«Փիթեր Բալաքյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ բանաստեղծ, գրող
Content deleted Content added
Նոր էջ «'''Փիթեր Բալաքյան''' (հունիսի 13, 1951), ամերիկահայ գրող, բանաստեղծ<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=1896 Փիթեր...»:
(Տարբերություն չկա)

13:16, 4 փետրվարի 2016-ի տարբերակ

Փիթեր Բալաքյան (հունիսի 13, 1951), ամերիկահայ գրող, բանաստեղծ[1]։

Քաղվածքներ

Ճակատագրի սև շունը

  • Իմ նախնիների ու նաև ծնողներիս սերնդի համար աշխարհը գուցե մի վայր էր, ուր դավադրաբար ուզում են քեզ սպանեն: Եղեռնից հետո մահվան սարսափը տարբերվում էր մահկանացու լինելու մտահոգությունից։[2]
  • Ես հավատացած եմ, որ Սարոյանը, նաև բոլոր հայերը, ի ծնե երազողներ են: Երկրի փոխարեն երազ ունենք։ Քանի որ մեր տարածքը ձեռքներիցս թռել է, հնարելու մի ազատություն ունենք, որից զուրկ են շատ ու շատ ազգեր։ Եվ որքան մեր աշխարհագրությունը նեղանում է, այնքան ընդլայնվում է մեր երևակայությունը, այնքան նմանվում ենք խավարի մեջ թևածող բուերի։[3]
  • Բանաստեղծությունը կարող է անանուն գերեզմանների աշխարհում տապանաքարի դեր կատարել։[4]
  • Սնունդը մեզ համար մշակութային բարդ խորհրդանիշ էր, մերձավորորևելյան մշակույթի հարուստ պատմությունն ու հավաքական հիշողությունը մարմնավորող ծածկագրված մատյան։[5]

Ծանոթագրություններ

  1. Փիթեր Բալաքյան
  2. Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 106։
  3. Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 168։
  4. Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 226։
  5. Փիթեր Բալաքյան, Ճակատագրի սև շունը, Երևան, Տիգրան Մեծ, 2002, ISBN 99941-0-002-5, էջ 58։