«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (9) oգտվելով ԱՎԲ |
չ →top: clean up, փոխարինվեց: → |
||
Տող 1.
[[Պատկեր:1990 CPA 6204.jpg|մինի]]
'''«Սասնա ծռեր»''',
«Սասնա ծռեր» վիպերգը բանասացների միջոցով տարբեր պատումներով (տարբերակներ) անցել է սերնդեսերունդ և հասել է մեզ։ Նրա մասին առաջին անգամ հիշատակել են XVI դարի պորտուգալացի ճանապարհորդներ Տենրեյրոն և Աֆոնսոն։ Էպոսի պատումներից մեկն առաջին անգամ 1873 թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը տարոնցի երեսփոխան Կրպոյից և 1874 թվականին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Մեկ այլ տարբերակ՝ «Դավիթ ու Մհեր», 1889 թվականին հրատարակել է Մանուկ Աբեղյանը (ասացող՝ մոկացի Նախո քեռի)։ Ցայսօր հայտնաբերվել և գրառվել է շուրջ 160 պատում՝ «Սասունցի Դավիթ», «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Թլոլ Դավիթ», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլ վերնագրերով։ [[1939|1939 թվական]]ին վիպերգի ստեղծման 1000-ամյակի առթիվ 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր (հեղինակներ՝ Մանուկ Աբեղյան, Գևորգ Աբով, Արամ Ղանալանյան), որն ամբողջական և հստակ պատկերացում է տալիս էպոսի մասին։
|