ադամանդին փայլ է հարկավոր, մարդուն` գիտություն:
* Ալյուր գողացողի շորն ալրոտ կլինի:
* Ականատեսը կենդանի փաստաթուղթ է:
* Աղքատությունը հիվանդությունից վատ է:
* Ամեն թուլություն մարդկային է:
* Ամեն ինչին բաց աչքով նայիր:
* Ամեն ինչ հեռվից լավ է երևում:
* Ամեն կաղ յուրովի է կաղում:
* Ամեն մարդ իր տանը հերոս է:
* Ամեն սկիզբ իր վերջն ունի:
* Այնպես է իրեն զգում, ինչպես ձուկը ջրում:
* Այնպես է լինում, որ իմաստությունն էլ է հիմարանում:
* Այսօրվա հիսունը վաղվա հարյուրից լավ է:
* Այրված երեսը արևից չի վախենա:
* Անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարով էլ կգնա:
* Անզգուշությունը մարդու կատաղի թշնամին է:
* Անցած օրը ետ չի դառանա:
* Աշխատանքի ժամանակ հայելի չեն նայում:
* Աշխարհը հավիտենական է, կյանքը` կարճ:
* Աշխարհը մի մարդու համար չէ:
* Աչքերը հոգու հայելին են:
* Ապրելով խաղաղության մեջ, պատերազմի մասին մի' մոռացիր:
* Ապուշի մոտ էլ հազար խոսքից մեկը խելոք կլինի:
* Առանց թրջվելու ձուկ չես բռնի:
* Առավոտյան հրամայում է, երեկոյան հրամանը փոխում:
* Ասեղ գողացողը սայլ էլ կգողանա:
* Ասեղը փոքր է, բայց կուլ տալ չես կարող:
* Ասեղի ծակից է երկնքին նայում:
* Ասեղով ջրհոր չես փորի:
* Ավազից ջուր չես քամի:
* Ատամները ամուր են, բայց փտում են, լեզուն փափուկ է, բայց երկար է ապրում:
=== Բ բ ===
* Բարեգործը մենակ չի մնա:
* Բարության սերմեր ցանիր:
* Բաց վերքի վրա աղ չեն ցանի:
* Բերանից և չարություն է դուրս գալիս, և բարություն:
* Բերանն ու քսակը լավ է միշտ ամուր պահել:
* Բոլոր գետերը հոսում են դեպի ծով:
* Բոլոր հիվանդությունների մեջ ամենածանրը աղքատությունն է:
* Բրնձի ամեն մի հատիկը ծանր աշխատանքով է ձեռք բերվում:
* Բուդդային կեղծ աղոթքով երեք անգամից ավելի չես խաբի:
* Բուդդան էլ է սկզբից սովորական մարդ եղել:
=== Գ գ ===
* Գառնուկը մոր կուրծքը ծծելիս ծնկի է իջնում:
* Գեղեցկուհին էլ է ծերության օրերին կապկի նմանվում:
* Գինին ներս մտավ, խելքը դուրս թռավ:
* Գիտնականը մտածում է գիտության մասին, մսագործը` խոզերի:
* Գիտության մեջ կարճ ճանապարհ չկա:
* Գլուխը ծածկեց, պոչը երևում է:
* Գյուղացին իր արտը ձեռքերի վրա կտանի:
* Գյուղում լինել, գյուղավարի ապրել:
* Գողն էլ է իր դուռը փակում:
* Գործն սկելիս մտածիր նրա վերջանալու մասին:
* Գորտից գորտ կծնվի:
=== Դ դ ===
* Դատարկ սեղանի առաջ զրույցն անհետաքրքիր է:
* Դեղնախտ ունեցողի աչքին ամեն ինչ դեղին կերևա:
* Դժոխքն էլ, դրախտն էլ մարդու սրտումն են:
* Դրախտը` դրախտ, բայց փողն ավելի լավ է:
* Դրախտն էլ, դժոխքն էլ երկրի վրա են:
=== Ե ե ===
