«Կորեական առածներ և ասացվածքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
* Դատարկ սայլը մեծ աղմուկ կհանի։
* Դպրոց որ լինի, շունն էլ գրել կարդալ կսովորի։
== Ե ե ==
* Եզան գլխին սաղմոս կարդացին։
* Ենթակա լինել, չի նշանակում քծնող լինել։
* Եռակի համբերությունը մարդուն մահից էլ կփրկի։
* Երբ աղքատը սուզվում է ջրի տակ, ջրի երեսը նրա դատարկ գրպաններն են մնում։
* Երբ հարևանդ դժբախտության մեջ է, քեզ համար էլ հեշտ չէ։
* Երբ ուրիշի մոտ թերություն ես նկատում, հիշիր որ դու էլ ունես։
* Երեխային է փնտրում, մինչդեռ երեխան նստած է ուսին։
* Երկերեսանիությունը մարդուն կործանում է։
* Երկնքի վրա մատ է թափ տալիս։
* Երջանկությունը նման է վանդակում պահված թռչունի, բաց թողեցիր էլ չես բռնի։
* Երկար գիշերը մի երգով չես լուսացնի:
* Երկրորդ նապաստակի ետևից ընկնողն առաջինն էլ կկորցնի։
* Երկու վաճառողների վեճից գնորդն է շահում։ * Եփած աքլորը ծուղրուղու չի կանչի։
== Է է ==
* Էժան ձուկն էլ է նախաճաշ։
* Էշն էլ իր ականջներով է հպարտանում։
== Ը ը ==
* Ընկածին չեն խփում։
* Ընկերն ընկերոջ համար իր գլուխն էլ չի ափսոսա։
== Թ թ ==
* Թագավորին գլուխ տալու սովոր մարդը, նրա ձիապանին էլ գլուխ կտա։
* Թափած բրինձը կհավաքես, ասածդ խոսքը ետ չես ստանա։
* Թիթեռնիկը գեղեցիկ ծաղկի վրա է նստում։
* Թխսկան հավը չեն մորթի։
* Թռչել իմացողը սողալ չի կարող։
* Թռչելու համար հարկավոր է թևերը թափահարել։
== Ի ի ==
* Իմ լեզուն իմ թշնամին է։
* Ինչ ճանապարհ ուզում է լինի, միայն Սեուլ տանի։
* Ինչ որ ասես, նույնը կլսես։
* Ինչպես ձուկն առանց ջրի։
* Ինչքան գյուղացին աղքատ է, այնքան կալվածատերը հարուստ է։
* Ինքն էլ չգիտի, թե ո՞ւմ նվագի տակ պարի:
* Ինքն ընկավ իր պատրաստած թակարդը։
* Ինքն ուտել չի կարողանում, շանն էլ ափսոսում է տալ։
* Իր տասը թերությունները չի տեսնում, ուրիշի մեկը տեսնում է։
* Իրեն համար հաշվում է սայլով, ուրիշին՝ հատով։
== Լ լ ==
* Լավ ծառը բոլորից շուտ են կտրում։
* Լավ մարդը մեռնելուց հետո լավ էլ հիշողություն է թողնում։
* Լավ է մեկ անգամ տեսնել, քան տաս անգամ լսել։
* Լավ է որդուդ ժառանգես մի գիրք, քան՝ մեկ միլիոն ռուբլի։
* Լեզվի վրա մեղր է, սրտում՝ դանակ։
* Լեզուն ոսկոր չունի, բայց ոսկորներ է ջարդում։
== Խ խ ==
* Խոսակցությամբ հյուր չես կերակրի։
* Խոսքը ոտքեր չունի, բայց հազար վերստ ճանապարհ է կտրում:
== Ծ ծ ==
* Ծառ չկա, որ կացնի հարվածներրն դիմանա։
* Ծառը թեքվում, թեքվում, վերջը վայր է ընկնում։
* Ծափ տալով զանգերի ձայնը չես խլացնի։
* Ծովի խորությունը կչափես, կնոջ հոգու խորությունը չես չափի:
== Կ կ ==
* Կայծակը ձեռքով չես բռնի։
* Կայծակին հաջորդում է որոտը։
* Կայծակից ծխախոտ չես վառի։
* Կապիկն էլ է ծառից վայր ընկնում։
* Կատվի մահվան համար մկները լաց չեն լինում։
* Կատվի պես մլավելով կատու չես դառնա։
