«Միքայել Նալբանդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 60.
:*Ազատություն
 
== ՄեջբերումներՔաղվածքներ Նալբանդյանի մասին ==
{{քաղվածք|Մ․ Նալբանդյանը 19-րդ դարի 60-ական թվականների որոտն էր ու կայծակը, գարնանաբեր ամպրոպը։ Հայկական մրրկահավը լիակուրծք հրավեր կարդաց կռվի և ալեկոծության, բերեց փոթորիկ և մաքրեց հասարակական կյանքի օդը<ref>Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 15։</ref>։|
::''[[Դերենիկ Դեմիրճյան]]}}''
 
* Քանի կա և կապրի հայոց լեզուն և գրականությունը, Մ. Նալբանդյանցի անմահ հիշատակը միշտ կունենա յուր զգալի համակրությունքը ամեն մի հայի սրտում մինչև դարերի վերջը<ref name="Գնահատ21">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 21:</ref>:
::''[[Րաֆֆի]]''
 
* Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա: Հալածվելով էլ միշտ դեպի վեր է գնացել, ոչ թե դեպի վար: Հալածանքի մեջ էլ վերացել է մեր կյանքի անձուկ ու վատ մթնոլորտից դեպի էն հավերժական բարձրությունը, որտեղից դենը էլ տեղ չկա լավ հոգիների համար, և ընդմիշտ հավերժացել է հայոց գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մեկը<ref name="Գնահատ21" />:
::''[[Հովհաննես Թումանյան]]''
 
* Նալբանդյանն իր էպոխայի ամենատիրական և ներշնչող դեմքն է՝ իր գաղափարների նորությամբ, իր համարձակ պայքարով, լավատեսության հավատով տոգորված՝ շքեղ ապագայի հանդեպ, և, վերջապես, իր առնական լեզվով, որ կատարյալն էր ժամանակի նկատառումով՝ կտրուկ, կայծակնային նոր ոճով, թարմ, կյանքոտ պատկերներով<ref name="Գնահատ21" />:
::''[[Ավետիք Իսահակյան]]''
 
==Աղբյուրներ==