«Ուրսուլա Լե Գուին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
 
== Քաղվածքներ ==
* Կարծում եմ՝ դժվար ժամանակներ են գալիս, երբ մենք ցանկանալու ենք լսել այն գրողների ձայնը, որոնք կարող են տեսնել մեր ներկա կյանքի այլընտրանքը և կարող են վախով համակված մեր հասարակության և նրա կպչուն տեխնոլոգիաների միջով ապրելու այլ եղանակներ տեսնել ու նույնիսկ հուսալու որոշ իրական հիմքեր պատկերացնել։ Մեզ այնպիսի գրողներ են պետք, որոնք կարող են հիշել ազատության մասին՝ պոետները, պայծառատեսները, ավելի ընդարձակ իրականության իրատեսները։ Կարծում եմ, որ հենց հիմա այնպիսի գրողների կարիք ունենք, ովքեր գիտեն շուկայական սպառման և արվեստի գործի տարբերությունը։ Շահախնդրությունը հաճախ է բախվում արվեստի նպատակների հետ։ Մենք ապրում ենք կապիտալիզմի մեջ։ Դրա զորությունն անկասելի է թվում, ինչպես արքաների աստվածային իրավունքներն էին․․․ Մարդ արարածը կարող է դիմադրել զորությանը և փոխել այն․ դիմադրությունը և փոփոխությունը հաճախ սկսվում են արվեստում, և շատ հաճախ մեր արվեստում՝ բառերի արվեստում։ Ես երկար և լավ գործունեություն եմ ունեցել, լավ ընկերակիցներով, և այստեղ, դրա ավարտին, իսկապես չեմ ցանկանում ծախված ամերիկյան գրականություն տեսնել․․․ Մեր գեղեցիկ մրցանակի անունը շահ չէ։ Դրա անունը ազատություն է։<ref>[http://www.newyorker.com/books/page-turner/national-book-awards-ursula-le-guin “We Will Need Writers Who Can Remember Freedom”: Ursula Le Guin and Last Night’s N.B.A.s]</ref>
* Գիտական ֆանտաստիկան չի կանխատեսում, նկարագրում է։
 
* Գիտական ֆանտաստիկան չի կանխատեսում, նկարագրում է։<ref name="dark">«Խավարի ձախ ձեռքը» գրքի հրատարակության առաջաբան (Ursula K. Le Guin, The left hand of darkness, Ace Book, 1976․)</ref>
* Զարմանալու բա՞ն է, որ ոչ մի իսկապես բարեկիրթ հասարակություն երբևէ չի վստահել իր արվեստագետներին։
 
* Զարմանալու բա՞ն է, որ ոչ մի իսկապես բարեկիրթ հասարակություն երբևէ չի վստահել իր արվեստագետներին։<ref name="dark" />
 
* Սակայն մեր հասարակությունը, անհանգստանալով և գլուխը կորցրած, առաջնորդություն փնտրելով, երբեմն կատարելապես սխալ է վստահում արվեստագետներին՝ նրանց դիմելով որպես մարգարեների և ապագայագատների։
:Ես չեմ ասում, որ արվեստագետը չի կարող պայծառատես լինել, ներշնչվել, որ Ավենը չի կարող իջնել նրա վրա և որ աստված չի կարող խոսել նրա միջոցով։ Ո՞վ կլիներ արվեստագետը, եթե չհավատար, որ լինում է այդպես։ Եթե նա չիմանար, որ լինում է այդպես, որովհետև նա պիտի զգա իր մեջ իր լեզուն, իր ձեռքերը գործածող աստծուն։ Երևի ընդամենը մեկ անգամ, կյանքում մեկ անգամ։ Բայց մեկն էլ բավական է։<ref name="dark" />
 
* Վեպ կարդալով, ցանկացած վեպ կարդալով՝ մենք պետք է շատ լավ իմանանք, որ այն ամբողջովին մոգոնված է, և ապա, կարդալու ընթացքում հավատում ենք ամեն մի բառին։ Վերջում, երբ ավարտել ենք,-եթե վեպը լավն է,- մենք գուցե գտնենք, որ մի քիչ ուրիշ ենք, քան վեպը կարդալուց առաջ էինք, որ մի քիչ փոխվել ենք, ասես հանդիպել ենք նոր դեմք, անցնել մի փողոց, որ առաջ երբեք չէինք անցել։
: Բայց շատ դժվար է ասել, թե հենց ինչ սովորեցինք, ինչպես փոխվեցինք։
: Արվեստագետի գործը նրա հետ է, ինչը բառերով չի կարող ասվել։ Արվեստագետը, որի միջավայրը գեղարվեստական գրականությունն է, դա անում է բառերի միջոցով։ Վիպասանը բառերով ասում է այն, ինչը հնարավոր չէ ասել բառերով։<ref name="dark" />
 
== Տես նաև ==
Տող 18 ⟶ 20՝
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Աղբյուրներ ==
* «Խավարի ձախ ձեռքը» գրքի հրատարակության առաջաբան (Ursula K. Le Guin, The left hand of darkness, Ace Book, 1976․)
 
{{վիքիպեդիա|Ուրսուլա Կրյոբեր Լե Գուին|Ուրսուլա Լե Գուին}}