«Վերք Հայաստանի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
 
* 1858 թվականին Թիֆլիսում Ներսիսյան դպրոցի տպարանից դուրս եկավ աշխարհաբար մի գիրք՝ «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» վերտառությամբ, շարադրություն Խ. Աբովյանի: Այս այն երջանիկ գիրքն է, որ հայոց նոր գրականության առաջին հիմնաքարն է ընդունված<ref name="Գնահատ15" />:
* «Վերք Հայաստանին» և՛ հայրենասերի ողբ է՝ կսկիծով ու հառաչանքով լիքը, և՛ ազգային դյուցազներգություն է, որ ուժ ու հպարտություն է շնչում, և՛ բարերարվածի ու փրկվածի ներբող՝ ողողված ուրախության արտասուքներով ու օրհնություններով: Եվ ամենը, ինչ որ դուրս է գալիս նրա սրտից, նրա բերնից, նրա գրչի տակից, անկեղծ է, լիասիրտ ու ճշմարիտ, որովհետև ինքն ապրել, աչքով տեսել, ականջով լսել ու պատմել է<ref name="Գնահատ16">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 16:</ref>:
::''[[Հովհաննես Թումանյան]]''
 
* «Վերք Հայաստանին»... Որքա՜ն հրաշալի բան է, որքա՜ն սրբազան ոգևորությամբ է լցվում կարդացողի սիրտը. ահա ձեզ մի գրվածք, որ ամբողջովին բանաստեղծության և անկեղծ ոգևորության արտահայտություն է<ref name="Գնահատ15" />:
::''[[Ստեփան Շահումյան]]''
 
* «Վերք Հայաստանին» և՛ հայրենասերի ողբ է՝ կսկիծով ու հառաչանքով լիքը, և՛ ազգային դյուցազներգություն է, որ ուժ ու հպարտություն է շնչում, և՛ բարերարվածի ու փրկվածի ներբող՝ ողողված ուրախության արտասուքներով ու օրհնություններով: Եվ ամենը, ինչ որ դուրս է գալիս նրա սրտից, նրա բերնից, նրա գրչի տակից, անկեղծ է, լիասիրտ ու ճշմարիտ, որովհետև ինքն ապրել, աչքով տեսել, ականջով լսել ու պատմել է<ref name="Գնահատ16">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 16:</ref>:
::''[[Հովհաննես Թումանյան]]''
 
* Քիչ բան կա որևէ գրականության մեջ այնքան հզոր, այնքան ջղուտ, այնքան ինքնատիպ ու ցեղադրոշմ, որքան «Վերք Հայաստանիին» կարգ մը կտորները<ref name="Գնահատ16" />:
::''[[Արշակ Չոպանյան]]''
 
«Վերք Հայաստանին» սովորական առումով գիրք չէ, իհարկե. նա վերք է իրոք՝ հայ մեծադժբախտ ժողովրդի դարավոր վերքը... Նա գիրք չէ. նա սիրտ է՝ տարերային զգացմունքներով զեղուն. ահագին սիրտ՝ ըմբոստ, զայրալից և վշտագին, վառվող, մխացող սիրտ...<ref name="Գնահատ18">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 18:</ref>
::''[[Ավետիք Իսահակյան]]''
 
== Աղբյուրներ==