«Վահան Տերյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
: Բոլորովին այլ էր Վահան Տերյանը. նրա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ. այդ գրքից հետո նրան չէին ասում «սկսնակ» կամ զիջողաբար «երիտասարդ գրող», այլ ուղղակի բանաստեղծ, որովհետև նա, իրոք, բանաստեղծ էր «կամոքն Աստծու»<ref name="Գնահատ8145">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 81-82:</ref>:
::''[[Ստեփան Զորյան]]''
 
* Մի տարի էմոտ, որ ես թանգարանից՝ Խանջյանի կարգադրությամբ վերցրել եմ Վահան Տերյանի ձեռագրերը՝ նրա անտիպ երկերը հրատարակության համար պատրաստելու նպատակով: Ես սկսեցի արտագրել ձեռագրերը, որպեսզի միշտ ձեռքի տակ ունենամ, և բնագրերը չփչանան հաճախակի թերթելուց: Բայց դեռ չեմ վերջացրել և չեմ էլ շտապում: Մի զարմանալի քնքուշ և խնդագին զգացմունք եմ ունենում յուրաքանչյուր անգամ, երբ հիշում եմ, որ այնտեղ՝ սեղանիս դարակում, պահված են Տերյանի, հասկանու՞մ եք, իսկական ձեռագրերը... նրա ձեռքով գրված այդ թերթիկները... Երբ անչափ տխուր եմ լինում, հանում եմ, նայում... կարծես՝ արեգակն է պահված իմ գրասեղանի դարակում... Այդ մետաքսյա թերթիկները՝ ծածկված չինական սև մելանով, գրված չքնաղ, ազնվական գրերով... Զարմանալի մաքուր և գեղեցիկ ձեռագիր է ունեցել այդ մարդը: Ձեռագիրն անգամ նուրբ է, ինչպես նրա ողջ ստեղծագործությունը՝ նուրբ ու մաքուր: Իմ կյանքի ամենամեծ խնդությունն է դա. հանել մեկ-մեկ այդ ձեռագրերը և նայել...
:-Օ՜, հեռու ընկե՛ր իմ... Վահա՛ն Տերյան...<ref name="Գնահատ82">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 82:</ref>
::''[[Եղիշե Չարենց]]''
 
==Աղբյուրներ==