«Դալայ լամա XIV»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (31) oգտվելով ԱՎԲ
չ →‎Քաղվածքներ: clean up, փոխարինվեց: → (5)
Տող 5.
== Քաղվածքներ ==
*Նկատի ունեցեք, որ մեծ սերը և մեծ հաջողությունը կապված են մեծ ռիսկի հետ։ Այսինքն, եթե ռիսկի չդիմենք, ոչնչի չենք հասնի։
* Երբ դուք պարտվում եք, դուք չեք կորցնում կուտակած փորձը։ Գուցե ավելին՝ ձեռք եք բերում նոր փորձ։ Մի վախեցեք պարտվելուց և անհաջողության մատնվելուց, դրանք միայն օգնում են մեզ առաջ գնալ։
*Հետևեք 3 հավերժ կանոններին.
# հարգիր քեզ, որպեսզի ուրիշներն էլ քեզ հարգեն,
# հարգիր ուրիշներին, քանի որ մենք բոլորս հավասար ենք, մենք մարդ ենք,
# մի խուսափիր քո արարքների համար պատասխանատվությունից, մենք բոլորս էլ սխալական ենք, որպեսզի ուղղենք մեզ և մեր սխալները, պետք է նախ ընդունենք դրանք։
*Հիշեք, միշտ չէ, որ այն, ինչ ուզում եք, ձեզ հարկավոր է. երբեմն մեր ենթագիտակցության և գիտակցության ինֆորմացիան չեն համընկնում։ Մենք շարժվում ենք այնպես, ինչպես թելադրում է մեր գիտակցությունը` չիմանալով, որ ենթագիտակցորեն մենք այլ բան ենք ցանկանում։ Պետք է սովորել լսել ներքին ձայնը։
*Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք` ինչպես դրանք ճիշտ խախտել։
*Մի թողեք, որ փոքրիկ վիճաբանությունը փչացնի ամուր ընկերությունը։
Տող 19.
*Ապրեք կյանքն արժանապատվորեն, որպեսզի ծերության ժամանակ ինչ-որ լավ բան ունենաք հիշելու։
*Սիրելի միջավայրը ձեր կյանքի հիմքն է։
*Վեճի ժամանակ խոսեք միայն ներկայի մասին, անցյալի մասին մի հիշեք – հենց վեճի ժամանակ է մեր գիտակցությունը մթագնում, երբ մենք ջղայնացած ենք, կորցնում ենք մեզ և չենք կարողանում կառավարել մեր մտքերը։ Մենք հենց այդ պահին ենք խոցելի։ Փորձենք կառավարել մեզ, չվիրավորենք դիմացինին, գտնենք մեր սխալը և հանգիստ բացատրենք նրա սխալը։ Հիշելով անցյալը` մենք մեր դիմացինին դարձնում ենք ավելի ուժեղ, վիրավորելով նրան` վիրավորում ենք մեզ։
*Կիսվեք ձեր գիտելիքներով։ Դա անմահության միակ ձևն է։
*Եղեք քնքուշ Երկիր մոլորակի հետ, սիրեք նրան և նա կսիրի ձեզ – մարդկությունը զարգանալով հեռացել է մայր բնությունից։ Մենք հատում ենք ծառերը տուն կառուցելու համար, ճանապարհաշինության համար ոչնչացնում ենք կանաչ տարածքներն ու ժայռերը, սպանում ենք կենդանիներին և չենք գիտակցում, որ հենց մեզ ենք վնասում։ Չե որ մենք էլ ենք բնության մի մասնիկը։