«Գարեգին Նժդեհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 106.
*Անստվեր, անբիծ, անթերի միաժամանակ բոլորի կողմից չի համարվել և ո՛չ մի սկզբունք, ո՛չ մի սրբություն, ո՛չ մի արժեք: Քննադատելի են համարվել աստվածներն ու աստվածություններն անգամ: Նույն ճակատագիրն է ունեցել և հայրենասիրությունը: Եվ լավ է, որ այդպես է աշխարհը, այլապես իրենց բովանդակ արժեքով երևան պիտի չգային շատ բաներ, որոնցով կարժեքավորվի, կիմաստանանա, կվեհանա կյանքը<ref name="hatntir30">{{cite book | url=http://www.hhk.am/files/library_pdfs/31.pdf | title=Գարեգին Նժդեհ - Հատընտիր | publisher=Հայաստանի հանրապետական կուսակցություն | year=2006 | location=Երևան | pages=30}}</ref>:
*Տգիտություն, եսականություն, աշխարհաքաղաքացիություն - ահա երեքը հայրենասիրության անհաշտ թշնամիներից<ref name="hatntir30"/>:
*Կույրը մեղավոր չէ, որ չի տեսնում: Մտավոր կուրություն է տգիտությունը<ref name="hatntir30"/>:
*Զզվել է եսասերը: Նա թշնամի է իր նմաններին, իր հասարակության, մարդկության: Նա ստանում է՝ առանց տալու: Նա անիշխանական է, որովհետև իրավունքներ ունի՝ առանց պարտականությունների: Նա գող է, տզրուկ, որովհետև ապրում է ուրիշների հաշվին: Իր հանցավոր եսի մեձ փակված, ինչպես խխունջն իր պատյանի մեջ, նա արհամարում է և հեգնում այն ամենը, ինչ որ հենց այժմ անձնապես չի շահեցնում, չի պարարտացնում: Ուր շահ, ուր լավ՝ այնտեղ հայրենիք: Սա է նրա շնական նշանաբանը<ref name="hatntir30"/>:
*Դա ''<small>(եսասերը)</small>'' է բարձրացնում անձնական կաշվի արժեքը, դա է պսակազրկում սրբությունները, իդեալները, հայրենիքը<ref name="hatntir30"/>:
 
==Հատուածներ Մայքլ Արլենին յղուած բաց նամակից==