«Նար-Դոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
* Նար-Դոսն իր անվան մկրտությունն ստանում է «Նոր-Դար»-ի խմբագրատանը: Թերթի քարտուղար Դանգյուզյանը (Մուշե վարդապետ), Մ.Հ. անունը համարելով վիպասանի համար ոչ հարմար է և, չգիտեմ ինչու, գտնելով, որ վիպասանը պետք է կեղծ անուն ունենա, ինչպես Րաֆֆի, Ծերենց, Մուրացան, «Առձեռն բառարանից» ընտրում է նրա համար «Նար-Դոս» բառը, որ նշանակում է բուրավետ ծաղիկ<ref name="Գնահատ61">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 61:</ref>:
* Նա ինձ հիշեցնում էր մեր հին գրիչներին, որ հանձն առած գործը կատարում են անձնուրաց և դրա համար նրան, հների լեզվով ասած, կարելի է կոչել իսկապես... հայ լեզվի, հայ խոսքի աշխատավոր...<ref name="Գնահատ61" />
* Կան հեղինակներ, որոնք գրական ընդհանուր թոհուբոհի մեջ մնում են կարծես աննկատելի, անգամ արհամարհված ու մոռացության մատնված, բայց իրենց ուժերին ու գործերին վստահ՝ աշխատում են համառ ու անաղմուկ՝ չմտածելով բնավ փառքի մասին:
:Եվ փառքը, սակայն, ստվերի նման հետևում է նրանց և մահից հետո անձեռագործ արձան «կանգնում»<ref name="Գնահատ61" />:
* Ժամանակակիցների համեմատ՝ նա ծայրահեղորեն համեստ էր, սակավախոս, ինքնամփոփ: Երբեք չէր խոսի իր անձի մասին, երբեք զգալ չէր տա, որ ինքը վիպասան է կամ գրականությամբ զբաղվող մարդ:
:Չեմ հանդիպել և չեմ հիշում նման ճշտապահ մարդ ու բարեխիղճ աշխատող: Խմբագրատուն էր գալիս բոլորից շուտ և հեռանում ամենից ուշ:
:Համեստ էր, բայց դա սովորական համեստություն չէր, այլ անօրինակ մի երևույթ: Ամաչում էր անգամ նոր զգեստը և նոր կոշիկը հագնել անմիջապես, նախ տալիս էր եղբորը կամ եղբոր որդուն, որ հագնեն միառժամանակ, մինչև որ կանցներ փայլն ու ճռճռոցը<ref name="Գնահատ61" />:
::''[[Ստեփան Զորյան]]''
 
Ստացված է «https://hy.wikiquote.org/wiki/Նար-Դոս» էջից