«Նար-Դոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
 
== Մեջբերումներ Նար-Դոսի մասին ==
* Նար-Դոսին անձամբ ճանաչելու օրից սկսած, և շարունակ, ես մի անայլայլ զգացում եմ ունեցել դեպի այդ հազվագյուտ, ընտիր մարդը- սիրո ու հարգանքի զգացում։ Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր- մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և անհունորեն համեստ։ ․․․Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող։չժխտող<ref>Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 72։</ref>։
* Նար-Դոսը մեր իրապաշտ վեպի մեծ գիտակից վարպետներից մեկն էր: Նա... ուշադիր հետազոտում էր, մանրազնին դիտում, իրականության լույսի տակ, մարդկային ալեկոծվող, ծովածավալ կյանքը՝ կրքերի բախում, շահերի կռիվ, վիշտ, կեղեքում, տանջանքներ... հաղթողներ և պարտվածներ՝ հասարակական թոհուբոհը:
:* [[Ավետիք Իսահակյան]] <ref>Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 72։</ref>
:Իր ոճը իրեն պես էր: Իրեն պես անկեղծ, պարզ, լուրջ, զուսպ, ճշգրիտ:
:Նար-Դոսը մեր խոսքի լուրջ վարպետներից էր և մեր գրականության հարատև փառքերից մեկը<ref name="Գնահատ62">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 62:</ref>:
* Ամենանուրբ արվեստագետի վարպետությամբ կարողանում էր նա իր համակրանքն ու հակակրանքն այս կամ այն տիպարի կամ երևույթի հանդեպ գաղտնաբար ներարկել ընթերցողի մեջ: Եվ ընթերցողը հեղինակի հետ միասին սիրում է նրա սիրած տիպարը և ատում նրա ատած կերպարը: Նա կատարում էր հասարակական կրթիչի դեր, որը, վերջին հաշվով, ամեն գրողի և՛ թաքուն նպատակն է, և՛ գրականության իմաստը<ref name="Գնահատ61"/>:
:* [[Ավետիք Իսահակյան]]
 
* Նար-Դոսն իր անվան մկրտությունն ստանում է «Նոր-Դար»-ի խմբագրատանը: Թերթի քարտուղար Դանգյուզյանը (Մուշե վարդապետ), Մ.Հ. անունը համարելով վիպասանի համար ոչ հարմար է և, չգիտեմ ինչու, գտնելով, որ վիպասանը պետք է կեղծ անուն ունենա, ինչպես Րաֆֆի, Ծերենց, Մուրացան, «Առձեռն բառարանից» ընտրում է նրա համար «Նար-Դոս» բառը, որ նշանակում է բուրավետ ծաղիկ<ref name="Գնահատ61">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 61:</ref>:
Ստացված է «https://hy.wikiquote.org/wiki/Նար-Դոս» էջից