«Ոսկե հորթը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''«Ոսկե հորթը»''' (1931), գիրք [[w:Իլյա Իլֆ|Իլյա Իլֆ]] և [[w:Եվգենի Պետրով|Եվգենի Պետրով]]ի հեղինակությամբ:հեղինակությամբ։ Այն «[[Տասներկու աթոռ]]» վեպի շարունակությունն է:է։ Գրքի հիման վրա հետագայում նկարահանվել է [[Ոսկե հորթը (կինոնկար)|«Ոսկե հորթը»]] կինոնկարը:կինոնկարը։

==Մասն առաջին ― Անտիլոպի անձնակազմը==
===Թե ինչպես Պանիկովսկին խախտեց կոնվենցիան===
*Փողոցն անցնելիս շուրջդ նայիր (Փողոցային շարժման կանոններից)

*-Փրկչի տաճարը կարտոֆիլի պահեստ, - ցածրաձայն ասաց հետիոտնը։ Անցնելով ֆաներե կամարի տակով, որի վրա գաջե թարմ լոզունգ կար՝ «Ողջույն կանանց և աղջիկների 5-րդ օկրուգային կոնֆերանսին», նա հայտնվեց Երիտասարդ Ձիրքերի բուլվար անունը կրող երկար ծառուղու սկզբին։ - Չէ, - ասաց նա դառնությամբ, - սա Ռիո-դե-Ժանեյրո չէ, սա շատ ավելի վատ տեղ է։

Տող 10 ⟶ 9՝
===Հոմերոսը, Միլիոնը և Պանիկովսկին===
*Պանիկովսկին, որը շոգի պատճառով կացնավորի հաստ կուրտկան փոխել էր ծալովի օձիք ունեցող չթե վերնաշապկով, գոռոզ էր պահում իրեն։ Նա շատ էր հպարտանում իրեն տրված հանձնարարությամբ։
- Միայն գողություն, - ասում էր նա։
- Միայն կողոպուտ, - առարկում էր Բալագանովը, որը նույնպես հպարտ էր կոմբինատորի վստահությամբ։
- Դուք խղճուկ, չնչին արարած եք, - հայտարարեց Պանիկովսկին, զզվանքով նայելով զրուցակցին։
- Իսկ դուք հաշմանդամ եք, - նկատեց Բալագանովը։ - Հիմա պետը ե՛ս եմ։
- Ո՞վ է պետը։
- Ես եմ պետը։ Ինձ է հանձնարարված։
- Ձե՞զ։
- Ինձ։
- Քե՞զ։
- Բա էլ ու՞մ։ Վայթե քե՞զ։