* Եթե ժամանակին դանակով չկտրես, հետո կացնով պիտի կոտրես:
* Եթե շուն պիտի լինել, լավ է մեծ տան շուն լինել:
* Եթե փայլեցնեն, աղյուսն էլ թանկագին քար կդառնա:
* Եղբայրներն իրար հետ կռվում, բայց թշնամու դեմ միասին են լինում:
* Եղջերվի ետևից ընկնողը նապաստակին չի նկատի:
* Երբ բախտը ժպտա, երկաթն էլ ոսկի կդարձնեն:
* Երբ երկու սիրտ միացած են, հողն էլ ոսկի կդարձնեն:
* Երբ կողմերից մեկը զիջում է, վեճը դրանով էլ վերջանում է:
* Երբ հիվանդությունը հայտնի է, բուժելը հեշտ է:
* Երիտասարդությունը չի կրկնվում:
* Երկինքն օգնում է նրան, ով ինքն իրեն է օգնում:
* Երկրորդ հարկից հիվանդի աչքի մեջ դեղ է ուզում կանգնեցնել:
=== Զ զ ===
* Զամբյուղով ջուր չես վերցնի:
* Զարկեց ճնճղուկին, կպավ կռունիկին:
=== Է է ===
* Էժան կգնես, քիթդ կկախես:
=== Ը ը ===
* Ընկերով դժոխք գնալն էլ ուրախություն է:
=== Թ թ ===
* Թագավորների և իշխանների համար դեպի հանդերձյալ կյանք` հատուկ ճանապարհ չկա:
* Թեկուզ ծնկներիդ հետ` խորհրդակցիր:
* Թեկուզ հազար ներքնակ էլ ունենաս, մեկի վրա ես քնելու:
* Թիթեռնիկն էլ մի ամբողջ կյանք է ապրում:
* Թռչունը փակված վանդակում կապույտ երկինքն է երազում:
* Թույլ հակառակորդիդ մի' արհամարհիր, ուժեղից էլ մի' վախենա:
=== Ժ ժ ===
* Ժամանակը մարդուն չի սպասում:
* Ժամանակը որ հասնի, շվաքում էլ դեղձը կհասնի:
* Ժլատից նարինջի սերմ էլ չես ստանա:
* Ժպիտի տակ սուր է թաքցրել:
=== Ի ի ===
* Իմաստունն էլ հազարից մեկ կարող է սխալվել:
* Ինչ որ սրտումն է, նույնն էլ լեզվին է:
* Ինչքան մոտիկ արևելքին, այնքան հետու արևմուտքից:
* Ինչքան ուժեղ է սերը, նույնքան ուժեղ է ատելությունը:
* Իրավունքը միշտ հաղթող բանակի կողմն է:
=== Լ լ ===
* Լավ աղջիկը լավ էլ կին կլինի:
* Լավ լողվորն էլ է խեղդվում, լավ ձիավորն էլ է ձիուց ընկնում:
* Լավ սկիզբը լավ էլ վերջ կունենա:
* Լավ է աքաղաղի կտուց լինել, քան եզան պոչ:
* Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել:
* Լինում է, որ սատանան էլ է արցունք թափում:
* Լվի գլուխը կացնով չեն ջարդի:
* Լուսամուտներն աչքեր ունեն, պատերն` ականջներ:
=== Խ խ ===
* Խայտառակությունը մահից վատ է:
* Խելոք մարդու բերանը փակի տակ է:
* Խոսելը հեշտ է, գործելը` դժվար:
* Խոր գետերը հանդարտ են հոսում:
=== Ծ ծ ===
* Ծաղիկը ծաղկում է հին արմատի վրա, թռչունը բնավորվում է հին բնում:
* Ծաղիկները շատ են, պտուղները` քիչ:
* Ծովի մասին ձկնորսից պիտի հարցնել:
=== Կ կ ===
* Կանաչ ակնոցների միջից ամեն ինչ կանաչ կերևա:
* Կատվին մի՛ քշիր, ավելի լավ է ձուկը լավ պահիր:
* Կատուն ձուկ բռնելիս ճանկերը թաքցնում է:
* Կարևոր այն չէ, թե ով է ծնել, կարևորն այն է, թե ով է դաստիարակել:
