«Կոմիտաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
:Ժողովրդական երաժշտությունը, ինչպես և արորի, խոփի, գութանի երգերի մասին տված դասախոսությունները, պիտի ասել, համագումարի նիստերից թանկագինը եղան: Երբ Կոմիտասը դաշնամուրի մոտ նստեց՝ մեղմորեն երգելու հայկական երգ, ունկնդիր հասարակությունը քարացած մնացել էր լուռ, և այնտեղ տիրեց այն վեհապանծ հմայքը, այն գերագույն պարզությունը, որ բխում է հայկական երաժշտությունից<ref name="Գնահատ139-40">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 139-140:</ref>:
::''Ֆ. Մակլեր (Սորբոնի համալսարանի պրոֆեսոր)''
 
*Կոմիտասի ծառայությունները հայ երաժշտությանը հսկայական են: Նրա գեղեցիկ ստեղծագործությունները դուրս եկան իր հարազատ Հայաստանի սահմաններից, դարձան համաշխարհային երաժշտական մշակույթի հպարտությունը: Կոմիտասը ոչ միայն մեծ կոմպոզիտոր է: Նա նաև ականավոր երաժշտագետ է, հիանալի ազգագրագետ և այս բնագավառում նրա ծառայությունները դժվար է գերագնահատել:
:Սովետական երաժիշտները, երաժշտասերները, սովետական ժողովուրդը սրբությամբ են հարգում Կոմիտասի հիշատակը: Սովետահայ կոմպոզիտորներն իրենց ստեղծագործություններում հետևում են ու կհետևեն Կոմիտասի հիանալի ավանդույթներին:
:Նրա երաժշտությունը ապրում է և հավերժ կապրի սովետական մեծ երաժշտության հետ<ref name="Գնահատ140">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 140:</ref>:
::''[[Դմիտրի Շոստակովիչ]]''
 
==Աղբյուրներ==
Ստացված է «https://hy.wikiquote.org/wiki/Կոմիտաս» էջից