«Ֆրիդրիխ Նիցշե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ; → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: : → ։ (13) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
[[Image:Nietzsche187c.jpg|144px||thumb|right|Հենց որ խելամտությունն ասում է. «Մի արա այդ, դա սխալ կմեկնաբանվի», ես միշտ վարվում եմ նրան հակառակ։]]
 
*Նույնիսկ արիական ցեղի այնպիսի վառ ներկայացուցիչների, ինչպիսին են հայերը, քրիստոնեությունը հանգեցրեց բացարձակապես նրանց անհարիր համակերպվելու կարգավիճակի, պատրաստակամության ենթարկվելու ուրիշի կամքին:կամքին։ Այն մեկ հարվածով վերջ տվեց մեծ մշակութային փառք և ցնցող վեհություն ունեցող ազգին:ազգին։
*Մահը բավականին մոտ է, որպեսզի ստիպված չլինես սարսափել կյանքից։
*Երկարատև ու մեծ տառապանքները մարդու մեջ դաստիարակում են բռնակալին։
Տող 35.
*Կար ժամանակ, երբ ես համակված էի ինքս իմ հանդեպ նողկանքով. 1876 թ.-ի ամռանը։ Մոլորության վտանգ, անմաքուր գիտական [[խիղճ]] մետաֆիզիկայի խառնուրդի կապակցությամբ, ինչ-որ ուռճացրած բանի զգացում, «դատավորության» ծիծաղաշարժ հավակնության։- Եվ այսպես, խելք հավաքել ու փորձել ապրել մեծագույն սթափությամբ, առանց մետաֆիզիկական նախադրյալների։ Ինձ օգնության հասավ «ազատ մի՜տքը» - սառույցով թրջոցներ։
Իմ նողկանքը մարդու հանդեպ չափազանց մեծացավ։ Նույն կերպ՝ հակադարձ նողկանքը իմ իդեալիզմի բարոյական ամբարտավանության հանդեպ։ Ես մոտեցա ողջ արհամարհելիին, ես իմ մեջ փնտրում էի հենց այն, ինչը արժանի է արհամարհանքի, ես ուզում էի չափավորել իմ խանդավառությունը։ Ես հանդես եկա մարդկության բոլոր մեղադրողների դեմ- ես նրանց և ինձ զրկեցի վերամբարձության իրավունքից։
Քննադատական պոռթկումը կյանք էր փնտրում:փնտրում։-
Հերոսականությունը այդուհետև հանգում էր ամենափոքրով բավարարվելուն, անապատով։
Հերոսականությունը դարձավ՝ ինքդ հենց քո մեջ ինաելեկտուալ պոռթկումը նվազեցնելու, այն իբրև գրգիռ պատկերացնելը:պատկերացնելը։ Ես տանում էի գրգիռը, որպեսզի այնուհետև ասեի, ինձ այլևս օգուտ չկա՜ գրգիռից։
Կյանքը բարոյականության ուղեկցությամբ անտանելի է ([[w:Րիխարդ Վագներ|Վագների]] ճնշումը այդպիսին էր դարձել արդեն դրանից առաջ)։
 
Տող 50.
*Ով ձգտում է մեծության՝ նա հիմքեր ունի իր կատարելությունը և բավարարումը ունենալ քանակի մեջ։ Որակի մարդիկ ձգտում են քչին։
*Թեժ պայքարի մեջ կարելի է կյանքը զոհաբերել, բայց հաղթողին կրծում է իր կյանքը իրենից դեն նետելու գայթակղությունը։ Ամեն հաղթանակի հատուկ է կյանքի հանդեպ արհամարհանքը։
*Ամենայն հիացում իր մեջ վախի և ինքն իրենից փախուստի պես մի բան է պարունակում,- երբեմն անգամ ինքնա-մերժում, ինքնա-ժխտում:ժխտում։
*Ինչ-որ բան ցանկանալ և հասնել դրան՝ համարվում է ուժեղ բնավորության նշանը։ Բայց ինչ-որ բան անգամ չցանկանալով՝ համենայն դեպս հասնել դրան - հատուկ է ամենաուժեղներին, որոնք իրենց զգում են իբրև մարմնավորյալ ճակատագիր։
*Վերապրել շատ բան, ըստ որում ապրումակից լինել բազմաթիվ անցած բաների, վերապրել բազմաթիվ սեփական և օտար ապրումներ համատեղ - սա է ստեղծում բարձրագույն մարդկանց. ես նրանց համարում եմ «հանրագումարներ»։
Տող 94.
*Անհրաժեշտության կատարյալ իմացությունը կվերացներ ամենայն «պետք է»,- բայց նաև կընկալեր «պետք է»-ի անհրաժեշտությունը, իբրև չիմացության արդյունք։
*Բոլոր հարության առածների հավատը։- Ով մի անգամ վաղ մեռել է, երկար ժամանակ երկրորդ անգամ չի մեռնում։
*Կյանք մահվանից հետո:հետո։ Ով հիմքեր ունի հավատալու իր «մահվանից հետո կյանքին», պետք է սովորի իր մահը կյանքի ընթացքում կրել։
*Ես փիփսոփայողների մեջ տարբերում եմ երկու տեսակի մարդկանց, մեկը միշտ մտածում է իր պաշտպանության մասին, մյուսը՝ իր թշնամիների վրա հարձակման։
*Քո ոսկին չդրամահատված հետդ կրելը կապված է անհարմարությունների հետ. այդպես է անում ձևակերպումներից զուրկ
Տող 110.
*Երբ մենք սիրում ենք՝ մենք մարդկանց ստեղծում ենք մեր Աստծո պատկերով, և միայն դրանից հետո ենք մենք հիմնովին ատում մեր սատանային։
*Արարել, այդ նշանակում է՝ քեզանից ինչ-որ բան դուրս անել, քեզ ավելի դատարկ, ավելի աղքատ և ավելի սիրող դարձնել։ Երբ Աստված արարել էր աշխարհը՝ Նա այդժամ ավելին չէր, քան դատարկ գաղափար - և [[սեր]] արարյալի հանդեպ։
*Դուք դա կոչում եք Աստծո ինքնաքայքայումը, բայց դա սոսկ նրա մաշկափոխվելն է.- նա դե՜ն է նետում իր բարոյական խորխը:Եվխորխը։Եվ դուք շուտով նորից կտեսնեք Նրան՝ չարից ու բարուց անդին:անդին։
*Տիրել - և այլևս Աստծո ստրուկը չլինել, միայն այս միջոցն է մնացել մարդկանց ազնվացնելու համար։
*Բարոյականությունը մարդու կարևորին տալն է բնության առջև։
*«Ոչ մի մարդ էլ չկա, քանզի ոչ մի աոաջին մարդ չկա»,- այսպես են եզրակացնում կենդանիները։
*«Հավանաբար ինչ-որ դև է հայտնագործել բարոյականությունը, որպեսզի մարդկանց չարչարի [[հպարտություն|հպարտությամբ]], իսկ մի ուրիշ դև այն մի օր կվերցնի նրանցից, որպեսզի նրանց տանջի ինքնարհամարհանքով»:։
*Բարոյականությունը այժմ պատրվակ է ավելորդների և պատահականների համար, հոգով և ուժով աղքատ զեռունի համար, ինչը չ պ ե տ ք է ապրեր,- բարոյականությունը այդքանով գթասրտություն է. քանզի այն ասում է յուրաքանչյուրին՝ «դու, համենայն դեպս, ինչ-որ միանգամայն կարևոր բան ես»,- ինչը, իհարկե, կեղծիք է։
*Որևէ էակի գոյության պայմանները, որքանով որ դրանք մի «պիտի» են ներկայացնում, նրա բարոյականությունն են։
Տող 131.