* Կեղծ ընկերը անկեղծ թշնամուց վտանգավոր է:
* Կերակրի համն իմացվում է ուտելու ժամանակ:
* Կհարգես` կհարգվես:
* Կյանքը կարճ է, ցանկությունները` շատ:
* Կնոջ այտերի փոսիկների մեջ ամրոցներ են կործանվում:
* Կռվում ընկերները կողք կողքի են կանգնում:
* Կռունկը հազվագյուտ է կանչում, բայց ձայնը հեռուն է լսվում:
* Կրակը կրակով չես հանգցնի:
* Կուզես ծիծաղիր, կուզես լաց, մի կյանքից ավելի չես ապրելու:
* Կույրից ճանապարհ չեն հարցնի:
=== Հ հ ===
* Հազար մղոն ճանապարհն էլ սկսում է մի քայլից:
* Հաղթում է նա, ով ճանաչում է ոչ միայն իր հակառակորդին, այլև ինքն իրեն:
* Հայացքների տարբերությունը օտարացման սկիզբն է:
* Հավատ որ լինի, աստվածներ կճարվեն:
* Հարկավոր էր` առյուծ դարձրին, տեղը եկավ` ձուկ դարձրին:
* Հարյուր ճակատամարտ, հարյուր պարտություն:
* Հարստացար, աղքատության մասին մի՛ մոռացիր:
* Հարստությունը զարդարում է տունը, առաքինությունը` մարդուն:
* Հարցնելն ամոթ չէ, տգետ մնալն է ամոթ:
* Հարևանի ծաղիկները գեղեցիկ են երևում:
* Հիմար շունը բարձր է հաչում:
* Հիմարը վազում է, խելոքը` նրա ետևից:
* Հիմարների մեջ խելոքն ավելի է աչքի ընկնում:
* Հին ձին ճանապարհը չի մոռանա:
* Հին հիվանդությունը դժվար կբուժվի:
* Հոգսը հիվանդությունների աղբյուր է:
* Հոգսը և հավատարիմ շունը քեզանից չեն հեռանա:
* Հոգու գեղեցկությունը դեմքի գեղեցկությունից թանկ է:
* Հովանոցը մինչև թրջվելն է հարկավոր:
* Հոր բարությունը լեռան պես բարձր է, մոր սերը` ծովի պես խոր:
=== Ձ ձ ===
* Ձիուց իջավ, գոմեշ նստեց:
* Ձվով քար չես ջարդի:
=== Ճ ճ ===
* Ճահճի հատակում ասեղ է փնտրում:
* Ճանապարհի համար ուղեկից է հարկավոր, կյանքի համար` ընկեր:
* Ճնճղուկը չի հարցնում թե ուր նստի:
* Ճշմարտության աստծու առաջ կեղծ խունկ մի՛ ծխիր:
=== Մ մ ===
* Մակընթացությանը տեղատվություն է հաջորդում:
* Մարդը մի դար է ապրում, հիշատակը` շատ դարեր:
* Մեծ դերասանին` մեծ բեմ:
* Մեռնելը հեշտ է, ապրելը` դժվար:
* Մեր ճակատագիրն ու մեր ստվերը ամեն տեղ մեզ հետևում են:
* Մերկ մարդը կորցնելու ոչինչ չունի:
* Մի՛ անիր ուրիշներին այն, ինչ չես ցանկանում քեզ:
* Մի՛ դատեք մարդկանց նրանց արտաքինով:
* Մի՛ նախանձիր քեզանից բարձրին, մի՛ արհամարհիր քեզանից ցածրին:
* Մի շուն որ ոռնում է, նրա ետևից հազարն են ոռնում:
* Մինչև չկռանաս, չես ուղղվի:
* Միևնույն ցավով տառապողները միմյանց կկարեկցեն:
* Մոմն այրվելով է լույս տալիս:
* Մոտիկ օտարը հեռու հարազատից լավ է:
* Մրջյունը որոշեց Ֆուձիյամա լեռը տեղից շարժել:
* Մրջյուններն էլ կարող են ամրոց կործանել:
=== Յ յ ===
