«Չինական առածներ և ասացվածքներ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (42) |
չ clean up, փոխարինվեց: → (25) |
||
Տող 2.
{{ԱԲԳ}}
== Ա ա ==
* Ագռավի բնից հավի ձու չես վերցնի։
* Ագռավի թևերն են սև, կալվածատիրոջ՝ սիրտը։
* Աղքատի ուտելիքի կեսը բանջարեղեն է։
* Ամեն գորտ իր ջրհորը գիտի։
* Ամեն չափի ոսկու համար կշեռք կա։
* Ամեն սխալ կարելի է ուղղել։
* Ամենախիստ ձմռանն էլ գարունն է հաջորդում։
* Այնտեղ, ուր խելոքը խոսքով է համոզում, հիմարը ձեռքերն է գործի դնում։
* Անազնիվ ճանապարհով ձեռք բերած փողը կհալվի ինչպես ձյունն՝ արևի տակ։
* Անգործությունը ծուլություն է ծնում։
* Անխելք որդիներն իրենց հայրերով են հպարտանում։
* Անկուշտ մարդը նման է այն օձին, որ փղին էլ է ուզում կուլ տալ։
* Անձրևից թրջվածը եղյամից չի վախենա։
* Աշխատասիրությունը սովորում են երեք տարում, ծուլությունը՝ երեք օրում։
* Աշխատելիս հիվանդ է, ուտելիս՝ առողջ։
* Աշխատող մարդը միշտ փող կունենա։
* Աշխարհում ոսկի շատ կա, հին ընկերներն են քիչ։
* Աչքը չի տեսնում, սիրտը չի ցավում։
* Աչքերը հեռուն տեսնում են, իրենց թարթիչները չեն տեսնում։
* Առածն առանց առիթի չի ասվի։
* Առավոտյան ծառ տնկեց, կեսօրին ուզեց շվաքում հանգստանալ։
* Առողջը հիվանդի տանջանքները չի հասկանա։
* Ասեղ գողացողը, ոսկի էլ կգողանա։
* Ասեղդ որտեղ կորցրել ես, այնտեղ էլ փնտրիր։
== Բ բ ==
* Բարկանալուց առաջ մինչև հարյուր հաշվիր, խփելուց առաջ՝ մինչև հազար։
* Բարկացավ հավի վրա, շանը ծեծեց։
* Բարության դիմաց՝ բարություն, վիրավորանքի դիմաց՝ վիրավորանք։
* Բերնիցդ դուրս եկավ, ուրիշի ականջը մտավ։
* Բերնիցդ թռած խոսքը հրեղեն ձիով էլ չես բռնի։
* Բոլոր ձիերը սայթաքում են, բոլոր մարդիկ՝ սխալվում։
Տող 37.
== Գ գ ==
* Գեղեցիկ թռչուններին են վանդակ դնում։
* Գետի ափին ջուր չեն վաճառի։
* Գետի բերածը գետը կտանի։
* Գինի որ լինի, տունդ բարեկամներով լիքը կլինի։
* Գիշերվա առաջին կեսը մտածիր քո թերությունների մասին, երկրորդ կեսը՝ ուրիշների։
* Գիտությունն այնպիսի գանձ է, որը միշտ մնում է տիրոջ մոտ։
* Գիտությունն անսահման է։
* Գիտունը գրքերի մասին է խոսում, մսագործը՝ խոզերի։
* Գլուխը նապաստակի է, աչքերը՝ օձի։
|