«Միքայել Նալբանդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (72) oգտվելով ԱՎԲ
չ →‎Քաղվածքներ: clean up, փոխարինվեց: → (2)
Տող 10.
* Ազգ ասացյալը է այն ուժը, այն կենդանի կապակցությունը մարդերի, որ առանց նորան, կամ նորանից դուրս, մասնավոր մարդը կլիներ մի անօգուտ անձնասեր-էգոիստ, իսկ բոլոր մարդկությունը՝ մի անպտուղ վերացականություն<ref name="Գնահատ24" />։
* Ոչ մի ազգություն իրավունք չունի կուլ տալու և ոչնչացնելու մի ուրիշ ազգություն, բայց այս բանը ստեպ կրկնվում է մարդկության պատմության մեջ<ref name="Գնահատ24" />։
* Բայց մի աննկարագրելի վատաբախտություն, մի սարսափելի տեսարան է, եթե մի ազգի անդամք ինքեանք հրաժարվում են յուրյանց ազգությունից, և մտանելով մասնավորության կորստական դրոշակի տակ, ընդհանուր մարդկային հարգ ու արժանավորություն տեսանել համարում են մի մեծ, բայց օտար ազգի ազգության մեջ։ Ի՜նչ ողորմելի փիլիսոփայություն, ի՜նչ արտասվելի վարդապետություն։ Թող ամենայն ազգ պահպանե յուր ազգության կերպարանքը, թող ազատ և պայծառ ծաղկի ամենայն ազգություն մարդկեղեն աշխարհի մեջ. դոքա միայն զորություն, հոգի են տալիս ազգերի ընդհանուր աշխատությանը<ref name="Գնահատ24" />։
* Բայց երբ բռնությունը, ազատությամբ շուլալվելով, հանդես կգա, երբ նեղսիրտ խավար խղճի ազատության և լուսեղեն դիմակներով կը զարդարվի, և բուն ազատությունը կը քարկոծվի, այն ժամանակ ամեն ստույգ ազատասերի պարտքն է բանականության սրով ասպարեզ մտնել և կեղծավոր փարիսեցիների գլխից Մովսեսի քողը մերկացնել. այս վարդապետության հետևում ենք մենք<ref name="Գնահատ24" />։
* Ինչպես կյանքն է, այնպես է և նրա փիլիսոփայությունը<ref name="Գնահատ25">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 25:</ref>։
Տող 19.
* Ազգը չի կորչի, եթե նրա լեզուն պատշաճավոր կերպով ճոխանա, արմատանա և հաստատվի ազգի հոգու և սրտի մեջ<ref name="Գնահատ25" />։
* Ժողովրդի լեզվի միջոցով կարող ենք ավելի հավաստիորեն ճանաչել մի ժողովուրդ, քան թե նրա պատմական հիշատակարաններով<ref name="Գնահատ25" />։
* Մարդուն հարմար վերևից եկած ազատությունը այն ցողից ավելի չէ, եթե մարդը նախ ինքը յուր մեջ ազատ չէ, և երկրորդ՝ եթե ինքը այնուհետև պիտի բռնանա յուր ընկերների վրա<ref name="Գնահատ25" />։
* Ազատությունը ըստ ինքյան լոկ խոսք է և իրողապես չէ կարող մարմնանալ առանց տնտեսական խնդրի լուծվելուն<ref name="Գնահատ25" />։
* Քանի որ հույսը չէ հիմնվում ստույգ հաշվի վրա, հույս չէ, այլ անձնախաբություն<ref name="Գնահատ26">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 26:</ref>։