* Յոթ հարկանի աշտարակը սկսվում է գետնից:
=== Ն ն ===
* Նայի՛ր, երբ կողքովդ անցնում են, լսի՛ր, երբ կողքիդ խոսում են:
* Նայիր ուրիշի ճակատագրին, մտածիր քոնի մասին:
* Ներիր ուրիշին, բայց ո՛չ քեզ:
* Նկարված ծաղիկները չեն բուրի:
* Նկարված կարկանդակով քաղցդ չես հագեցնի:
* Նրա տունն ամեն տեղ է, բացի իր տնից:
=== Շ շ ===
* Շանը երեք անգամ կերակրես, երեք տարի չի մոռանա:
* Շատ ապրողը շատ բան կիմանա:
* Շատերն են լավով սկսում, բայց ո՛չ բոլորն են լավով վերջացնում:
* Շորը կարկատած է, բայց սիրտը ոսկի է:
* Շտապողը վարպետ չի դառնա:
=== Ո ո ===
* Ոչ թե ծառն է թռչուն որոնում, այլ թռչունը` ծառ:
* Ո՛չ թույն է, ո՛չ դեղ:
* Ոսկու փայլի մեջ հիմարն էլ է խելոք երևում:
* Ով առավոտ շուտ է վեր կենում, բախտը նրան էլ ժպտում է:
* Ով ժպտալ չգիտե, թող առևտուր չսկսի:
* Ով խմում է, չգիտե գինու վնասը, ով չի խմում, չգիտե գինու օգուտը:
* Ով ձեռքին ճրագ ունի, առջևից է գնում:
* Ով մեկ հոր է փորում ուրիշի համար, ինքը երկուսի մեջ կընկնի:
* Ով շատ է խոսում, նա քիչ է գործում:
* Ով չի ենթարկվում, ենթարկել չի կարող:
* Ով վագրի ձագեր է ուզում ունենալ, վագրի բուն պետք է մտնի:
* Ով ուզում է ստանալ, պետք է տա:
* Որսորդն էլ կարող է ծուղակի մեջ ընկնել:
* Որտեղ` վերելք, այնտեղ` վայրէջք:
* Որտեղ քո տունն է, այնտեղ էլ մայրաքաղաքն է:
=== Չ չ ===
* Չարի հաղթանակը կարճատև է լինում:
* Չարն էլ, բարին էլ քո սրտում են:
* Չկա լույս առանց ստվերի:
* Չկա` համբերիր, կա` խնայիր:
* Չոր ծառն էլ է լեռը զարդարում:
=== Պ պ ===
* Պահակը` քուն, գողը` արթուն:
* Պատիժը գնում է հանցագործության հետքերով:
* Պատիվը մեծ փոր ունենալու համար չի տրվում:
* Պարիր, երբ բոլորն են պարում:
* Պետք է կարողանալ և՛ խոսել, և՛ լսել:
=== Ջ ջ ===
* Ջանասիրությունը հաջողության մայրն է:
* Ջրի վրա ոչինչ չես նկատի:
* Ջրհորի գորտը ծովի մասին գաղափար չի ունենա:
* Ջուր ուզեց, գինի ստացավ:
* Ջուրը կաթկթալով քար է ծակում:
=== Ս ս ===
* Սարը շատ բարձր է, բայց նրա առջև ոչ ոք գլխարկ չի հանում:
* Սերը դատողությանը չի ենթարկվում:
* Սերն աչքեր չունի:
* Սերը հեռավորին մերձավոր է դարձնում:
* Սիրելի դարձավ, երբ մահացավ:
* Սխալն ուղղելն ամոթ չէ:
* Սկզբից լսողիդ ճանաչիր, հետո խոսքդ ասա:
* Սոված վագրին խոզ պահել չեն հանձնարարի:
* Սովորությունը բնավորություն է դառնում:
* Սպասիր, կլինեն և լավ օրեր:
* Սպասիր մինչև քարի վրա ծաղիկ կբուսնի:
* Ստախոսությունը որ սովորել է, գողություն էլ կսովորի:
* Սրտում նստած սատանան մարմինն էլ է կործանում:
* Սուսուփուս մարդկանցից զգուշացիր:
* Սուրդ ծախիր, եզ գնիր:
* Սուրը զինվորի հոգին է, հայելին` կնոջ:
=== Վ վ ===
* Վագր էր նկարում, շուն դուրս եկավ:
* Վագրը մեռնում է` մորթին է մնում, մարդը մեռնում է` անունն է մնում:
* Վաթսուն տարեկան հասակում էլ սովորելը ուշ չէ:
* Վաղը վաղվա քամին կփչե:
* Վատ է, երբ աքաղաղը հավի հրամանով է «ծուղրուղու» կանչում:
* Վատ մարդն աշխատում է իր սխալն արդարացնել, լավը` ուղղել:
* Վերքի վրա աղ չեն ցանի:
* Վիճաբանության մեջ նա չէ հաղթողը, ով բարձր է բղավում:
=== Տ տ ===
* Տանձը շվաքում էլ է հասնում, բայց քաղցր չէ:
* Տասը մարդ, տասը ստվեր:
* Տգեղը հայելի չի սիրի:
* Տղամարդու խոսքը մետաղի պես ամուր պետք է լինի:
* Տուն մի ընտրիր, հարևան ընտրիր:
=== Ց ց ===
* Ցանկությունների ծովն անհատակ է:
* Ցանցով քամու առաջը չես փակի:
* Ցերեկն աչքեր ունի, գիշերն` ականջներ:
* Ցնցոտիների մեջ պալատականին մուրացկանի տեղ կընդունեն, մետաքսի մեջ` ձիապանին իշխան:
* Ցուրտ աշնանն ավելորդ անգամ բերանդ բաց մի անի:
=== Ու ու ===
* Ուզեց պոզերն ուղղել, եզանն սպանեց:
* Ուզում ես մարդուն ճանաչել, ճանաչիր ընկերներին:
* Ութ տնտեսություն ունեցող գյուղն էլ իր հայրենասերն ունի:
* Ուժով երկաթի շղթան էլ կկտրես:
* Ուժեղ քամին էլ ջրհորում փոթորիկ չի բարձրացնի:
* Ուժին ուժով են պատասխանում:
* Ուր թռչուն չկա, չղջիկն էլ թռչուն է:
* Ուր հեռուն չեն տեսնում, այնտեղ դժբախտությունը մոտ է:
* Ուր ուժն է օրենքը, այնտեղ օրենքն անուժ է:
* Ուրախությունն ու տրտմությունը կյանքի ուղեկիցներն են:
* Ուրիշ երկիր ես գնում, իմացիր ինչն է այնտեղ արգելված:
* Ուրիշի բերանը դուռ չի, որ փակես:
* Ուրիշի բրինձը միշտ սպիտակ է երևում:
* Ուրիշի ճանապարհը լուսավորեց, ինքը ընկավ փոսի մեջ:
* Ուրիշի շորը վրայովդ չի լինի:
* Ուրիշի վերշոկը տեսնում է, իր արշինը չի տեսնում:
* Ուրիշին օգնողն իրեն է օգնում:
=== Փ փ ===
* Փառք ձեռք բերելն ավելի հեշտ է, քան պահպանելը:
* Փայտով ջուր ծեծելն անօգուտ է:
* Փաստերը դատողություններից ուժեղ են:
* Փարոսն իր տակը լույս չի տա:
* Փող ունես, բարեկամներ էլ ունես:
* Փողով դժոխքում էլ չես կորչի:
* Փոքր լճակում մեծ ձուկ չի լինի:
* Փոքրից մեծն է գոյանում:
=== Ք ք ===
* Քաղցած շունը փայտից չի վախենա:
* Քամին մոլեգնում է, իսկ լեռներն անշարժ են:
* Քանի որ ցանել ես, պետք է հնձես:
* Քաջ զորավարը վախկոտ զինվորներ չի ունենա:
* Քարերն էլ են խոսում:
* Քնած թռչունի վրա որսորդն էլ չի կրակում:
* Քո մասին հարցրու ուրիշներին:
=== Օ օ ===
* Օձն ուղիղ բամբուկի մեջ էլ է աշխատում գալարվել:
==Աղբյուր==
*Թարգմանվել է [http://en.wikiquote.org/wiki/Japanese_proverbs Վիքիքաղվածքի ճապոնական առածները անգլերենով] էջից: