«Հայերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.

==Հայերենի մասին==
===[[Խաչատուր Աբովյան]]===
*Ա՛խ, լեզո՛ւն, լեզուն որ չըլլայ, մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ: Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը: Լեզուդ փոխէ՛, հաւատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր ազգէ՞ն ես:
Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ, տասը լեզու սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ամուր պահեցէ՛ք:<ref name="ներբող48">{{cite book |title=Ներբող Մայրենիին|editor=Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք|publisher=Հեղինակային հրատարակութիւն|isbn=978-99930-4-9203-3|year=2007|page=48}}</ref>
===::''[[Խաչատուր Աբովյան]]===''

===[[Ղազարոս Աղայան]]===
*Բաւական չէ ազգասէր և հայրենասէր ըլլալը, պէտք է քիչ մըն ալ լեզուասէր ըլլալ, պէտք է [[սիրել]], պաշտել, գգուել հարազատ [[մայր|մօր]] հարազատ լեզուն: Այս սերմը միայն կը բանայ մեր առջև լեզուի անհատնում ճոխութիւնը, անոր նրբութիւնը և քաղցրութիւնը:<ref name="ներբող">{{cite book |title=Ներբող Մայրենիին|editor=Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք|publisher=Հեղինակային հրատարակութիւն|ISBN=978-99930-4-9203-3|year=2007}}</ref>
===::''[[Ղազարոս Աղայան]]===''

===[[Ջորջ Բայրոն]]===
*Իբրեւ հաճելի ժամանց հայերէն կը սորվիմ, հայկական վանքի մեջ:
Պարզուեցաւ, որ միտքս պայծառացնելու համար ինծի տաժանակիր աշխատանք հարկաւոր է: Այս մէկը ամենադժուարին աշխատանքն է, զոր ես կարողացա գտնել հոս ([[w:Վենետիկ|Վենետիկ]]) իբրեւ ժամանց, միտքս տանջահարելու կեդրոնանալու համար: Ինչ եւ իցէ, ասիկա հարուստ լեզու է, եւ սորվողի չարչարանքները կը փոխհատուցուին:<ref>{{cite book |title=Ներբող Մայրենիին|editor=Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք|publisher=Հեղինակային հրատարակութիւն|ISBN=978-99930-4-9203-3|year=2007|page=16}}</ref>

*Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրի ուսումնասիրողին:<ref name="միտք">{{cite book |title=Մտքի Հրավառություն|editor=Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան|publisher=Զանգակ-97 հրատարակչություն|ISBN=99930-2-263-2|year=2002|page=47}}</ref>

*Աստուծոյ հետ խօսելու միակ լեզուն հայերէնն է: Հայերէնը հարուստ լեզու է, լիովին պարունակում է մարդկային ձայների բոլոր հնչիւնները:<ref name="վկա">{{cite web|title=Վկայութիւններ հայոց լեզուի մասին|editor=Նշան Որբերեան|url=http://www.aravot.am/am/articles/entertainment/75504/view/|date=2010-02-20|accessdate=2010-12-17}}</ref>
===::''[[Ջորջ Բայրոն]]===''

===[[Վալերի Բրյուսով]]===
*Հայերէնը լեզուներու անծանօթ գեղուհին է:<ref name="ներբող33">{{cite book |title=Ներբող Մայրենիին|editor=Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք|publisher=Հեղինակային հրատարակութիւն|ISBN=978-99930-4-9203-3|year=2007|page=33}}</ref>
===::''[[Վալերի Բրյուսով]]===''

===[[Արամ Գառոնե]]===
*Վարա՜ր, վարար առուի պէս յստակ ու հոսու՜ն,
Ծփու՜ն, ոսկի արտի պէս, հասկերով հասուն,
Դու կարկաչուն մի աղբիւր ադամանդավառ,
Դու գոյն, դու համ, դու բուրմու՜նք, Մայրենի բարբառ…
:*Մայրենի բարբառ<ref name="ասբարեզ">{{cite web|url=http://asbarez.com/arm/91918/|title=Առ Ի Յստակացում|accessdate=2011-05-03}}</ref>

*Հսկա՜յ, հսկայ դու մի լեռ, հերոսների պապ,
Դու ոգեկոչ մի ռազմերգ, ոյժ փոթորկաթափ,
Դու անառիկ մի աշխարհ, դու ապառաժ քար,
Դու հո՛ւր, դու ռո՛ւմբ, դու կայծա՛կ, Մայրենի բարբառ…
:*Մայրենի բարբառ<ref name="ասբարեզ"/>
===::''[[Արամ Գառոնե]]===''

===[[Լեոնիդ Դրանկո-Մասյուկ]]===
*Հայոց տառերը հավանաբար ապրում էին Աստծո սրտում:<ref>{{cite book |title=Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ|editor=Սեյրանուհի Գեղամյան|publisher=«Գրաբեր» ՍՊԸ հրատարակչություն|ISBN=978-99941-817-9-7|year=2008|page=16}}</ref>
===::''[[Լեոնիդ Դրանկո-Մասյուկ]]===''

===[[Եղիշե]]===
*[[w:Հունարեն|Յունարէնը]] մեղմ է, [[w:Լատիներեն|հռովմէական լեզու]]ն՝ հզօր, հոներենը՝ ահաբեկող, ասորերէնը՝ աղերսական, [[w:Պարսկերեն|պարսկերէնը]]՝ պերճ, ալաներէնը՝ գեղեցկազարդ, կոթերէնը՝ հեգնական, [[w:Եգիպտոս|եգիպտերէնը]]՝ տափակախօս ու խաւարաձայն, [[w:Հնդկաստան|հնդկերէնը]]՝ ճռուողական, հայերէնը՝ քաղցր, որ միաժամանակ կարող է միւս բոլոր լեզուներու յատկութիւնները ամփոփեր իր մէջ:<ref name="ներբող48"/>
===::''[[Եղիշե]]===''

===[[Զաբել Եսայան]]===
*Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառանգութիւններէն ամէնէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ: Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք:<ref name="ներբող"/>
===::''[[Զաբել Եսայան]]===''

===[[Նաիրի Զարյան]]===
*Կմոլորվեր մեր քարավանն ամպրոպաշունչ գիշերներին, կկորչեինք, եթե ճամփին չբոցկլտար հայոց լեզուն:<ref name="միտք"/>
===::''[[Նաիրի Զարյան]]===''

===[[Ստեփան Զորյան]]===
*Լեզուն իրապէս գանձ մըն է, զոր կարող չէ փոխարինել աշխարհի ոչ մէկ հարստութեան հետ: Ան է որ ուրախութեան պահուն կը բանայ մեր սիրտը, իսկ տրտմութեան պահերուն ան է որ կը սփոփէ մեզ: Ուստի իր մայրենի լեզուն գէշ գիտցողը կէս մարդ է, չգիտցողը՝ թշուար, ծառէն ինկած տերև մը, որ կը տատանուի պատահական ամէն մէկ քամիէն:<ref name="ներբող"/>
===::''[[Ստեփան Զորյան]]===''

===[[Ավետիք Իսահակյան]]===
*Մայրենի լեզուի բառերը մենք կը զգանք, կ՛ապրինք, իսկ օտար լեզուինը՝ կը հասկնանք, կը սորվինք եւ կը հիշենք...<ref name="ներբող"/>
===::''[[Ավետիք Իսահակյան]]===''

===[[Լեո]]===
*Մեր ամբողջ պատմութեան ընթացքին սա առաջին մեծ դէպքն է, երբ հայ ժողովուրդը ճշմարիտ, նշանավոր յաղթանակ մը տարաւ: Նոյնիսկ եթէ Տիգրանները աւելի սովորական երեւոյթ ըլլային մեր պատմութեան մեջ, դարձեալ անոնց յաղթանակները կարող չէին համեմատուիլ այս համեստ վարդապետի գործի հետ:<ref name="ներբող"/>
**[[Մեսրոպ Մաշտոց]]ի մասին

*Մեսրոպն իր կատարած գործով ամենամեծն է մեր պատմական հերոսների մեջ:<ref>{{cite book |title=Մտքի Հրավառություն|editor=Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան|publisher=Զանգակ-97 հրատարակչություն|ISBN=99930-2-263-2|year=2002|page=48}}</ref>
=== ''[[Լեո]]===''

===[[Վիկտոր Համբարձումյան]]===
*...Կտակում եմ ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից:
Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն:
Գիտցի՛ր, որ քանի ապրում եմ, իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին:<ref>{{cite book|title=Մայրենի Գ. Տարրական դպրոցի Գ դասարան|author=Ջուլիետա Գյուլամիրյան և Հիլդա Հարությունյան|publisher=«Զանգակ-97» հրատարակչություն և Տպարան «Ալիք»|location=Թեհրան|year=2005|page=18}}</ref>
===::''[[Վիկտոր Համբարձումյան]]===''

===[[Հայնրիխ Հյուբշման]]===
*Ո՜վ հայերէն, լեզուներուն ամենէն գեղեցիկն ես, որովհետեւ գիտեմ քեզ:<ref name="վկա"/>
===::''[[Հայնրիխ Հյուբշման]]===''

===[[Ֆրեդերիկ Մակլեր]]===
*Կայսրի մը պէս հպարտ եմ հայոց լեզուն գիտցած ըլլալուս համար: Այնքան կը սիրեմ Ձեր լեզուն, որ տանս մէջ հայերէն կը խօսիմ տիկնոջս ու զաւակներուս հետ:<ref name="վկա"/>
===::''[[Ֆրեդերիկ Մակլեր]]===''

