«Ռուդոլֆ Շտայներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
 
* Որպես օրինակ վերցնենք հետևյալը. գերմաներենում գլուխն անվանում են Kopf, ֆրանսերենում՝ tête, իտալերենում՝ testa և այլն: Սակայն ի՞նչ է վկայում այդ փաստը: Թե՛ մարդու և թե՛ կենդանու գլուխը մենք անվանում ենք այն նույն հիմունքով, ինչ կաղամբի գլուխը՝ ելնելով առարկայի կլոր, գնդաձև լինելու հանգամանքից: Այսպիսով, այն, ինչը գերմաներենում նշանակում է «գլուխ», ոճավորված է ձևի հարաբերությամբ: Tête, testa բառերը կազմված են «վկայություն տալու» (մի բան վկայելում հաստատելու) հարաբերությամբ: Այստեղ մարդկային օրգանիզմի նույն անդամը մատնանշելու համար ընդունված է բոլորովին այլ հայեցակետ: Գերմաներենում ոտքը կոչվում է Fuss, ինչը հարաբերակցվում է «հուն», «ակոս» գաղափարների՝ հողի վրա ոտքի թողած հետքի հետ. սա է այն տեսանկյունը, որով մենք՝ գերմանացիներս, ներայացնում ենք մարդկային օրգանիզմի այս անդամը: Այնինչ ֆրանսերեն pied բառը կապված է կանգնեցնելու՝ գետնի վրա կանգուն վիճակով պահվելու մատնանշման հետ, ինչը բոլորովին այլ բան է: Ուստի բառի հետ ունեցած տարբեր արժեքները բխում են տարբեր հայեցակետերից: Միևնույն իրերը, միանգամայն որոշակի ենթահիմքերից ելնելով, նշանակելու այսձտգման շնորհիվ ժողովրդի բնավորության մե տպավորվում է այն ենթագիտակցականը, որը սովորաբար գրեթե չի գրավում մարդու ուշադրությունը:
* ... Դա հենց այն է, ինչը հոգու համար հանդես է գալիս որպես հարաբերակցություն լեզվի հետ՝ շատ ավելի ներքնային մի բան, քան մարդու՝ լեզվի հետ ունեցած առօրեական, սովորական, ընդհանուր հարաբերությունը: Հոգին ներքնորեն շատ լավ է զգում այդ տարբերությունը, երբ ոտքը մի դեպքում մատնանշվում է ինչ-որ բանի վրա կանգնելու, իսկ մի այլ դեպքում՝ հողին հետք թողնելու հիմունքով: Հոգին զգում է այդ ամենը արտաքնապես՝ վերացականորեն, մինչդեռ մարդն ընկալում է միայն բառի հարաբերությունը մարմնի որոշակի անդամի հետ: Իր լեզվազգացողությամբ հոգին ներքնորեն շատ է մերձենում այն գոյաձևին, որը նրան հատուկ է ապամարմնավորված վիճակում: Եվ այն, ինչ մարդն իր սովորական կյանքում բազմիցս առիթ է ունենում ընկալելու որպես լեզվի եզակիություն, լեզուն պատում է լոկ մակերեսային շերտի տեսքով: Իսկական բանաստեղծն ըստ էության միայն նա է, ով օժտված է լեզվի այդ ներքնային շերտի ավելի նուրբ զգացողությամբ: Իսկական բանաստեղծը նա է, ով իսկապես համավերապրում է լեզվի իմագինատիվ կողմը, ճիշտ այնպես, ինչպես ճշմարիտ նկարիչ կամ քանդակագործ ըստ էության ոչ թե նա է, ով պարզապես նկարում կամ քանդակում է, այլ նա, ով գիտե ապրել գույների և ձևերի աշխարհում:<ref name="atayan1">Էդվարդ Աթայան, Անկախության Իմաստը, Հոդվածներ և թարգմանություններ, Սարգիս Խաչենց, Փրիթինֆո, Երևան, 2010, 127-128, ISBN 978-99930-59-79-0: Լեզուն և սոցիալական կյանքի եռանդամությունը (Հատվածներ «Լեզվի երեք գոյակերպերը հասարակության մեջ» դասախոսությունից, 1919թ.)</ref>
 
=== Այլ ===
 
*Արդեն վաղուց են խոսում այն մասին, որ դաստիարակության և դասավանդման մեջ ինտելեկտուալիզմը խեղդիչ ազդեցություն է թողնում: Մարդ պետք է տեսնի ոչ միայն մեկ ուրիշի մտավոր ակտիվությունը, այլ նաև նրա հոգևոր հարստությունը<ref>{{cite book |title=Մտքի Հրավառություն|editor=Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան|publisher=Զանգակ-97 հրատարակչություն|ISBN=99930-2-263-2|year=2002|page=31}}</ref>:
* Սոցիալական փոխհարաբերությունների համար կարող է առողջարար լինել միայն այնպիսի դրությունը, երբ մարդ գոյություն ունի ոչ թե իր աշխատանքի, այլ հասարակության ուրիշ միջոցների հաշվին։ Աշխատանքն իրական արժեք կստանա միայն այն պարագայում, եթե չվարձատրվի որպես այդպիսին։<ref>Էդվարդ Աթայան, Անկախության Իմաստը, Հոդվածներ և թարգմանություններ, Սարգիս Խաչենց, Փրիթինֆո, Երևան, 2010, 127-128, ISBN 978-99930-59-79-0: Սոցիալական կյանքի եռանդամություն, էջ 153</ref>
 
== Աղբյուրներ ==