«Եղիշե Չարենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 59.
* Եղիշե Չարենցը՝ ղարսեցի այդ գանգրահեր թխաչյա տղան, հասնելով լիրիկայի ամպամերձ բարձունքններին, իր յուրաքանչյուր տողով, իր սրտի յուրաքանչյուր թելադրանքով պատկանում է հարազատ հայ ժողովրդին: Լինելով մեծ Հոկտեմբերի զավակ, նրա զինվորն ու բանաստեղծը՝ Չարենցը պատկանում է հայրենիքի բոլոր ժողովուրդներին, ամբողջ աշխատավոր մարդկությանը: Չարենցի զրնգուն բանաստեղծությունները կհնչեն անդադար<ref name="Գնահատ87"/>:
::''Ա. Սուրկով''
[[Պատկեր:Charents-1-249x300.jpg|մինի]]
 
* Վառվեց ու գնաց:
:Այդպես եղավ այդ զարմանալի ինքնատիպ, զարմանալի մեծ բանաստեղծը, մեր փոթորկաշունչ դարի շռնդալից երգիչը, Կարս քաղաքի անտաշ քարե մի տնակում ծնված ու մեր սերնդի աչքերի առաջ վսեմ լեգենդ դարձած Եղիշե Չարենցը<ref name="Գնահատ87"/>:
Տող 69.
* ...Նրա պոեզիան փոխվեց հենց իր հայրենիքի պես: Հենց Չարենցի մոտ է, որ ամենից առաջ պոեզիայում երևացին Հայաստանի նոր մարդիկ<ref name="Գնահատ87"/>:
::''[[Լուի Արագոն]]''
 
* Նա բազում գետեր ու առուներ է ընդունել իր մեջ և վերածվել է մի վիթխարի ջրվեժի, որ կոչվում է Չարենց: Նա համագումարն է արևելահայ, ռուսական, ապա համաշխարհային պոեզիայի լավագույն տրադիցիաների: Այս ամենով հանդերձ Չարենց է, գրական շեշտված, մեծ անհատականություն, էպոխայի նշանավոր երևույթ<ref name="Գնահատ87-88">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 87-88:</ref>:
::''[[Գուրգեն Մահարի]]''
 
==Աղբյուրներ==