«Փոքրիկ իշխանը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (83) oգտվելով ԱՎԲ
չ →‎Քաղվածքներ: clean up, փոխարինվեց: → (34)
Տող 10.
* Գուցե ես մի փոքր նման եմ մեծահասակներին։ Երևի ծերանում եմ։
* Ծաղիկները թույլ են ու բարի։ Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ։ Կարծում են, որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան։
* Եթե դու մի ծաղիկ ես սիրում միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա. Դա արդեն բավական է։ Դու նայում ես երկնքին ու դու քեզ երջանիկ ես զգում։ Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ՝ ինչ-որ տեղ, ապրում է իմ ծաղիկը…»։ Բայց եթե գառնուկը ծաղիկն ուտի, այդ նույնը կլինի, եթե բոլոր աստղերը միանգամից մարեն։ Եվ դա, քո կարծիքով, կարևոր չէ…
* Երբեք չպետք է լսել, թե ինչ են ասում ծաղիկները։ Հարկավոր է ուղղակի նայել նրանց և շնչել նրանց բույրը։ Իմ ծաղիկն իր բուրմունքով լցրել էր ամբողջ մոլորակը, իսկ ես չէի կարողանում դրա համար ուրախանալ։
* Նա ինձ էր նվիրում իր բուրմունքը, լուսավորում էր իմ կյանքը։ Ես չպետք է փախչեի։ Նրա խղճուկ խորամանկությունների տակ ես պետք է քնքշություն տեսնեի։ Այնքան անհետևողական են ծաղիկները… Բայց ես շատ ջահել էի այն ժամանակ և դեռ սիրել չգիտեի։
Տող 23.
* «Իմ ուրախությունն ու գեղեցկություը հավիտենական չեն,-ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը,- և նա ոչինչ չունի պաշտպանվելու համար, նրա ունեցածը չորս փուշ է: Իսկ ես նրան լքեցի ու մեն-մենակ մնաց իմ մոլորակի վրա»։
* Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի։
* -Անապատում, այնուամենայնիվ, մարդ իրեն մենակ է զգում,-խոսեց Փոքրիկ իշխանը։
-Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն,-նկատեց օձը։
* «Ի՜նչ տարօրինակ մոլորակ է,-վերջապես խոսեց Փոքրիկ իշխանը:-Բոլորովին չոր է և աղի, ամբողջովին պատած է ասեղներով: Մարդիկ էլ երևակայություն չունեն… Նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են… Տանը ես մի ծաղիկ ունեի, որը իմ ուրախությունն էր ու գեղեցկությունը, և նա միշտ առաջինն էր խոսում»։