«Փոքրիկ իշխանը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
* Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են, որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան:
* Եթե դու մի ծաղիկ ես սիրում միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա. Դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու դու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ՝ ինչ-որ տեղ, ապրում է իմ ծաղիկը…»: Բայց եթե գառնուկը ծաղիկն ուտի, այդ նույնը կլինի, եթե բոլոր աստղերը միանգամից մարեն: Եվ դա, քո կարծիքով, կարևոր չէ…
* Երբեք չպետք է լսել, թե ինչ են ասում ծաղիկները: Հարկավոր է ուղղակի նայել նրանց և շնչել նրանց բույրը: Իմ ծաղիկն իր բուրմունքով լցրել էրամբողջէր ամբողջ մոլորակը, իսկ ես չէի կարողանում դրա համար ուրախանալ:
* Նա ինձ էր նվիրում իր բուրմունքը, լուսավորում էր իմ կյանքը: Ես չպետք է փախչեի: Նրա խղճուկ խորամանկությունների տակ ես պետք է քնքշություն տեսնեի: Այնքան անհետևողական են ծաղիկները… Բայց ես շատ ջահել էի այն ժամանակ և դեռ սիրել չգիտեի:
* -Այո, այո, ես սիրում եմ քեզ,-լսեց նա:- Ես եմ մեղավոր, որ դու չգիտեիր այդ: Բայց դա կարևոր էլ չէ: Ասենք, դու էլ էիր ինձ նման հիմար: Աշխատիր երջանիկ լինել…