«Խավարի ձախ ձեռքը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
* Մարդկանց արագ և ամբողջովին համախմբելու միակ միջոցը նոր կրոնն է․ ձեռքի տակ ոչ մեկը չկա, ուրեմն նա դա կանի պատերազմի միջոցով։
 
* «Անսպասելի այն է, ինչ կյանքը հնարավոր է դարձնում»-ասաց նա։դարձնում։
 
* Վտարված մարդիկ երբեք չպետք է իրենց մայրենի լեզվով խոսեն․ նրանց բերանում այն դառնանում է։
Տող 59.
: -Չէ։ Հա։ Չե, իհարկե չէ, իրականում չէ։ Բայց տարբերությունը շատ կարևոր է։ Իմ կարծիքով ամենակարևոր բանը, կյանքի ամենածանրակշիռ գործոնը այն է, որ տղամարդ ես ծնվում թե կին։ Հասարակությունների մեծ մասում դա է որոշում ակնկալիքները, գործունեությունը, աշխարհայացքը, էթիկան, վարքը, համարյա ամեն ինչ։ Բառապաշարը։ Նշանային կիրառությունները։ Հագուկապը։ Նույնիսկ ուտելիքը։ Կանայք․․․ կանայք ավելի քիչ ուտելու են հակված․․․ Ահավոր դժվար է տարանջատել ի ծնե տարբերությունները սովորածներից։ Նույնիսկ եթե կանայք տղամարդկանց հավասար մասնակցում են հասարակությանը, երեխան դեռ նրանց միջոցով է ծնվում, և երեխայի խնամքն էլ․․․
: -Հավասասարությունը ուրեմն ընդհանուր կանոն չէ՞։ Նրանց բանականությունը ցա՞ծր է։
: -Ես չգիտեմ։ Նրանք այնքան էլ հաճախ չեն դառնում մաթեմատիկոսներ, կամ երաժշտություն հորինողներ, կամ գյուտարարներ, կամ աբստրակտ մտածողներ։ Բայց պատճառն այն չէ, որ նրանք հիմար չեն։են։ : Ֆիզիկապես նրանք պակաս մկանուտ են, բայց մի քիչ ավելի դիմացկուն են, քան տղամարդիկ։ Հոգեբանորեն․․․
:Հետո նա նայեց առկայծող վառարանին, ապա ցնցեց գլուխը։
:-Հարթ,- ասաց նա։- Ես չեմ կարող ասել, թե կանայք ինչի նման են։ Գիտե՞ս, ես երբեք այդ մասին շատ չեմ մտածել վերացականորեն, Տեր Աստված, հիմա արդեն գործնականում մոռացել եմ։ Ես երկու տարի է՝ այստեղ եմ․․․ Դու չգիտես։ Որոշ իմաստվ կանայք ավելի օտար են ինձ, քան դու։ Քո հետ գոնե ընդհանուր սեռ ունեմ, այսպես թե այնպես․․․- Նա հայացքը փախցրեց և ծիծաղեց․ տխուր և շփոթված։ Իմ զգացմունքներն էլ խառն էին, և մենք թողեցինք թեման։