«Ֆրենսիս Բեկոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2)
Տող 5.
==Քաղվածքներ==
===Աղբյուրով===
*Գիտելիքը ուժ է, ուժը՝ գիտելիք:գիտելիք։<ref name=sur>{{cite book |title=Ասույթներ|editor=Սուրեն Գրիգորյան|publisher=«Լուսաբաց հրատարակչատուն»|year=2006|page=124}}</ref>
*Գիտելիքը և հզորությունը միևնույն բանն են:են։<ref name=sur />
 
*Գիտելիքը և հզորությունը միևնույն բանն են:<ref name=sur />
 
===Առանց աղբյուրի===
*Մենք պետք է հիշողության մեջ պահպանենք ոչ միայն մարդկանց արարքները, այլև նրանց խոսքերը։ Այդ խոսքերի, այդ արտահայտությունների իսկական պահոց են ճառերի ուղերձները և ասույթների ժողովածուները։
 
*Գեղեցիկ դեմքը լուռ երաշխավորանք է։
 
*Ժամանակը նորարարներից մեծագույնն է։
 
*Ժամանակ ընտրել՝ նշանակում է խնայել ժամանակը, իսկ ինչ արված է ոչ ժամանակին՝ արված է զուր տեղը։
 
*Երջանկությունը անհամբեր մարդկանց վաճառում է մեծ քանակությամբ այնպիսի բաներ, որոնք ձրի է տալիս համբերատարներին։
 
*Բազմաթիվ ապուշներ ու թուլամիտներ աշխարհ են գալիս հարբեցողությանն անձնատուր եղած ծնողներից։
 
*Յուրաքանչյուր մարդու մեջ [[բնություն]]ը դրսևորվում է կա՛մ որպես հատիկաբույսեր, կա՛մ որպես մոլախոտ, ուրեմն նա թող ժամանակին ջրի առաջինը և ոչնչացնի երկրորդը։
 
*[[Կատակ]]ից լրջին և լրջից կատակին հեշտությամբ անցնելու հմտությունը պահանջում է մեծ տաղանդ, քան սովորաբար կարծում են։ Կատակը հաճախ ծառայում է իբրև ուղեկից այնպիսի [[ճշմարտություն|ճշմարտության]], որն առանց նրա օգնության չէր հասնի նպատակին։
 
*Գրքերը մտքերի նավերն են, որոնք թափառում են ժամանակի ալիքների վրայով և իրենց թանկարժեք բեռը հոգատարությամբ տանում են սերնդից սերունդ։
 
*Ոչ մի կիրք այնպես չի կախարդում մարդուն, ինչպես սերը և նախանձը։
 
*Կարդա ոչ նրա համար, որ հակաճառես և հերքես, ոչ նրա համար, որ ընդունես իբրև հավատք, և ոչ նրա համար, որ զրույցի առարկա գտնես, այլ որ մտածես և դատողություններ անես։
 
*Ընթերցանությունը մարդուն դարձնում է գիտուն, զրույցը՝ հնարամիտ, իսկ գրի առնելը՝ ճշգրիտ։
 
*Կան գրքեր, որոնք պետք է միայն համտես անել, կան այնպիսինները, որոնք ավելի լավ է կլանել, և միայն քչերն են, որ պետք է ծամել և մարսել։
 
*Բոլոր դարերում բնափիլիսոփայությունը հանդիպել է ձանձրալի ու տհաճ մի հակառակորդի, այն է՝ սնահավատությունը և կույր, անչափավոր կրոնական մղումը։
 
*Բոլոր գիտությունների իսկական և օրինական նպատակը նրանում է, որպեսզի մարդկային կյանքն օժտեն նոր գյուտերով ու հարստություններով։
 
*Երեք բան են ազգին դարձնում մեծ ու բարեկեցիկ՝ պտղաբեր հողը, գործուն արդյունաբերությունը և մարդկանց ու ապրանքների հեշտ տեղաշարժը։
 
*Ագահ է մարդկային բանականությունը։ Նա չի կարող ոչ կանգ առնել, ոչ էլ հանգստության մեջ լինել, այլ շարունակ ձգտում է առաջ։
 
*[[Ճշմարտություն]]ը ժամանակի դուստրն է, այլ ոչ թե հեղինակության։
 
*Անարդարացի մեկ դատավճիռը առաջ է բերում ավելի շատ դժբախտություններ, քան անհատ մարդկանց կատարած շատ հանցագործություններ․ վերջինները փչացնում են միայն առվակներ, միայն ջրի առանձին շիթեր, այն դեպքում, երբ անարդարացի դատավորը փչացնում է բուն ակունքը։
 
*Հոգու նկատմամբ համեստությունը նույնն է, ինչ ամաչկոտությունը մարմնի նկատմամբ։
 
*Ծածկամտությունը թույլերի ապաստարանն է։
 
*Ամոթի կարմրությունը առաքինության դափնին է։
 
*Ընտանեկան շահերը գրեթե միշտ կործանում են հասարակական շահերը։
 
*Ամուսնական սերը բազմապատկում է մարդկային ցեղը, բարեկամանականը՝ կատարելագործում է այն, իսկ անբարոյականը՝ խճացնում է ու ստորացնում։
 
*Երեխաներն [[աշխատանք]]ը դարձնում են ուրախ, բայց նրանց պատճառով անհաջողությունները թվում են ավելի վշտացուցիչ․ երեխաների շնորհիվ կյանքը թվում է ավելի հաճելի, իսկ մահը՝ նվազ սարսափելի։
 
*Սովորույթը շատ ավելի ամուր է, երբ սկիզբ է առնում պատանեկան տարիներին․ դա մենք անվանում ենք դաստիրակություն, որը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան վաղ ձևավորված սովորույթներ։
 
*Բարգավաճումը բացահայտում է մեր արատները, իսկ դժբախտությունները՝ մեր առաքինությունները։
 
*Շարժուձևերը ցույց են տալիս վարքուբարքը, նման այն բանին, ինչպես զգեստն է ցուցադրում իրանը։
 
*Զրույցի մեջ զսպվածությունն ու տեղին խառնվելը պերճախոսությունից ավելի շատ արժեն։
 
*Կոպտությունը ծնում է ատելություն։
 
*Խորհուրդ խնդրելը մեծագույն վստահություն է, ինչպիսին մարդը կարող է ցույց տալ մեկ ուրիշին։
 
*Ոչ մի աղետ ու հանցագործություն չի ոչնչացնում այնքան ժողովուրդ ու ժողովրդական հարստություն, ինչպես հարբեցողությունը։
 
*Նկատի առեք, թե մահվան մոտենալը որքան քիչ է ազդում հոգով ուժեղների վրա, որովհետև նրանցից յուրաքանչյուրը մինչև վերջ մնում է ինքն ինպես կա։