«Ուրսուլա Լե Գուին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
== Քաղվածքներ ==
* Կարծում եմ՝ դժվար ժամանակներ են գալիս, երբ մենք ցանկանալու ենք լսել այն գրողների ձայնը, որոնք կարող են տեսնել մեր ներկա կյանքի այլընտրանքը և կարող են վախով համակված մեր հասարակության և նրա կպչուն տեխնոլոգիաների միջով ապրելու այլ եղանակներ տեսնել ու նույնիսկ հուսալու որոշ իրական հիմքեր պատկերացնել։ Մեզ այնպիսի գրողներ են պետք, որոնք կարող են հիշել ազատության մասին՝ պոետները, պայծառատեսները, ավելի ընդարձակ իրականության իրատեսները։ Կարծում եմ, որ հենց հիմա այնպիսի գրողների կարիք ունենք, ովքեր գիտեն շուկայական սպառման և արվեստի գործի տարբերությունը։ Շահախնդրությունը հաճախ է բախվում արվեստի նպատակների հետ։ Մենք ապրում ենք կապիտալիզմի մեջ։ Դրա զորությունն անկասելի է թվում, ինչպես արքաների աստվածային իրավունքներն էին․․․ Մարդ արարածը կարող է դիմադրել զորությանը և փոխել այն․ դիմադրությունը և փոփոխությունը հաճախ սկսվում են արվեստում, և շատ հաճախ մեր արվեստում՝ բառերի արվեստում։ Ես երկար և լավ գործունեություն եմ ունեցել, լավ ընկերակիցներով, և այստեղ, դրա ավարտին, իսկապես չեմ ցանկանում ծախված ամերիկյան գրականություն տեսնել․․․ Մեր գեղեցիկ մրցանակի անունը շահ չէ։ Դրա անունը ազատություն է։<ref>[http://www.newyorker.com/books/page-turner/national-book-awards-ursula-le-guin “We Will Need Writers Who Can Remember Freedom”: Ursula Le Guin and Last Night’s N.B.A.s]</ref>
 
* Մենք այլևս չենք կարող հավատալ, որ գեղարվեստական գրականության միակ ձևը ռեալիզմն է։<ref>[http://www.theparisreview.org/interviews/6253/the-art-of-fiction-no-221-ursula-k-le-guin http://www.theparisreview.org/interviews/6253/the-art-of-fiction-no-221-ursula-k-le-guin]</ref>
 
* Գիտական ֆանտաստիկան չի կանխատեսում, նկարագրում է։<ref name="dark">«Խավարի ձախ ձեռքը» գրքի հրատարակության առաջաբան (Ursula K. Le Guin, The left hand of darkness, Ace Book, 1976․)</ref>