*Բալագանովը հարգանքով նայեց եռանկյունուն։ Պանիկովսկու փաստարկներն առանձնապես համոզիչ չէին թվում, բայց եռանկյունու մեջ այնպիսի ճշմարիտ անհուսալիություն էր զգացվում, որ Բալագանովը տատանվեց։ Պանիկովսկին, այդ բանը նկատելով, չհապաղեց․
- Գնացեք Կիև, - ասաց նա անսպասելի կերպով։ - Եվ այն ժամանակ կհամոզվեք, որ ես իրավացի եմ։ Անպայման մեկնեցեք Կիև։
- Ի՞նչ Կիև, ինչ բան, - փնթփնթաց Շուրան։ - Ինչո՞ւ։
- Գնացեք Կիև և այնտեղ հարցրեք, թե մինչև հեղափոխությունը ի՞նչ էր անում Պանիկովսկին։ Անպայման հարցրեք։
- Ի՞նչ եք կպել ինձանից, - մռայլ հարցրեց Բալագանովը։
- Չէ, դուք հարցրեք, - պահանջում էր Պանիկովսկին։ - Գնացեք և հարցրեք։ Եվ ձեզ կասեն, որ մինչև հեղափոխությունը Պանիկովսկին կույր էր։
Հեղափոխությունը որ չլիներ, բա ես կլինեի՞ կեյտենանտ Շմիդտի զավակը, ինչ եք կարծում։ Չէ՞ որ ես հարուստ մարդ էի։ Ընտանիք ունեի և սեղանի վրա նիկելե ինքնաեռ։ Իսկ ի՞նչն էր ինձ կերակրում։ Կապույտ ակնոցը և ձեռնափայտը։
Նա հանեց գրպանից արծաթե աղոտ աստղիկներով սև թուղթ սոսնձած կարտոնե մի պատյան և ցույց տվեց կապույտ ակնոցը։
- Ահա այս ակնոցով, - ասաց նա հառաչելով, - տաիներ շարունակ ես կերակրվել եմ։ Ակնոցով և ձեռնափայտով դուրս էի գալիս Կրեշչատիկ և լավ հագնված որևէ պարոնի խնդրում էի օգնել խեղճ կույրին փողոցն անցնելու։ Պարոնն արդեն զրկվում էր ժամացույցից՝ եթե ժամացույց էր ունենում, կամ դրամապանակից։ Ոմանք իրենք հետ դրամապանակներ էին ունենում։
- Բա ինչո՞ւ թողեցիք այդ գործը, - հարցրեց Բալագանովը աշխուժանալով։
- Հեղափոխությունը, - պատասխանեց նախկին կույրը։ - Առաջներում ես Կրեշչատիկի և Պրորեզնայա փողոցների անկյունում կանգնած քաղաքապահ ոստիկանին ամսական հինգ ռուբլի էի վճարում և ինձ ոչ ոք ձեռք չէր տալիս։ Ոստիկանը նույնիսկ հետևում էր, որ ինձ նեղացնող չլինի։ Շա՜տ լավ մարդ էր։ Ազգանունը՝ Նեբաբա, Սեմյոն Վասիլևիչ։ Վերջերս ես նրան հանդիպեցի։ Այժմ նա երաժշտական քննադատ է։ Իսկ հիմա՞։ Մի՞թե կարելի է միլիցիայի հետ։ Դրանցից վատ խալխ ես չեմ տեսել։ Դրանք մի տեսակ գաղափարական են դարձել, մի տեսակ կուլտուրտրեգերներ։ Եվ ահա, Բալագանով, օր ծերության ստիպված եղա աֆերիստ դառնալ։ Բայց այս արտակարգ գործի համար կարելի է գործի դնել իմ հին ակնոցները։ Դա ավելի հաստատ բան է, քան կողոպտելը։

Տող 20 ⟶ 18՝

* ― Երեկ փողոցում ինձ մոտեցավ մի պառավ եւ առաջարկեց պրիմուսի մշտնջենական ասեղ գնել։ Գիտեք, Ադամ, ես չգնեցի։ Մշտնջենական ասեղ ինձ պետք չէ, ես չեմ ուզում հավիտյան ապրել։ Ես մեռնել եմ ուզում։ Ինձ մոտ առկա են սիրահարության բոլոր գռեհիկ նշանները․ ախորժակի բացակայություն, անքնություն եւ ոտանավորներ հորինելու մանիակային ձգտում։
* ― Գիտեք, Զոսյա, ― ասաց նա վերջապես, ― ամեն մի մարդու, նույնիսկ պարտիականի վրա, ճնշում է երկու հարյուր տասնչորս կիլո քաշով մթնոլորտային սյունը։ Դուք այդ չե՞ք նկատել։

* ― Գիտեք, Զոսյա, ― ասաց նա վերջապես, ― ամեն մի մարդու, նույնիսկ պարտիականի վրա, ճնշում է երկու հարյուր տասնչորս կիլո քաշով մթնոլորտային սյունը։ Դուք այդ չե՞ք նկատել։

:Զոսյան չպատասխանեց։

Տող 27 ⟶ 24՝
:― Ի՜նչ ասպետ եք դուք։
:― Մի բարկացեք, Զոսյա։ Ի նկատի առեք մթնոլորտային սյունը։ Նույնիսկ թվում է, թե նա ինձ վրա ավելի ուժեղ է ճընշում, քան ուրիշ քաղաքացիների վրա։ Դա ձեր հանդեպ տածած սիրուց է։ Բացի այդ, ես պրոֆմիության անդամ չեմ։ Դրանից էլ է։

* ― Ինձ դուր է գալիս ձեր ամուսինը ― ասաց ժառանգությունից զրկված ասպետը։