«Իվան Գոնչարով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Ivan Goncharov.jpg|right|thumb|150px|Իվան Գոնչարովը]]
 
'''[[w:Իվան Գոնչարով|Իվան Ալեքսանդրովիչ Գոնչարով]]''' ({{lang-ru|Иван Александрович Гончаров}}, [[հունիսի 18]], [[1812]] - [[սեպտեմբերի 27]], [[1891]]), [[w:Ռուսաստան|ռուս]] գրող է, առավել հայտնի է «Օբլոմով» վեպով:վեպով։
 
==Քաղվածքներ==
*Մեծ սերն անբաժանելի է խորաթափանց խելքից․ մտքի լայնությունը հավասար է սրտի խորությանը։ Դրանից էլ մարդասիրության ծայրագույն գագաթներին հասնում են մեծ սրտերը՝ հենց դրանք էլ մեծ մտածողներն են։
 
*Հիմար գեղեցկությունը գեղեցկություն չէ։ Ուշադրությամբ նայիր բթամիտ գեղեցկուհուն, երկար ու խոր զննիր դեմքի յուրաքանչյուր գիծը, նրա ժպիտը, հայացքը՝ նրա գեղեցկությունը աստիճանաբար կվերածվի ապշեցուցիչ այլանդակության։
 
*Առանց զոհերի, առանց ջանքերի ու զրկանքների անկարելի է ապրել աշխարհում․ կյանքը պարտեզ չէ, որտեղ աճում են միմիայն ծաղիկներ։
 
*Կյանքը «ինձ համար և իմ մասին» ― կյանք չէ, այլ պասիվ վիճակ․ հարկավոր է խոսք և գործ, պայքար։
 
*Չսիրելով պարտականությունը՝ անհնար է այն կատարել։
 
*Գիտելիքների աղբյուրն անսպառ է՝ ինչպիսի հաջողություններ էլ մարդկությունը ձեռք բերի այդ ճանապարհին, մարդկանց համար էլի կմնա որոնել, բացահայտել և ճանաչել։
 
*Իմաստությունը խելքով, դիտողականությամբ ու փորձով ձեռք բերված և կյանքում կիրառվող ճշմարտությունների ամբողջությունն է, դա կյանքի հետ գաղափարների ներդաշնակությունն է։
 
*Խելքը ամենուրեք միատեսակ է՝ խելացի մարդիկ ունեն միևնույն ընդհանուր հատկանիշները, ինչպես որ բոլոր հիմարները, չնայած ազգային, հագուստի, լեզվի, կրոնների, նույնիսկ կյանքի մասին ունեցած հայացքների տարբերությանը։
 
*Մեծ սերը անբաժան է մեծ խելքից։