«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
կրճատում 1
Տող 20.
* Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը, և վերադառնալու իր երկիրը:
* Յուրաքանչյուր ոք հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու և այդ ապաստանից օգտվելու իրավունք ունի:
* Այդ իրավունքը չի կարող կիրառվել այնպիսի ոչ քաղաքական հանցագործությունների կամ արարքների համար հարուցված հետապնդումների դեպքում, որոնք հակասում են Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:
* Յուրաքանչյուր ոք քաղաքացիության իրավունք ունի:
* Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր քաղաքացիությունից կամ իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
* Չափահաս տղամարդիկ և կանայք, առանց որևէ ցեղային, ազգային կամ կրոնական սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Նրանք հավասար իրավունքներ ունեն ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության ժամանակ:
* Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող կողմերի լիարժեք ու ազատ համաձայնության դեպքում:
* Ընտանիքը հասարակության բնական ու հիմնական բջիջն է և հասարակության ու պետության կողմից պաշտպանվելու իրավունք ունի:
* Յուրաքանչյուր ոք սեփականություն ունենալու իրավունք ունի ` ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ:
* Ոչ ոք կամայականորեն չպետք է զրկվի իր սեփականությունից:
* Յուրաքանչյուր ոք մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք ունի. այդ իրավունքը ներառում է իր դավանանքը կամ համոզմունքները փոխելու ազատություն և իր դավանանքը կամ համոզմունքները մենակ կամ ուրիշների հետ մեկտեղ, հրապարակավ կամ գաղտնի քարոզելու, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի և ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատություն:
* Յուրաքանչյուր ոք համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք ունի. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու և լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից:
* Յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների ու միություններ կազմելու իրավունք ունի:
* Ոչ ոք չի կարող հարկադրաբար անդամակցվել որևէ միության:
* Յուրաքանչյուր ոք անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով իր երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք ունի:
* Յուրաքանչյուր ոք իր երկրում պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք ունի:
* Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը. այդ կամքն իր արտահայտությունը պիտի գտնի պարբերական և անեղծ ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում, գաղտնի կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձևերի միջոցով:
* Յուրաքանչյուր ոք, որպես հասարակության անդամ, սոցիալական ապահովության իրավունք ունի և ազգային ջանքերի ու միջազգային համագործակցության միջոցով, յուրաքանչյուր պետության կառուցվածքին ու ռեսուրսներին համապատասխան, օգտվում է իր արժանապատվության և իր անձի ազատ զարգացման համար անհրաժեշտ տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքներից:
* Յուրաքանչյուր ոք աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու նպաստավոր աշխատանքային պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք ունի:
* Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք ունի:
* Յուրաքանչյուր աշխատող իր և իր ընտանիքի մարդավայել գոյությունն ապահովող արդար ու գոհացուցիչ վարձատրության իրավունք ունի, որն անրաժեշտության դեպքում պետք է լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:
* Յուրաքանչյուր ոք արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններին անդամակցելու իրավունք ունի: