«Ավետիք Իսահակյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
 
* Չորս գիրք ունի հայ ժողովուրդը, որ, ինչպես չորս բարձր սյուներ, կրել են հայ ժողովրդի ոգին, նրա պայքարի իմաստը, նրա լավագույն ապագայի տենչանքները, նրա իդեալները: Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Եղիշեի «Վարդանանց պատերազմը», Նարեկացու խոսքը անմահության և հավերժության հետ և Աբովյանի «Վերքը»: Այս նվիրական գրքի մեջ հրեղեն լեզվով արտահայտված է մեր ժողովրդի խորագին վիշտը, նրա պայքարը և անշիջանելի պաթոսը<ref name="Գնահատ77-78">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 77-78:</ref>:
 
* Գրքեր կան՝ ժողովուրդներ են դաստիարակում, բարձրացնում, կռում նրանց կամքը, պահում-պաշտպանում<ref name="Գնահատ78">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 78:</ref>:
 
* Չկա մեծ արվեստ՝ առանց մտքերի, գաղափարների, նպատակադրման: Մեծ արվեստագետները մեծ մարգարեներ են<ref name="Գնահատ78"/>:
 
* Մարդկային ստեղծագործություններից բոլորից բարձրը, սուրբը, վեհն ու նվիրականը և միակը երգն է, երգը. տիեզերքը երգ է<ref name="Գնահատ78"/>:
 
* Ժողովրդական երգերը ժողովրդի հոգու, կյանքի, ապրումների հայելին են<ref name="Գնահատ78"/>:
 
* Նկարչությունը թանձրացած, նյութացած, մարմնացած բանաստեղծություն է, իսկ բանաստեղծությունը՝ վերացական, ոգիացած նկարչությունը<ref name="Գնահատ78"/>:
 
* Սերը մեռցնողը անմահության թշնամին է<ref name="Գնահատ78"/>:
 
* Մարդն է բնության իմաստը, և գեղեցիկ է ճշմարտության թագը, կատարը<ref name="Գնահատ78"/>:
 
* Ոճը ունեցող ժողովուրդները չեն մեռնում<ref name="Գնահատ78"/>:
 
== Քաղվածքներ Իսահակյանի մասին==