«Կոմիտաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (44) oգտվելով ԱՎԲ
չ →‎Քաղվածքներ Կոմիտասի մասին: clean up, փոխարինվեց: → (111)
Տող 16.
* ''Անձնական նկարագիր․'' միջահասակ, նիհար, ջղուտ և զգայուն, դեմքը դեղնավուն, աչքերը արտահայտիչ և վառվռուն, գլուխը ճաղատ, մորուքը ո՛չ «վարդապետավայել», այլ ծնոտի տակ միայն թողած, այսպես կոչված վագներյան, ինքը արագաքայլ և անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես... Ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում ու չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա, առանց ներքնակի և բարձի։ Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել։
::''[[Գարեգին Լևոնյան]]''
* Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր։ Մասնավորապես կկարդար [[Մովսես Խորենացի]] և [[Գրիգոր Նարեկացի|Նարեկացի]], իսկ [[Խաչատուր Աբովյան|Աբովյանի]]ն «[[Վերք Հայաստանի]]ն» կանվաներ իր մասունքը։
:Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր... Մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարից, այլ շնորհքներ էլ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան: Վերին աստիճանի սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիված ճեմարանի մեծեն ու փոքրեն:
Տող 37.
* Ես զարմանում եմ, որ 25 տարի սրանից առաջ փոքրիկ Հայաստանը տվել է մի Կոմիտաս, որի ստեղծագործություններն իրենց գեղարվեստական կառուցվածքի և արժեքի տեսակետից հազիվ կարելի կլիներ սպասել Ռուսաստանի խոշոր կենտրոններում ապրող նույն ժամանակի ամենահայտնի ռուս կոմպոզիտորներից։
::''[[Միխայիլ Գնեսին]]''
* Հայ ժողովրդական երգը, հանձին Կոմիտասի, գտել է իր ամենացայտուն վարպետին։ Նա ուսանելի է շատ տեսակետներից։ Եվ հայ երաժշտության զարգացման նախանձախնդիր ամեն ոք նախ պետք է լիովին ուսումնասիրի և հասկանա Կոմիտասին և ապա միայն սկսի ստեղծագործել<ref name="Գնահատ139"/>։։
::''[[Ֆոմա Հարտման|Թոմաս Հարտման]]''
Տող 45.
::''[[Արամ Խաչատրյան]]''
 
* Կոմիտասը վեմն է հայ երաժշտության, հիմնաքարը։ Կոմիտասը այն իմաստուն ստղծագործողն է, որ մեծապես հասկացավ ժողովրդական աղբյուրների կենսալից ուժը և իր նյութը վերցրեց այնտեղից։ Եվ այսօր Կոմիտասն այն երաժիշտը չէ, որին մենք սոսկական «արժանավորների հարկը» մատուցանելու համար միայն հարգանքի խոսք ասենք։ Այսօր արդեն պարզ է ամեն երաժշտի համար, որ մեր ժողովրդական երգի վրա հիմնվող նրա երաժշտությունը Կոմիտասից է սկսվում<ref name="Գնահատ138"/>։
::''[[Դերենիկ Դեմիրճյան]]''
 
Ստացված է «https://hy.wikiquote.org/wiki/Կոմիտաս» էջից