«Վահան Տերյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 63.
:Հայ ժողովուրդն իրավունք ունի հպարտանալու իր մեծատաղանդ բանաստեղծով՝ համարելով նրան իր գրականության անմահ փառքերից մեկը, միշտ սիրո, միշտ գուրգուրանքի և ափսոսանքի արժանի<ref name="Գնահատ81"/>:
::''[[Ավետիք Իսահակյան]]''
 
* Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի: Նրա առաջին իսկ գիրքը՝ ութսուն էջանոց փոքրադիր «Մթնշաղի անուրջները», հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում: Կան գրողներ, որ աշխատում են տասը և ավելի տարիներ, հրատարակում են մի քանի գրքեր և, այնուամենայնիվ, դեռ կոչվում են սկսնակ կամ, զիջողաբար, երիտասարդ գրող: Դրանք այն մարդիկ են, որ իրենց սևագրություններն անում են հասարակության առաջ՝ հրատարակություններով:
: Բոլորովին այլ էր Վահան Տերյանը. նրա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ. այդ գրքից հետո նրան չէին ասում «սկսնակ» կամ զիջողաբար «երիտասարդ գրող», այլ ուղղակի բանաստեղծ, որովհետև նա, իրոք, բանաստեղծ էր «կամոքն Աստծու»<ref name="Գնահատ8145">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 81-82:</ref>:
::''[[Ստեփան Զորյան]]''
 
==Աղբյուրներ==