===[[Նիկողայոս Մառ]]===
*Հայերէնը իբրեւ Արարատեան լեզու, կը կոչուի «Աղօթկի լեզու». ան աստուածային ճոխ ու աննման լեզու է:<ref name="ներբող33"/>
===::''[[Նիկողայոս Մառ]]===''

===[[Յոզեֆ Մարկվարտ]]===
*Եթէ նկատի առնենք պատմական այն բացառիկ ծանր իրադրութիւնը, որու մէջ Մաշտոցը եւ Սահակը կարողացան արթնցնել հայ ժողովուրդի ազգային եւ կրօնական գիտակցութիւնը, եւ իրենց այդ գործը համեմատենք Պիպինոսի եւ անոր զինակից Վինֆրիտի գործունէութեան հետ, զոր անոնք ըրին գերմանական ժողովուրդին համար, այս վերջինները, «խեղճ թզուկներ» կ՛երեւին մտքի այդ հսկաներու համեմատութեամբ:<ref name="ներբող33"/>

*Միջնադարեան ո՞ր ժողովուրդը կը կարողանայ պարծենալ, թէ երբեւիցէ իր սեփական լեզուով կամ թէկուզ մի այլ՝ բախտաւոր լատիներենով, հրապարակ է հանել Վարդանի եւ իր ընկերների դիւցազնամարտի այնպիսի մի նկարագրութիւն, ինչպիսին Եղիշէի նկարագրածն է:<ref name="վկա"/>
===::''[[Յոզեֆ Մարկվարտ]]===''

===[[Լյուկ Անդրե Մարսել]]===
*Վարուժանի գործերը չեմ փոխանակեր պուլկարական բանաստեղծութեանց ընդհանուր հաւաքածոյին հետ: Ոչ ալ Չարենցի գործերը ռումանական ընդհանուր հաւաքածոյին հետ:<ref name="վկա"/>
===::''[[Լյուկ Անդրե Մարսել]]===''

===[[Միսաք Մեծարենց]]===
*Օգտուինք եւրոպական լեզուներու նորանոր եւ թարմ արտայայտութիւններէն, բայց չմոռնանք գրաբարին հուռթի շտեմարաններէն օգտուիլ մանաւանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշին ետեւեն վազենք:<ref>{{cite book |title=Ներբող Մայրենիին|editor=Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք|publisher=Հեղինակային հրատարակութիւն|ISBN=978-99930-4-9203-3|year=2007|page=65}}</ref>
===::''[[Միսաք Մեծարենց]]===''

===[[Անտուան Մեյե]]===
*Յայտնի է, որ այբուբենը գլուխ֊գործոց մըն է: Հայ հնչաբանութեան հնչիւններէն իւրաքանչիւրը յատուկ նշանով մը նոթագրուած է եւ դրոյթը այնքան լաւ հաստատուած է, որ հայ ազգին հայթայթած է հնչիւնաբանութեան վերջնական արտայայտութիւն մը, արտայայտութիւն՝ որ պահպանուած է մինչեւ այսօր առանց փոփոխութիւն մը կրելու, առանց բարելաւում մը ստանալու կամ պէտք ունենալու, վասնզի սկիզբէն իսկ անիկա կատարեալ է:<ref name="վկա"/>

*Հայերէնը ոչ միայն կը հաւասարի եւրոպական լեզուներու, հապա կը գերազանցէ զանոնք: Ոճի տեսակէտով հնդեւրոպական ոչ մէկ լեզու չի գերազանցեր հայերէնը, նոյնիսկ չի հաւասարիր անոր:<ref name="վկա"/>

*Երբ կազմաւորուած էր հայ գրականութիւնը, ժամանակակից Եւրոպայի մեծ ազգերէն ոչ մէկը դեռեւս կար... Այն ժամանակաշրջանին, երբ Ֆրանսիա կամ Անգլիա անունը նոյնիսկ գոյութիւն չուներ, Հայաստանը մեծ դեր խաղացած է պատմութեան մէջ... եւ ունէր ազգային գրական այնպիսի հնութիւն, որ երկար դարերով կը գերազանցէր եւրոպական ազգերու հեղինակածները:<ref name="վկա"/>

*Աւելի քան 2700 մայր լեզուներէն հինգէն մէկն է հայոց մեծասքանչ լեզուն:<ref name="վկա"/>
===::''[[Անտուան Մեյե]]===''

===[[Նար-Դոս]]===
*Հայոց լեզուն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական հնարաւորութիւններ...<ref name="ներբող"/>
===::''[[Նար-Դոս]]===''

