«Սյուզան Սոնթագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
 
* Մենք հաճախ չենք իմանում, թե մարդիկ ինչ են մտածում մեր մասին (կամ, ավելի ճիշտ, կարծում ենք թե մտածում են)…Արդյոք մեղավո՞ր եմ, որ կարդացի այն, ինչ նախատեսված չէր աչքերիս համար: Ոչ: Օրագրի հիմնական (սոցիալական) գործառույթներից է, որ այն ուրիշների թաքուն կարդան, նրանք (ծնողներն ու սիրեցյալները), որոնց մասին դաժանորեն անկեղծ ես միայն օրագրում:
 
* Գրելու ցանկությունս կապված է իմ միասեռականության հետ: Այդ ինքնությունը միջոց է, որ դիմադրեմ հասարակության կողմից ինձ ուղղված զենքին:
:Դա իմ միասեռականությունը չի արդարացնում: Բայց կարծում եմ` անցաթուղթ է տալիս:
 
* Ծերանալու վախը ծնվում է գիտակցումից, որ հիմա չես ապրում այն կյանքը, որ կուզեիր ապրել: Դա համարժեք է ներկան չարաշահելու զգացողությանը:
 
* Հպելու, հպվելու ցանկությունը: Ես երախտապարտ եմ, երբ հպվում եմ մեկին: Դա ապացույց է, որ մարմին ունեմ, և որ մարմիններ կան աշխարհում:
 
* Սեքսը միակ բարիքն է, որտեղ մահը չի կարող մեզ խաբել՝ երբ սկսել ենք ապրել սեռական կյանքով: Մեռնելը մի տարվա սեռական երջանկությունից ավելի տխուր չէ, քան մեռնելը` երեսուն տարվա սեռական երջանկությունից: