«Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (17) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Sevanavanq5.jpg|մինի]]
 
'''Հայաստան''' կամ '''Հայաստանի Հանրապետություն''' պետություն [[Անդրկովկաս]]ում։ Մշակութային, կրոնական և քաղաքական տեսանկյունից ընդունված է համարել եվրոպական երկիր:երկիր։ Մայրաքաղաքն է [[Երևան]]ը:ը։ Ներկայիս նախագահն է [[Սերժ Սարգսյան]]ը:ը։ Հայոց անվանադիր նախնին Հայկն է։ Սերունդները հետագայում նրա անունով էլ կոչվել են՝ հայկազունք, հայք, հայեր, երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ։ Միջին դարերում «Հայ» արմատին ավելացավ «-ստան»՝ տեղանք նշանակող վերջածանցը, և երկրի անունը դարձավ Հայաստան։
 
== Քաղվածքներ ==
[[Պատկեր:Ayghr lake.jpg|250px|մինի]]
*Հայաստանը մեր արևն է, մեր քարն է, մեր ծովն է, մեր պատմությունն է, մեր ամբողջականությունն է:է։ Եթե չլիներ Հայաստանը, մենք դժբախտ կլինեինք:կլինեինք։ Մեզ համար մեծ բախտ է, որ մեզ զորավիգ է ռուս ժողովուրդը<ref name="Ասույթներ249">Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 249:</ref>:։
::''[[Վիլյամ Սարոյան]]''
 
* Հայաստանի պատմության մեջ ես գտա մի ամբողջ ուրույն աշխարհ, որտեղ հազարավոր խիստ հետաքրքրական բարդ հարցերը բորբոքում էին գիտական հետաքրքրությունս<ref name="Ասույթներ249" />:։
::''[[Վալերի Բրյուսով]]''
 
* Հիմա լքել Հայաստանը, միևնույնն է թե անցյալ դարերում լքել Ավարայրի դաշտը և մենակ թողնել Վարդանին, միևնույնն է, թե առանց դիմադրելու հակառակորդին հանձնել Անիի բանալիները<ref>Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 250:</ref>:։
::''[[Սիլվա Կապուտիկյան]]''
 
* [[Եվրոպա]]յի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց [[Հունաստան]]ը, և ոչ թե Հայաստանը:Հայաստանը։
::''[[Շլիման]]''
 
* Երանի նրան, որ հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր և միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ:կելներ։
::''[[Շապուհ]]''
 
*Հայերը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթվածության տեսակետից:տեսակետից։ Հայաստանը՝ ամենաբարի, ամենաբերրի և ամենա-ամենաազգն է:է։ Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, և նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը:մարդկությանը։ Այդ է, որ գիտեն թուրքերը և սարսափում են, և հույներն էլ և … մենք բոլորս, որ գիտենք նրանց:նրանց։
::''[[Լորենս Արաբացի]]''
 
*Տակավին ուսանող՝ զգում էի Հայաստանի Հանրապետության կախարդական ուժը, քանզի շատերս ծնված և դաստիարակված լինելով Սփյուռքում՝ զրկված էինք ազգային ինքնության խորհրդանիշների պարգևած հպարտությունից:հպարտությունից։ Օրինակ՝ պատկերազարդ դասագրքերի ու հանրագիտարանների գունավոր էջերում ուրիշ երկրների դրոշակների և քարտեզների կողքին մերը բացակայում էր:էր։ Թեև գոյություն ուներ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, իմ սերնդակիցների մեծ մասին թվում էր, թե մենք ժողովուրդ ենք՝ առանց սեփական հայրենիքի:հայրենիքի։ Մեր ծնողների հայրենիքը «Էրգիրն» էր՝ նախկին Օսմանյան կայսրությունում, իսկ իրենք՝ մեր ծնողները, հայրենիքից զրկված, սարսափելի բռնագաղթից ու կոտորածից փրկվածներն էին…<ref>{{cite web|title=Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է ապրել դաշնակցական հովերով|url=http://www.1in.am/1744035.html|publisher=1in.am|date=հոկտեմբերի 14, 2015 թ.|accessdate=հոկտեմբերի 14, 2015 թ.}}</ref>
::''[[Ռիչարդ Հովհաննիսյան]], «Հայաստանի Հանրապետություն, առաջին տարին՝ 1918-1919թթ.» աշխատություն''
 
Ստացված է «https://hy.wikiquote.org/wiki/Հայաստան» էջից