«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հոդվածներ: clean up, փոխարինվեց: : → ։ (30) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
== Հոդվածներ ==
* Բոլոր մարդիկ ծնվում են [[ազատ]] ու [[հավասար]]` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով: (''Հոդված 1'')
* Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ուազատությունները` անկախ որևէ ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական և այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի տարբերակման:տարբերակման։ Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում:կազմավորում։ (''Հոդված 2'')
* Յուրաքանչյուր ոք կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունք ունի:ունի։
* Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում. ստրկությունը և ստրկավաճառությունը` իրենց բոլոր տարատեսակներով, արգելվում են:են։
* Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:պատժի։
* Ամեն ոք, ուր էլ որ լինի, իրավասուբյեկտ ճանաչվելու իրավունք ունի:ունի։
* Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և, առանց որևէ խտրության, օրենքի հավասար պաշպանության իրավունք ունեն:ունեն։ Բոլոր մարդիկ սույն Հռչակագրով հաստատված հավասարությունը խախտող որևէ խտրականությունից, սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք ունեն:ունեն։
* Յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիման վրա իրավունք ունի պահանջելու, որ իր գործը հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից:կողմից։
* Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ համարվել, քանի դեռ իր մեղքը օրինական կարգով չի հաստատվել հրապարակային դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր հնարավորությունները:հնարավորությունները։
* Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որը կատարելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային իրավունքով հանցագործություն չի համարվել:համարվել։ Չի կարող նաև ծանր պատիժ տրվել, քան այն, որը կարող էր սահմանվել հանցանքը կատարելու ժամանակ:ժամանակ։
* Չափահաս տղամարդիկ և [[կին|կանայք]], առանց որևէ ցեղային, ազգային կամ կրոնական սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն:ունեն։ Նրանք հավասար իրավունքներ ունեն ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության ժամանակ:ժամանակ։
* Յուրաքանչյուր ոք սեփականություն ունենալու իրավունք ունի ` ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ:
* Յուրաքանչյուր ոք մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք ունի. այդ իրավունքը ներառում է իր դավանանքը կամ համոզմունքները փոխելու ազատություն և իր դավանանքը կամ համոզմունքները մենակ կամ ուրիշների հետ մեկտեղ, հրապարակավ կամ գաղտնի քարոզելու, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի և ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատություն:
* Յուրաքանչյուր ոք համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք ունի. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու և լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից:սահմաններից։
* Յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների ու միություններ կազմելու իրավունք ունի:ունի։
* [[Ժողովուրդ|Ժողովրդի]] կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը. այդ կամքն իր արտահայտությունը պիտի գտնի պարբերական և անեղծ ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում, գաղտնի կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձևերի միջոցով:միջոցով։
* Յուրաքանչյուր ոք արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններին անդամակցելու իրավունք ունի:ունի։
* Յուրաքանչյուր ոք հանգստի ու ժամանցի, այդ թվում` աշխատանքային ժամերի խելամիտ սահմանափակման և պարբերաբար վճարովի արձակուրդների իրավունք ունի:ունի։
* Յուրաքանչյուր ոք այնպիսի կենսամակարդակի իրավունք ունի, որը պատշաճ է իր և իր ընտանիքի առողջության ու բարեկեցության համար, ներառյալ սնունդը, հագուստը բնակարանը, առողջապահությունը և անհրաժեշտ սոցիալական ծառայությունները, ինչպես նաև ունի ապահովության իրավունք գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ գոյության այլ միջոցների անհրաժեշտության դեպքում:դեպքում։
* [[Մայր]]ությունն ու մանկությունը հատուկ հոգածության և օժանդակության իրավունք ունեն:ունեն։ Ամուսնությունից կամ արտամուսնական կապից ծնված բոլոր երեխաները պետք է օգտվեն միևնույն սոցիալական պաշտպանությունից:պաշտպանությունից։
* Յուրաքանչյուր ոք կրթության իրավունք ունի:ունի։ [[Կրթություն]]ը, առնվազն տարրական և հանրակրթական փուլերում, պետք է անվճար լինի:լինի։ Տարրական կրթությունը պետք է պարտադիր լինի:լինի։ Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, իսկ բարձրագույն կրթությունը, ընդունակություններին համապատասխան, հավասարապես մատչելի բոլորի համար:համար։
* Ծնողներն իրենց երեխաների համար կրթության տեսակն ընտրելու առաջնային իրավունք ունեն:ունեն։
* Յուրաքանչյուր ոք հասարակության մշակութային [[կյանք]]ին ազատորեն մասնակցելու, արվեստներից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և դրա բարիքներից օգտվելու իրավունք ունի:ունի։
* Յուրաքանչյուր ոք իր հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատանքի բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք ունի:ունի։
* Սույն Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որևէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք` զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի արարք, որոնք նպատակաուղղված լինեն սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատություններն ի չիք դարձնելուն:դարձնելուն։
 
== Աղբյուրներ ==