*«Կրոնական մարդ», «հիմար», «հանճար», «հանցագործ», «բռնակալ» - այս ամենը վատ անուններ են և մասնավորություններ ինչ-որ անանվանելու տեղակ։
*Հավատացյալ մարդը կրոնական մարդու հակադրությունն է։
*Աստված խեղդվեց աստվածաբանության մեջ։ Իսկ բարոյականությունը՝ բարոյախոսության:բարոյախոսության։
*Ով սիրում է Աստծուն՝ նա կոփում է Նրան։
*Ով իբրև աստված բարին նորից է ստեղծում, նրան հին բարու պահապանները միշտ սատանա են հռչակում։
Տող 165.
*Պատվելն ինքն արդեն կիրք է - ինչպես և վիրավորելը։ Պատվելու միջոցով «կրքերը» դառնում են առաքինություններ։
*Ձգտելը երջանկություն է. բավարարումը, որ ապրվում է իբրև երջանկություն, ձգտման միայն վերջին պահն է։ Երջանկությունը՝ լինել համակ ցանկություն և կատարման փոխարեն՝ էլի նոր ցանկություն։
*Ասում են «հաճույք» և մտածում են հեշտանքների մասին, ասում են «զգացմունք» և մտածում են զգայականության մասին, ասում են «մարմին» և մտածում են նրա մասին, ինչը «փորից ներքև» է,- և ահա այսպես պատվի է արժանացել լավ բաների երրրորդությունը:երրրորդությունը։
*Միայն այն արատավոր մարդն է դժբախտ, ում մոտ արատի պահանջը աճում է արատի հանդեպ նողկանքի հետ միասին - և երբեք աճելով այն չի ծածկում։
*Չխառնել ինքնասիրությանը հատուկ խիզախությունն ու արժանապատվության զգացումը օրգանապես հատուկ խիզախությանը. դա հարկադրանք է, որի դեպքում քիչ վնաս չես կրում սեփական օժտվածության մեջ։
Տող 287.
*Կանանց մանկականությունից զրկում է այն, որ նրանք մշտապես անցկացնում են երեխաների հետ, իբրև նրանց դաստիարակչուհիները։
*Ի՜նչ վատ է։ Ամուսնության ժամանակը հասնում է անհամեմատ վաղ, քան սիրո ժամանակը, վերջինս մտածված իբրև հասունության վկայությունը, թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց մոտ։
*Սեռական հարաբերության վսեմ և ազնիվ ձևը՝ կրքի ձևը, դեռ հիմա էլ համակված է անմաքուր խղճով։ Իսկ ամենաստորը և ամենաանաzնիվը՝ մաքուր խղճով:խղճով։
*Ամուսնությունը սեռերի հարաբերության ամենաստված ձևն է, և հենց դրա համար իրենով է արել մաքուր խիղճը։
*Ամուսնությունը կարող է հարմար դուրս գալ այնպիսի մարդկանց, ովքեր ո՛չ սիրո են ընդունակ, ո՛չ բարեկամաթյան և հաճույքով ձգտում են իրենց և մյուսներին մոլորության մեջ գցել այդ պակասի հարցում,- ովքեր, ոչ մի փորձ չունենալով ո՛չ սիրո մեջ, ո՛չ բարեկամության՝ չեն կարող հիասթափված լինել նաև իրենով՝ ամուսնությամբ:ամուսնությամբ։
*Ամուսնությունը մտածված է միջակ մարդկանց համար, ովքեր ո՛չ մեծ սիրո, ո՛չ էլ մեծ բարեկամության են ընդունակ, ուրեմն, մեծամասնության համար, բայց նաև՝ այն միանգամայն հազվագյուտների, ովքեր ընդունակ են ինչպես սիրո, այդպես էլ բարեկամության։
*Ով ընդունակ չէ ո՛չ սիրո, ո՛չ էլ բարեկամության, նա ամենահուսալին է իր խաղադրույքն անում ամուսնության վրա։