«Միքայել Նալբանդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 52.
* Խավարապաշտ մարդիկ փախչում են ճշմարտությունից այնպիսի կամակոր ու անձնաբռնադատ զորությամբ, որպես կփախչեր մի ավազակ յուր մութն ու խոնավ բանտից...<ref name="Գնահատ26" />

* Դպրոցի ազգայնությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայութենից, լեզուն է, որ միմիայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին: Անհիմն ու ամենայն ընդունելության անարժան պատճառ է, թե օտար լեզուներ խոսեցնելով ազգի զավակներին՝ պիտի վարժեցնեին նորանց այդ լեզուների մեջ. առաջին հարկավոր բնաըբանը չէ, որ ազգի զավակը ուսանի օտար լեզուներ. դորա հակառակ՝ պարտական է նա քաջանալ յուր լեզվի մեջ<ref name="Գնահատ26" />:

* Լեզուն է ազգության դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը<ref name="Գնահատ27">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 27:</ref>:

* Ոչինչ բան չէ կարող բնությանց մեջ լինել կենդանի, եթե չկա նորանում հոգի. այս հոգին լեզուն է<ref name="Գնահատ27" />:

* Մտքի զգեստը, որ լեզուն է, այդքան դարավոր ժամանակների մեջ պիտո է փոփոխված լինի. լեզու ենք ասում, որ մի կենդանի, հոսանուտ բան լինելով, համարյա թե ամենայն փոփոխության և ներգործության տակ է<ref name="Գնահատ27" />:

* Հավառական բառերը, եթե բուն հայերեն են և այդ բառի գաղափարը հասկացնելու համար մեր նոր գրական լեզուն բառ չունի կամ երկու, երեք բառ է գործ դնում այն գավառական մեկ բառի տեղ, այն ժամանակ նախընտիր է այն գավառական բառը, որ գործ ածելով՝ կը դառնա հանրական<ref name="Գնահատ27" />:

* Ես ազգով հայ եմ, անձով՝ նահատակ<ref name="Գնահատ27" />:

* Ինչպես օրենքը, այնպես և կյանքը, ինչպես կյանքը, այնպես և պատմությունը<ref name="Գնահատ27" />:

*Ազատն Աստված այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել
Իմ հողանյութ շինվածքին,
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ՝
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
[[Ազատություն]]ն գրկեցի: