«V նշանակում է Վենդետա (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
=== V ===
* ''Նոյեմբերի 5-ի հռչակագիր''
:-Բարի երեկո, Լոնդո՛ն: Նախ, ներողութուն հեռուստաալիք ներխուժելու համար: Ես, ինչպես ձեզնից շատերը, հասկանում եմ, թե ինչքան հարմար է ամենօրյա առօրյա, ինչքան անվտանգ է լավ ծանոթ միօրինակությունը, ինչքան հանգիստ է կրկնությունը: Ես վայելում էի դա, ինչպես ցանկացած մարդ: Բայց անցյալի որոշ իրադարձություններ, որոնք սովորաբար կապված են ինչ-որ մեկի մահվան կամ դաժան, արյունահեղ պայքարի հետ, մնում են մարդկանց հիշողության մեջ, որոնք նշում են դրանք հատուկ տոներով, և ես մտածեցի, որ մենք կարող ենք նշել նոյեմբերի 5-ը՝ մի ամսաթիվ, որ ներկայում, ցավոք, մոռացվել է: Եկեք շեղվենք առօրյա կյանքից ու մի քիչ զրուցենք: Կգտնվեն, իհարկե, այնպիսի մարդիկ, ովքեր չեն ցանականում, որ մենք շփվենք: Ես ենթադրում եմ, որ այս պահին արդեն հեռախոսով հրամաններ են տրվում, և զինված մարդիկ շուտով կգնան դրանք կատարելու: Ինչու՞: Որովհետև թեկուզև բառերի փոխարեն կարելի է օգտագործել մականներ, սակայն բառերը երբեք չեն կորցնում իրենց ուժը, բառերն իմաստ են հաղորդում և ճշմարտությունը հասցնում են նրանց, ովքեր լսում են: Իսկ [[ճշմարտություն]]ը պարզ է. մեր երկրում կատարվում է ինչ-որ սխալ, ինչ-որ սարսափելի բան: [[Դաժանություն]] ու անարդարություն, անհամբերություն ու ընկճվածություն: Մի երկրում, որտեղ երբևէ եղել է այլախոհության ազատություն, որտեղ մարդը կարող էր ասել այն, ինչ մտածում է, այժմ իշխում են գրաքննությունն ու համընդհանուր վերահսկողությունը, որոնք ստիպում են ենթարկվել ու չհակառակվել: Ինչպե՞ս պատահեց սա: Ու՞մ մեղքով: Անկասկած, ոմանք այս ամենի համար մեղավոր են ավելի շատ, քան մյուսները, և նրանցից ժամանակին պատասխան կպահանջվի, այնուամենայնիվ ընդունենք ճշմարտությունը. եթե դուք ուզում եք տեսնել մեղավորին, բավական է նայել հայելու մեջ: Ես հասկանում եմ, թե ինչու եք դուք այդպես վարվել, ես գիտեմ՝ դուք վախենում էիք: Ո՞վ չէր վախենա պատերազմից, ահաբեկչությունից, հիվանդություններից: Հազարավոր աղետներ կարծես պայմանավորվել էին շեղել ձեզ ճիշտ ուղուց և զրկել առողջ դատողությունից: Վախը հաղթեց ձեզ, և դուք ահաբեկված վազեցիք ներկայիս կանցլեր Ադամ Սատլերի մոտ: Նա ձեզ խոստացավ կարգուկանոն, խոստացավ խաղաղություն և փոխարենը պահանջեց միայն ձեր լուռ, հնազանդ համաձայնությունը: Երեկ երեկոյան ես խախտեցի լռությունը, ես ոչնչացրի Օլդ Բեյլիին, որպեսզի հիշեցնեմ մեր երկրին այն մասին, ինչը նա մոռացել է: Ավելի քան չորս հարյուր տարի առաջ իսկական քաղաքացին մտադրվեց հիշողության մեջ հավիտյան ամրագրել մեր նոյեմբերի -ը: Նա հույս ուներ հիշեցնել աշխարհին, որ ազնվությունը, արդարությունն ու ազատությունը միայն բառեր չէնչեն: Դրանք կյանքի սկզբունքներ են: Այսպիսով՝ եթե դուք ոչինչ չեք նկատում, եթե ներկայիս իշխանության հանցանքները ձեզ համար աննկատելի են, կարող եք անտեսել նոյեմբերի 5-ը, բայց եթե դուք տեսնում եք այն, ինչ ես եմ տեսնում, եթե դուք զգում եք այն, ինչ ես եմ զգում, եթե ձեզ համար թանկ է այն, ինչ թանկ է ինձ համար, ապա ես ձեզ առաջարկում եմ միանալ ինձ: Ուղիղ մեկ տարի անց Խորհրդարանի մուտքի մոտ, ու այդ ժամանակ մենք կկազմակերպենք այնպիսի նոյեմբերի 5, որը այլևս երբեք չի մոռացվի:
 
* Այս դիմակի տակ միայն մարմին չէ: Այս դիմակի տակ գաղափար է, միստր Կրիդի, իսկ գաղափարների համար գնդակները սարսափելի չէնչեն:
 
* Առանց պարի հեղափոխությունը չարժի այնքան, որ այն սկսեն: