«Մարտիրոս Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (22) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (19)
Տող 1.
[[Պատկեր:Сарьян, Мартирос Сергеевич.jpg|thumb|250px|Մարտիրոս Սարյանը]]
 
'''Մարտիրոս Սարյան''' ([[w:փետրվարի 28|փետրվարի 28]], [[1880]] — [[w:մայիսի 5|մայիսի 5]], [[1972]]), հայ անվանի նկարիչ։
 
==Քաղվածքներ==
Տող 15.
* Գույն, լույս, երազ, ահա ինչով եմ սկսել ես այրվել։
* [[Բնություն]]ը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը` մարդ։ Մահ գոյություն չունի։
* [[Զարմանք]]ը հասարակ բան չէ։ Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգևներից է։ Որքան այն պակասում է մարդու մոտ, այնքան աղքատ է նա իր հոգով և այնքան ավելի է նրա մեջ քար անտարբերությունը։ Իսկ անտարբերությունը բթացման առաջին և ամենահիմնական պայմանն է։
* Արվեստի օրենքները աշխատանքի, փորձի ընթացքում պետք է տրվեն նկարչին, գրողին աննկատելիորեն, բնական մի բյուրեղյա անբռնազբոսությամբ։ Եթե չի տրվում, ուրեմն չի տրվում։ Զոռով (ուղղակի անփոխարինելի խոսք է) ոչինչ անել չի կարելի։
* Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը, կարողամալ խորանալ մեծ վարպետների ստեղծագործության մեջ։
* Բոլոր պարագաներում էլ լույսը, գույնը, տոնը, օդը, ձևը, հեռանկարը, պլաստիկան նկարչության հիմնաքարն են կազմում։ Պետք է քրտնաջան ու համբերատար [[աշխատանք]]ով տիրապետել արվեստի տեխնիկային։ Պետք է լավ դպրոց անցնել։
* Արվեստը բազմազանություն է սիրում ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետներից։ [[Մարդկություն|Մարդկության]] պատմության դինամիկան իր բազմազանության մեջ` ահա համաշխարհային արվեստի բովանդակությունն ու դեմքը։
* Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է [[բնություն]]ից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա։
* Իր [[աշխատանք]]ով մարդ պետք է արդարացնի այն շնորհը, որ ստացել է [[բնություն]]ից։
* Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։
* Մարդուն ծնում է իր ժամանակը։ Դա ճի՛շտ է, ուրիշ կերպ չի լինում։ Բայց ծնվում են մարդիկ, իհարկե շատ հազվադեպ, որոնք շատ ավելի մեծ են քան իրենց ժամանակը։
* Ես չգիտեմ, երբ է իմ մեջ ծնվել նկարիչ։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները՝ մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք ահա այն ինչ ես երազել եմ։
Տող 39.
::''Ա. Լունաչարսկի''
 
* ...Մ. Սարյանի գործերը լավատես են, կենսուրախ, գարնանային թարմությամբ թաթախուն։ Կյանքի սեր է զարթնեցնում մեր մեջ նա, ապրեցնող է, բերկրանք հորդող։ Արևաբուխ է նրա արվեստը, նրա վրձինը հյուսված է արևի ճառագայթներից, ավելին՝ արևը ինքն է իր բոլոր արտահայտություններով նրա նկարների մեջ, արևը, որ գույն է ու երանգ, որ ջերմություն է ու լույս, որոնցով կառուցված են նրա գործերը<ref name="Գնահատ141" />։
::''[[Ավետիք Իսահակյան]]''