«Սերժ Սարգսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ն . → ն. (2) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
==Քաղվածքներ==
*Գիտե՞ք որն է Չինաստանի հաջողության բանալին վերջին օլիմպիական խաղերում. համընդհանուր նպատակադրումը: Հիշո՞ւմ եք այն չին ծանրորդին, ով կրկնեց համաշխարհային ռեկորդը` բարձրացնելով տվյալ պահի համար հաղթական ծանրաձողը, բայց մրցավարները չհաշվեցին: Ի՞նչ արեց նա. հաջորդ մոտեցումով նա նորից բարձրացրեց իր ողջ կյանքի համար ամենից ծանր քաշը: Կարծում եք մկանների մարզվածությո՞ւնն էր պատճառը... Ողջ գաղտնիքը մարդկային գիտակցության մեջ էր: Համոզված եմ` հայկական հրաշքի բանաձևն էլ նույնն է:<ref name=azat>{{cite web|title=Սերժ Սարգսյանը ուղերձ հղեց ժողովրդին ու խորհրդարանին|url=http://www.azatutyun.am/content/Article/1597615.html|date=2008-03-10|accessdate=2009-12-10}}</ref>
 
*Պիտի հանենք գռփելապաշտությունը պաշտոնյաների ուղեղներից: Զուգահեռաբար անբարեխիղճ ծառայողներին հեռացնելու ենք զբաղեցրած պաշտոններից:<ref name=azat />
*Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն ... Ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է:<ref name=azat />
 
*Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն ... Ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է:<ref name=azat />
 
*Աշխարհում շուրջ 10 միլիոն հայ կա: Ուրեմն Հայաստանը պիտի 10 միլիոն դեսպան ունենա: Ներկա տեղեկատվական պատերազմներում սա է նավթադոլարների դեմ մեր միակ հակակշիռը: Եվ մենք կհակակշռենք` եթե լիովին սթափվենք:<ref name=azat />
 
*Ես դիմում եմ իշխանության և ընդիմության ներկայացուցիչներին, լրագրողներին, հասարակական գործիչներին, բոլորին: Դիմում եմ ու հորդորում վերջ տալ հրապարակավ այլոց վիրավորելուն: Սա մեզ մոտ արդեն անցնում է ընդունելիի սահմանը: Անձնական վիրավորանքներ հասցնելը մեզանում կարծես թե դարձել է նորմ:<ref name=azat />
 
*Երբ ես մենակ եմ մնում, մեկ մեկ քահ-քահ ծիծաղում եմ, որովհետև շատ պարագաներում գործը աբսուրդի է հասնում: Ինձ փորձում են Ղարաբաղի խնդրում զիջող լինելու մեջ մեղադրել մարդիկ, ովքեր ընդհանրապես որևէ անգամ Ղարաբաղում չեն եղել, և երբ որ պետք էր այնտեղ լինեին, իրենք ուրիշ տեղ էին, նույնիսկ Հայաստանում չէին, նույնիսկ փողոց դուրս չէին գալիս, որովհետև հանկարծ կարող է զինկոմիսարիատից հային ասեին՝ արա, էս փողոցում դու ինչ ես անում: Բա սա աբսուրդ չի՞: Ինձնից են ուզում Ղարաբաղը պաշտպանել: Որ ինչ: Արդյոք ես ինչու պետք է զիջումների գնամ այդ հարցում: Որ ինչ ստանամ: Որ Հայաստանի թագավոր դառնամ: Էլ ինչ պիտի լինի էլի, ինչը պիտի ինձ շահագրգռի: ... Եվ մարդկանց այդպես մտածելու հիմնական նյութը թուրքական կամ ադրբեջանական հայտարարություններն են:<ref>{{cite web|title=Սերժ Սարգսյանը ծիծաղում է|url=http://araxmag.blogspot.com/2009/09/blog-post_8811.html|date=2009-09-30|accessdate=2009-12-10}}</ref>
 
*Շանսը որն ա իմ շանսը հարուրից իննսուն խփեմ ութանասուն, յոթանասուն թե վաթսուն էտա, ինչքան ուզես էնքան խփենք:<ref>[https://www.youtube.com/watch?v=f6eROH7sfXw "Ինչքան ուզես էնքան խփենք". Ս. Սարգսյան]</ref>
 
*Եկել ես մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես:<ref>[https://www.youtube.com/watch?v=39VVDoqAtgo Կինը "բարկացրել է" Սերժ Սարգսյանին]</ref>
 
===Հայ-թուրքական հարաբերությունների մասին===
*[Սփյուռքի հետ քննարկումների] արդյունքում, ողջ աշխարհը տեսավ ու հասկացավ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում գործ ունի ոչ միայն երեք միլիոնանոց Հայաստանի, այլ տաս միլիոնանոց հայ ժողովրդի հետ: Եվ թող ոչ ոք չտեսնելու չտա, որ ի հեճուկս ցանկացած վանկարկումների` հայ ժողովուրդը միասնական է իր նպատակներում և ուժեղ է իր զավակներով: Եվ թող ոչ ոք չփորձի սեպ խրել Հայաստանի և Սփյուռքի միջև, մեր քույրերի ու եղբայրների` Հայաստանի ապագայի համար անհանգստությունը ներկայացնելով որպես Հայաստանի Հանրապետությանը նրանց կողմից ինչ-որ բան պարտադրելու փորձ:<ref name=arm>{{cite web|title=Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը հայ ժողովրդին:|url=http://www.armtown.com/news/am/prm/20091010/74616/|date=2009-10-10|accessdate=2009-12-10}}</ref>
 
*Ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանության իրողությունը: Այն հայտնի փաստ է և պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից: Միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ:<ref name=arm />
 
*Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների հարցը ենթակա է լուծման գերակա միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում:<ref name=arm />
 
*Այս հարաբերությունները որևէ ձևով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է: Հայաստանը չի դիտարկում արձանագրություններում ամրագրված տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարցը որպես Ղարաբաղի հիմնախնդրի հետ որևէ առնչություն ունեցող հիշատակում:<ref name=arm />
 
*Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացման հնարավոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժեք վերաբերմունքին կարժանանա: Այս արձանագրություններով Հայաստանը միակողմանիորեն չի ստանձնում որևէ պարտավորություն, չի կատարում որևէ հաստատում: Հայաստանը ստորագրում է այս արձանագրությունները երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու հիմքեր ստեղծելու նպատակով: Ուստի, եթե Թուրքիան խելամիտ ժամկետում չվավերացնի այս արձանագրությունները և դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր:<ref name=arm />
 
Տող 35 ⟶ 24՝
 
=== [[Արցախ]]յան հիմնախնդրի վերաբերյալ ===
*«Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում: Եվ պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք ՝ենք՝ խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը:» (սեպտեմբերի 26, 2015 թ.)<ref>{{cite web|title=Կլինեն պատժիչ գործողություններ, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ)|url=http://www.tert.am/am/news/2015/09/26/serj-sargsyan/1800153|publisher=Tert.am|date=սեպտեմբերի 26, 2015 թ.|accessdate=սեպտեմբերի 26, 2015 թ.}}</ref>:
 
==Աղբյուրներ==