«Սյուզան Սոնթագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (46) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (4)
Տող 1.
[[Պատկեր:Susan Sontag by Juan Bastos.JPG|մինի|Սյուզան Սոնթագը]]
'''Սյուզան Սոնթագ''' ({{lang-en|Susan Sontag}}, հունվարի 16, [[1933]] թ. - դեկտեմբերի 28, [[2004]] թ.), ամերիկացի գրող, կինոգործիչ, ուսուցիչ և քաղաքական գործիչ։ Նրա ամենահայտնի էսսեներից են՝ «Ընդդեմ մեկնաբանության», «Լուսանկարչության մասին», «Հիվանդությունը որպես մետաֆոր», «Ամերիկայում» և այլն։
 
== Քաղվածքներ ==
Տող 12.
=== Օրագրեր ===
* Լեզուն ոչ միայն գործիք է, այլ նաև նպատակ ինքն իր համար։
* Հանճարեղ տանջարար էր նա, ով հնարեց ամուսնությունը։ Դա հաստատություն է, որ նպատակաուղղված է զգացմունքների բթացմանը։ Ամուսնության ողջ իմաստը կրկնության մեջ է։ Լավագույնը, ինչին ձգտում է` ուժեղ, փոխադարձ կախվածություն ստեղծել։
* Մենք հաճախ չենք իմանում, թե մարդիկ ինչ են մտածում մեր մասին (կամ, ավելի ճիշտ, կարծում ենք թե մտածում են)…Արդյոք մեղավո՞ր եմ, որ կարդացի այն, ինչ նախատեսված չէր աչքերիս համար։ Ոչ։ Օրագրի հիմնական (սոցիալական) գործառույթներից է, որ այն ուրիշների թաքուն կարդան, նրանք (ծնողներն ու սիրեցյալները), որոնց մասին դաժանորեն անկեղծ ես միայն օրագրում։
* Գրելու ցանկությունս կապված է իմ միասեռականության հետ։ Այդ ինքնությունը միջոց է, որ դիմադրեմ հասարակության կողմից ինձ ուղղված զենքին։
:Դա իմ միասեռականությունը չի արդարացնում: Բայց կարծում եմ` անցաթուղթ է տալիս: