«Կորեական առածներ և ասացվածքներ»–ի խմբագրումների տարբերություն

* Մուրացկանն էլ իր բարձր երազներն ունի։
 
== Ն ն ==
* Նա ասեղի ծակից է երկնքին նայում։
* Նա կայծակից էլ ծխախոտ կվառի։
* Նա մարդուն այնպես հեշտությամբ է վատաբանում, կարծես բրնձով փլավ է ուտում։
* Նախաձեռնողն առջևում պետք է լինի։
* Նայելով ձևին, կարելի է դատել բովանդակության մասին:
* Նկարը գլխիվայր է կախել, նկարչին է մեդադրում։
* Նույնիսկ անասուններն էլ խիղճ ունեն։
* Նույնիսկ գետի ափին էլ ջրով հյուրասիրելը շնորհակալության է արժանի։
* Նույնիսկ գորտն առանց պատրաստվելու չի թռչում։
== Շ շ ==
* Շատ տաս, շատ կստանաս։
* Շատախոսին դնչկալ է հարկավոր։
* Շրթունքները ուտելուց հետո են սրբում։
* Շունը ծնվելու օրվանից հաչում է։
* Շունն ի՞նչ գիտե, կարկանդակն ի՞նչ է։
* Շունն իր տիրոջը չի կծի։
== Ո ո ==
* Ոզնու համար իր ձագերի մորթին ամեն ինչից փափուկ է։
* Ոչինչ, որ տունն այրվեց, փայտոջիլներն էլ հո ոչնչացան։
* Ոչխարը վագրի մորթու մեջ։
* Ոռնում է, ինչպես շունը լուսնի վրա։
* Ով կապում է, նա էլ կարձակի։
* Որտեղ՝ սարդ, այնտեղ՝ ոստայն։
== Չ չ ==
* Չար մարդկանց մեջ աչքերդ մի՛ փակիր, քիթդ կկտրեն։
* Չկա հրամանատար՝ առանց բանակի։
* Չոր ծառից հյութ չես քամի։
== Պ պ ==
* Պղինձը սև է, փլավն՝ սպիտակ։
== Ջ ջ ==
* Ջրհորի գորտը ծովի մասին հասկացողութիւն չի ունենա։
== Ս ս ==
* Սարդը ճանճ բռնելու համար է իր ոստայնը հյուսում։
* Սկզբից սենյակ խնդրեց, հիմա էլ ամբողջ տունն է ուզում։
* Սոված մարդը կյանքն ավելի է հասկանում։
* Սովորությունը բնավորություն է դառնում։
* Սունկերն առանց պարարտանյութի էլ լավ են աճում։
* Սև շունը լվանալով չի սպիտակի։
* Սև շունը սև խոզի կպաշտպանի։
== Վ վ ==
* Վագր էր նկարում, շնագայլ դուրս եկավ։
* Վագրը մահից հետո մորթին է թողնում, մարդը՝ անունը։
* Վագրի ճաշասեղանն էլ հաճախ դատարկ է լինում։
* Վագրին երկրորդ պոչ հարկավոր չէ։
* Վագրին թիթեռնիկով չես կերակրի։
* Վագրից միս չես գողանա։
* Վախկոտն ամեն քայլափոխում վտանգ է տեսնում։
* Վաղ թե ուշ ճշմարտությունը կհաղթանակի։
* Վատ թմբկահարը մեղքը թմբուկի վրա է գցում։
* Վարունգի տարբեր ծայրերը տարբեր համ ունեն։
== Տ տ ==
* Տալիս են նստած, առնում են կանգնած։
* Տան բանալին տվել են գողին։
* Տանը նստելով չես իմանա, թե ո՞րտեղ են փլավ եփում։
* Տանտիրոջն իր տան մեջ չեն գովի։
* Տասը հազար վերստ ճանապարհն էլ սկսվում է առաջին քայլից։
* Տասը մատից որն էլ կտրես՝ կցավի։
* Տգեղին գեղեցիկ գլխարկն էլ չի գեղեցկացնի։
* Տունը՝ ցուրտ, փորը՝ քաղցած։
== Ց ց ==
* Ցերեկը թռչուններն են լսում, գիշերը՝ չղջիկները։
== Ու ու ==
* Ուղտն ուղտի մոտ է գնում, աղվեսն՝ աղվեսի։
* Ուտում է արևելքում, քնում է արևմուտքում։
* Ուր գնաս, այնտեղի սովորությանը հետեիր։
* Ուր վագր չկա, այնտեդ նապաստակն է արքա։
* Ուրիշի կրակի վրա փլավ չես եփի։
* Ուրիշի հացով տոնախմբություն չի արվի։
== Փ փ ==
* Փողով աստծուն էլ կգնես։
* Փողով շունն էլ կարող է դառնալ «պարոն հա՛ֆ-հա՛ֆ»։
* Փոքր ափսեից մեծ գդալով չեն ուտի։
* Փոքրիկ մրջյուններն էլ կարող են մեծ ամրոց կործանել։
== Ք ք ==
* Քաղցածի քունը չի տանի։
* Քնած վագրին մի անհանգստացնի։
== Օ օ ==
* Օղին ճշմարտությունը ջրի երես է հանում։
* Օրենքը հեռու է, բռունցքը մոտ։
== Աղբյուրներ ==
* Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, Երևան, 1969: