«Րաֆֆի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 52.
* Գրականությունը կյանքից կտրված լինելը պախարակելով՝ Րաֆֆին իր բոլոր երկերի մեջ հանդես է գալիս որպես բժիշկ, որ թշվառությունների դեմ դեղ է ցույց տալիս, հանդես է գալիս որպես իր ազգի դաստիարակ: Նրա ամեն մի պատկերը լի է իրական ցավերով, որից խուսափելու միջոց չի տալիս կյանքը<ref name="Գնահատ39" />:
::''Ե. Ա. Նեկրասովա''
 
* Ա՜յ սքանչելի, հարուստ, պարզ ու սիրուն աշխարհաբար... Կեցցե՜ս, Րաֆֆի<ref name="Գնահատ38">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 38:</ref>:
* Ձեր արձակը..., ամեն կողմանե նոր երևույթ է մեր նորածին գրականության մեջ... դուք անզգալապես կզարթնեցնեք ազգի մեջ այն թմրած զգացմունքը, որ Ձեր նախորդները իզուր աշխատում էին զարթնեցնել թմբուկներով, փողերով և հազար ու մեկ լացուշիվաններով<ref name="Գնահատ38" />:
::''[[Ռափայել Պատկանյան]]''
 
* Անմա՛հ հոգի, որ հայ բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ՝ նահատակության արյունով լվանալու և սրբելու տկարության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը<ref name="Գնահատ38" />:
::''[[Հովհաննես Թումանյան]]''
 
* Րաֆֆին էր, որ արձակ գրականության գեղեցիկ լեզվի հիմքը դրեց<ref name="Գնահատ38" />:
* Նա ժողովրդի բարոյակն և մտավոր հետաքրքրության ջերմաչափն էր և պատասխանում էր այն հարցերին, որ ծագում էին և տարածվում նրա մեջ: Ահա նրա ահագին ժողովրդականության գաղտնիքը<ref name="Գնահատ38" />:
* Նա այն վիպասաններից չէր, որոնք իրենց ներշնչումը ստանում են անմիջապես բնությունից և կյանքից... Րաֆֆին ինքը խնդիրներ չէր հորինում, այլ միշտ ձգտում էր հրապարակի վրա նոր զարթնած և մտքեր հուզող խնդիրներին պատասխան տալ<ref name="Գնահատ38" />:
::''[[Ալեքսանդր Շիրվանզադե]]''
 
==Աղբյուրներ==
Ստացված է «https://hy.wikiquote.org/wiki/Րաֆֆի» էջից