===[[Հովհաննես Շիրազ]]===
*Տես արծւենի ազգերում
Հայն էլ ազգ է արծւօրէն
Ուստրս, դու որ չճախրես
Էլ ո՞վ ճախրի հայերէն:<ref>{{cite book |title=Րաֆֆի Օրացոյց|publisher=«Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ|location=Թեհրան, Իրան|year=2009}}</ref>

*Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես յոյսը բերդիս,-
Էլ Հայրենիք ինչո՞ւ եկար,
Թէ պիտ խօսես օտար լեզուով,
Խմես հայոց գինին նեկտար,
...Կենաց կանչես օտար լեզուով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ
Աղջիկ կանչես օտար լեզուով:<ref>{{cite web|url=http://www.rheinmain.haypedia.org/?page_id=472|title=Հայոց լեզուն|accessdate=2011-04-13}}</ref>
===::''[[Հովհաննես Շիրազ]]===''

===[[Եղիշե Չարենց]]===
* Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին:
===::''[[Եղիշե Չարենց]]===''

===[[Սիրանույշ]]===
*Մեր մայրենի լեզուն ազգային պարտէզի վարդն է. առանց անոր մենք չունինք հրապոյր: Առանց մայրենի լեզուի մենք մեռած ենք:<ref name="ներբող"/>
===::''[[Սիրանույշ]]===''

===[[Պարույր Սևակ]]===
*...Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը հանուր մարդկութեան... Այդ լեզուի խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ:<ref name="վկա"/>
===::''[[Պարույր Սևակ]]===''

===[[Վարանդ]]===
*Սակայն, լավ լսիր,
Իմ մեծ բարեկամ,
Որքան էլ լինի սրտիդ խօսքը ջերմ,
Գովեստդ արժան,
Դրւատանքդ թանկ՝
Միշտ ցաւի լեզուն աւել է ուժգին,
Մտրակը լլկող
Եւ մխանքը ժանտ.
Ուստի՝ հարցնում եմ
Ոգով տիրական,
Հարցնում եմ ողբով, աղերսով անկամ,
Հարցնոմ եմ հոգով մի վերջին անգամ.
-Ձեր ամենատես աչքերի առաջ,
Արձակելով ճիչ, վայնասուն, շառաչ,
Քանի՞ անգամ են կտրել այդ լեզուն՝
Հանճարեղ լեզուն
Իմ արմենական...
:*Դիմում, ''«Այս աչքերը»'', նոյեմբեր 2007<ref>{{cite web|title=Եաւալիա՝ Վարանդի ձայնային գրքերը|url=http://yavalia.podomatic.com/|accessdate=2011-05-11}}</ref>
===::''[[Վարանդ]]===''

===[[Դանիել Վարուժան]]===
*Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած՝ [[Եղիշե|Եղիշէին]] լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, եւ [[w:Ղևոնդ Ալիշան|Ալիշանինն]] ու [[Խրիմյան Հայրիկ|Հայրիկինը]]՝ մեղր քաղցրահոս: Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին:<ref name="ներբող"/>
===::''[[Դանիել Վարուժան]]===''

===[[Ֆրեդերիկ Ֆեյդի]]===
*Կեանքիս ամէն մէկ վայրկեանը նուիրած եմ հայերէնի ուսումնասիրութեան եւ թէ իմ գիտցած լեզուների մէջ հայերէնը բացառիկ է... նախ՝ որպէս զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաեւ՝ իր ճկունութեամբ, նոր բառեր կազմելու դիւրութիւններով:<ref name="վկա"/>

*Մենք վստահ ենք, որ բառերու ճշգրիտ իմաստը տուող լեզու մը որ կայ՝ հայերէնն է եւ կ՝առաջարկենք որ անոր տրուի նախապատւութիւնը՝ փոխանակ, «Էսպերանթօ»֊ին:<ref name="վկա"/>
**ՄԱԿ-֊ի համար որպես միջազգային լեզու առաջարկելու առթիվ, ամերիկացի հայագետ Սոլտեքսի հետ միասին
===::''[[Ֆրեդերիկ Ֆեյդի]]===''

==Հայերենի դասական և նոր ուղղագրությունների մասին==
*Փոփոխութիւն, իմ կարծիքով, պէտք է, և կարելի է անել որոշ չափով. բայց եթէ որևէ փոփոխութիւն պիտի վերացնի մեր ուղղագրութեան միութիւնը և մեր երկու գրական լեզուներն իրարուց աւելի հեռացնի, աւելի լաւ է, որ չլինի: Իսկ մինչ այդ, ձեռք պիտի քաշել ամէն հին ու նոր փոփոխութիւններից և դառնալ աւանդական ուղղագրութեանը: Այս է ուղիղ ճանապարհը:
Ստացված է «https://hy.wikiquote.org/wiki/Հայերեն» էջից