«Սարգիս Հացպանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Քաղվածքներ ==
*2008թ.2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հաջորդ օրը ես տնից դուրս եմ եկել եւ առայսօր չեմ վերադարձել: Եվ դրա միակ պատճառը եղել է հենց այդ արյունալի Մարտի 1-ը: Ես եկել եմ Ազատության հրապարակ եւ մաս կազմել բողոքող ժողովրդի:
:Արդեն փետրվարի 23-ին այն ժամանակվա ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ինձ ձերբակալելու սանկցիա է տվել: Իսկ նույն օրը` երեկոյան, երբ հարթակից ելույթ էի ունենում, ոստիկանները եկան ինձ ձերբակալելու, բայց չկարողացան, որովհետեւ ժողովուրդը թույլ չտվեց: Դրանից հետո` մինչեւ մարտի 1-ի առավոտ` յուրաքանչյուր օր, ՀՀ ոստիկանությունը 3 անգամ ճիշտ իմ ելույթ ունենալու ժամանակ` ամեն օր, գալիս էր ինձ ամբիոնից ձերբակալելու: Իսկ երբ իմ նկատմամբ ձերբակալման սանկցիա էր տրվել, հարթակում գտնվող ոչ մեկի հանդեպ որեւէ սանկցիա չէր տրվել:
:Սա առաջինը, այսինքն՝ մարտի 1-ից առաջ ես արդեն Մարտի 1-ից տուժած եմ:
:Երկրորդ՝ Մարտի 1-ի երեկոյան՝ ժամը 22:00-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրություն, հաջորդող ժամերից սկսած յուրաքանչյուր օր «Հ1» եւ «Հ2» հեռուստաալիքներով իմ լուսանկարն էին ցուցադրում եւ հայտնում, որ փնտրվում եմ ոստիկանության կողմից: Եթե ես Մարտի 1-ի հետ կապված որեւէ առնչություն չունեի, բա ոստիկանությունն ինչո՞ւ էր ինձ փնտրում:
:'''...'''
:Չորրորդ՝ 2008թ. մարտի 6-ին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանն իմ մասին 8 էջից բաղկացած զեկույց ներկայացրեց այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանին, որում նշված էր, թե Հացպանյան Սարգիսը Հայաստանի պետական անվտանգությանը սպառնացող տարր է եւ պետք է Հայաստանից արտաքսվի: Դրա հիման վրա մարտի 10-ին [[Ռոբերտ ՔոչարյանըՔոչարյան]]ը հատուկ՝ Ն-38 հրամանով Սարգիս Հացպանյանին զրկեց Հայաստանում ապրելու իրավունքից, ինչը նշանակում էր զրկել ինձ իմ ունեցած կացության հատուկ կարգավիճակից, որն ուժի մեջ էր մինչեւ 2016 թվականը:<ref>{{cite web|title=Սարգիս Հացպանյան. «Մարտի 1-ից առաջ ես արդեն Մարտի 1-ից տուժած եմ»|url=http://hetq.am/arm/news/800/sargis-hacpanyan-marti-1-ic-araj-es-arden-marti-1-ic-tuzhats-em.html|publisher=Hetq.am|date=ապրիլի 30, 2011 թ.|accessdate=սեպտեմբերի 18, 2015 թ.}}</ref>
 
*