* Կատուն կով չի դառնա։
* Կարիքն է ստիպում ջրհոր փորել:
* Կարողացիր լեզուդ ատամներիդ ետևը պահել։
* Կացինն առանց կոթի չի կտրի:
* Կացինն իր կոթը չի տաշի։
* Կխփես մտրակով, կխփվես մահակով:
* Կյանքում հարթ և հավասար ճանապարհներ չկան:
* Կյանքում խելքն ավելի կարևոր է, քան ուժը։
* Կովը կարծում է, թե ինքն ինչքան տարիքով լինի, այնքան թանկ կարժենա։
* Կռվի մեջ մի՛ մտնի թշնամուդ ուժը չիմացած։
* Կովին խոտի դեզի վրա պահակ են նշանակել։
* Կովին մկան բունը չես խցկի։
* Կրակը հովհարով չի հանգցվի։
== Հ հ ==
* Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
* Համարձակ մարդուն աստղերն էլ են օգնում։
* Հասկն ինչքան շատ է լցվում, այնքան գլուխը կախում է։
* Հայրը առյուծ է, որդին՝ շնագայլ։
* Հարբած աչքը թագավորին էլ չի տեսնի։
* Հարուստները ժողովրդին աղքատությունից չեն ազատի։
* Հարևանի բերքը առատ է երևում։
* Հարևանիդ հին բաժակը կոտրեցիր, նորը վերադարձրու։
* Հեռվից ամեն ինչ գեղեցիկ է երևում։
* Հիմարը գեղեցիկ շորերի մեջ էլ հիմար է։
* Հյուրերին ճանապարհեցին, նոր իրենք հացի նստեցին։
* Հրձիգը բոլորից բարձր է բղավում «հրդե՛հ»։
== Ձ ձ ==
* Ձախ ձեռքով տալիս է, աջով ետ վերցնում։
* Ձգելով ձուկը ջրով լիքը ափսեի մեջ, մի՛ կարծիր, թե դու նրան ազատություն տվիր։
* Ձմերուկի կեղևը լիզելով ձմերուկի համը չես իմանա:
* Ձվով քար չես ջարդի։
== Ճ ճ ==
* Ճտերը աշնանը կհամրեն։
* Ճրագն իր տակը լույս չի տա։
== Մ մ ==
* Մահը բոլոր մեղքերը մաքրում է։
* Մատները միասին են աշխարհ եկել, բայց մեկը երկար է, մեկը կարճ։
* Մատներիցդ հաց չես ծծի։
* Մարդիկ ծնվում են հավասար։
* Մարդկանց միասնությունն անխորտակելի ամրոց է։
* Մարդու ճակատագիրն ինչպիսին էլ լինի, էլի կյանքը մահից լավ է։
* Մարդուն արտաքինով չեն դատում։
* Մարդուն գործի մեջ ստուգելով կճանաչես։
* Մաքուր ջուրը մաքուր ակունքից կբխի։
* Մեծ ծառը մեծ էլ շվաք կունենա։
* Մթության մեջ բոլոր կանայք գեղեցիկ են։
* Մի կտոր հաց, տասը բերան։
* Մի հավատա, որ գայլը բարեսիրտ կարող է լինել։
* Մի հարուստը տասը աղքատի տուն կքանդի։
* Մի՛ հեռանա կյանքից, առանց նրան որեէ բան տալու։
* Մի ձիու վրա երկու թամբ չի դրվի։
* Մի ձուկն էլ է ջուր պղտորում։
* Մի ռուբլու ետևից ընկավ, երկուսը կորցրեց։
* Մի վատ խնձորը այգու անունը կարատավորի։
* Մի՛ փորձիր թռչել, քանի դեռ չես թևավորվել։
* Միայն գանգատներով նպատակիդ չես հասնի:
* Մինչև դեղը հասավ, հիվանդը մահացավ։
* Մինչև ձեռքերդ իրար չխփես, ծափ չի ստացվի։
* Մինչև վառարանը չվառվի, ծուխ չի դուրս գա։
* Մոծակի գլուխը դաշույնով չեն կտրի։
* Մտերիմները միմյանց հետ պատի ետևից չեն խոսում։
* Մուկը ցանկանում է, որ կատվի վզից միշտ զանգ կախված լինի:
* Մուրացկանն էլ իր բարձր երազներն ունի։
 
== Աղբյուրներ ==
* Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, Երևան, 1969: