«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(կրճատում 1)
* Ամեն ոք, ուր էլ որ լինի, իրավասուբյեկտ ճանաչվելու իրավունք ունի:
* Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և, առանց որևէ խտրության, օրենքի հավասար պաշպանության իրավունք ունեն: Բոլոր մարդիկ սույն Հռչակագրով հաստատված հավասարությունը խախտող որևէ խտրականությունից, սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք ունեն:
* Յուրաքանչյուր ոք սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարվելու դեպքում այդ իրավունքները իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ կերպով վերականգնելու իրավունք ունի:
* Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:
* Յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար
հավասարության հիման վրա իրավունք ունի պահանջելու, որ իր գործը հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից:
* Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ համարվել, քանի դեռ իր մեղքը օրինական կարգով չի հաստատվել հրապարակային դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր հնարավորությունները:
* Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որը կատարելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային իրավունքով հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև ծանր պատիժ տրվել, քան այն, որը կարող էր սահմանվել հանցանքը կատարելու ժամանակ:
* Ոչ ոք չպետք է իր անձնական ու ընտանեկան կյանքի, տան կամ նամակագրության նկատմամբ կամայական միջամտության ենթարկվի, ոչ էլ որևէ ոտնձգության` պատվի ու հեղինակության նկատմամբ: Յուրաքանչյուր ոք նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքով պաշտպանվելու իրավունք ունի:
* Յուրաքանչյուր ոք ազատորեն տեղից տեղ փոխադրվելու և ցանկացած պետության սահմաններում բնակավայր ընտրելու իրավունք ունի:
* Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը, և վերադառնալու իր երկիրը:
* Յուրաքանչյուր ոք հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու և այդ ապաստանից օգտվելու իրավունք ունի:
* Չափահաս տղամարդիկ և կանայք, առանց որևէ ցեղային, ազգային կամ կրոնական սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Նրանք հավասար իրավունքներ ունեն ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության ժամանակ:
* Յուրաքանչյուր ոք սեփականություն ունենալու իրավունք ունի ` ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ:
* Յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների ու միություններ կազմելու իրավունք ունի:
* Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը. այդ կամքն իր արտահայտությունը պիտի գտնի պարբերական և անեղծ ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում, գաղտնի կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձևերի միջոցով:
* Յուրաքանչյուր ոք, որպես հասարակության անդամ, սոցիալական ապահովության իրավունք ունի և ազգային ջանքերի ու միջազգային համագործակցության միջոցով, յուրաքանչյուր պետության կառուցվածքին ու ռեսուրսներին համապատասխան, օգտվում է իր արժանապատվության և իր անձի ազատ զարգացման համար անհրաժեշտ տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքներից:
* Յուրաքանչյուր ոք աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու նպաստավոր աշխատանքային պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք ունի:
* Յուրաքանչյուր աշխատող իր և իր ընտանիքի մարդավայել գոյությունն ապահովող արդար ու գոհացուցիչ վարձատրության իրավունք ունի, որն անրաժեշտության դեպքում պետք է լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:
* Յուրաքանչյուր ոք արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններին անդամակցելու իրավունք ունի:
* Յուրաքանչյուր ոք հանգստի ու ժամանցի, այդ թվում` աշխատանքային ժամերի խելամիտ սահմանափակման և պարբերաբար վճարովի արձակուրդների իրավունք ունի:
* Յուրաքանչյուր ոք հասարակության մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստներից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և դրա բարիքներից օգտվելու իրավունք ունի:
* Յուրաքանչյուր ոք իր հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատանքի բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք ունի:
* Յուրաքանչյուր ոք սոցիալական ու միջազգային այնպիսի կարգուկանոնի իրավունք ունի, որի առկայությամբ սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատությունները լիովին իրագործելի են
* Յուրաքանչյուր ոք համայնքի առաջ պարտականություններ ունի, որտեղ և հնարավոր է նրա անհատականության ազատ ու լիարժեք զարգացումը:
* Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պետք է
ենթակա լինի միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես ուրիշների իրավունքների և ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգանքն ապահովելու և ժողովրդավարական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բարելավելու նպատակով:
* Այդ իրավունքների ու ազատությունների իրականացումը ոչ մի դեպքում չպետք է հակասի Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:
* Սույն Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որևէ պետության, մարդկանց խմբի
կամ առանձին անհատների ընձեռված իրավունք` զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի արարք, որոնք նպատակաուղղված լինեն սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատություններն ի չիք դարձնելուն: