«Սարգիս Հացպանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Հայեր ՀոթՔաթ գործիքով
Տող 3.
== Քաղվածքներ ==
*2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հաջորդ օրը ես տնից դուրս եմ եկել եւ առայսօր չեմ վերադարձել: Եվ դրա միակ պատճառը եղել է հենց այդ արյունալի Մարտի 1-ը: Ես եկել եմ Ազատության հրապարակ եւ մաս կազմել բողոքող ժողովրդի:
:Արդեն փետրվարի 23-ին այն ժամանակվա ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ինձ ձերբակալելու սանկցիա է տվել: Իսկ նույն օրը` երեկոյան, երբ հարթակից ելույթ էի ունենում, ոստիկանները եկան ինձ ձերբակալելու, բայց չկարողացան, որովհետեւ ժողովուրդը[[ժողովուրդ]]ը թույլ չտվեց: Դրանից հետո` մինչեւ մարտի 1-ի առավոտ` յուրաքանչյուր օր, ՀՀ ոստիկանությունը 3 անգամ ճիշտ իմ ելույթ ունենալու ժամանակ` ամեն օր, գալիս էր ինձ ամբիոնից ձերբակալելու: Իսկ երբ իմ նկատմամբ ձերբակալման սանկցիա էր տրվել, հարթակում գտնվող ոչ մեկի հանդեպ որեւէ սանկցիա չէր տրվել:
:Սա առաջինը, այսինքն՝ մարտի 1-ից առաջ ես արդեն Մարտի 1-ից տուժած եմ:
:Երկրորդ՝ Մարտի 1-ի երեկոյան՝ ժամը 22:00-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրություն, հաջորդող ժամերից սկսած յուրաքանչյուր օր «Հ1» եւ «Հ2» հեռուստաալիքներով իմ լուսանկարն էին ցուցադրում եւ հայտնում, որ փնտրվում եմ ոստիկանության կողմից: Եթե ես Մարտի 1-ի հետ կապված որեւէ առնչություն չունեի, բա ոստիկանությունն ինչո՞ւ էր ինձ փնտրում: