«Մադոննա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Քաղվածքներ: clean up, փոխարինվեց: : → ։ (45) oգտվելով ԱՎԲ
չ →‎Քաղվածքներ: clean up, փոխարինվեց: → (10)
Տող 3.
 
== Քաղվածքներ ==
* [[Էլվիս Փրեսլի|Էլվիս]]ը թագավորն է, իսկ ես՝ թագուհին։ Իմ ծննդյան օրը համապատասխանում է նրա մահվան տարելիցի հետ։ * Գումարն առանձնապես մեծ նշանակություն չունի ինձ համար։ Որքան շատ գումար ունես, այդքան շատ խնդիրներ են առաջանում։ Իսկ [[փառք]]ն ասես թմրադեղ լինի։ Այն լցնում է քո ներսի [[դատարկություն]]ը։
* Ես երջանիկ չեմ լինի այնքան ժամանակ, մինչև որ ինձ աստվածության հետ չհամեմատեն։
* Արտաքինը խաբուսիկ է։ Մանկության տարիներին եղել եմ աշխատասեր աշակերտուհի, օրինակելի զավակ, երբեք չեմ վիճել հորս հետ, թմրադեղեր չեմ ընդունել և չեմ փախել դասերից։ Իսկ հետո՝ 30 տարեկանում, կարծես միանգամից կապից կտրվեցի։
* Ի՞նչ է [[կյանք]]ը սովորեցրել ինձ։ Զիջել։ Դա թուլության նշան չէ, պարզապես ես հասկացել եմ, որ կարելի է մարդկանց ճնշել և ահաբեկել, բայց և կարելի է քո ուզածին հասնել ավելի նուրբ եղանակներով։
* Ես նախկինի պես ատում եմ, այսպես կոչված, ճիշտ կյանքը։ Եթե ինձնից ինչ-որ բան են ակնկալում, հենց դա հատկապես չեմ ցանկանում անել։
* Մանուկ հասակում ես հավատում էի [[Աստված|Աստծուն]] այնպես, ինչպես պատահում է դեռահասների հետ։ [[Հիսուս Քրիստոս|Հիսուս]]ն ինձ համար կարծես կինոաստղ լիներ, իմ գլխավոր կուռքը։ Այժմ [[եկեղեցի]]ն ինձ համար դարձել է ապաստարան, այն թույլ է տալիս ինձ առանձնանալ մարդկանցից։ Ես կարող եմ չհամաձայնել նրա տեսությունների և դոգմաների հետ, ինչպես նաև չմասնակցել եկեղեցական արարողություններին։
* Շատերի աչքերին [[մայրություն]]ը ինձ դարձրել է [[հարգանք]]ի ավելի արժանի և ընդունելի։ Այսպես ասած, ավելի հարմար «օգտագործման» համար։ Մյուս կողմից՝ չեմ կարծում, որ [[երեխա]]յի ծնունդը զրկել է ինձ [[սեքսուալություն]]ից։ Չէ՞ որ [[Սյուզեն Սարանդոն]]ը, [[Միշել Պֆայֆեր]]ը դեռ շարունակում են լինել սեքսուալ։ Եթե դու սեքսուալ ես, ուրեմն սեքսուալ ես՝ անկախ երեխաների առկայությունից կամ դրանց բացակայությունից։
* Ավելի լավ է մի տարի ապրես՝ որպես [[վագր]], քան 100 տարի՝ որպես [[ավանակ]]։
* Ինձ համար դժվար էր հասկանալ հորս, մինչև որ ես ունեցա իմ երեխաներին։
* [[Հոլիվուդ]]ում քիչ են այն մարդիկ, ովքեր [[գրքեր]] կարդում են՝ զուտ դրանց հիման վրա [[ֆիլմ]] նկարահանելու համար։ Հենց դրա համար էլ ես տեղափոխվել եմ [[Անգլիա]]։ Ես անգլիացիներին ամերիկացիներից խելացի եմ համարում։ Բացի այդ, [[Լոնդոն]]ն ինձ համար ավելի հանգիստ քաղաք է։ Ես ապրում եմ Մարբլ արչում, որտեղ կան բազմաթիվ արաբներ՝ փարաջաների մեջ փաթաթված մարդիկ։ Այստեղ ոչ ոք ինձ վրա ուշադրություն չի դարձնում։
* Ինչ-որ բանի նկատմամբ իմ [[վախ]]ը նշանակում է, որ, միևնույն է, ես դա անելու եմ։
* Արտաքնապես շփվող անհատի մեջ հաճախ թաքնվում է վախկոտ [[անձնավորություն]]։ Նույնը և [[տղամարդ]]կանց հետ է պատահում։ Արտաքինից [[հերոս]] են թվում, սակայն ներքուստ ինքնավստահ չեն։ Դա նման է մի վարժության, որ պետք է անես, եթե ցանկանում ես փոխվել։
* Ես [[աշխատանք]]ի գերի եմ և չեմ պատկերացնում ինձ՝ առանց աշխատանքի։ Իհարկե, ես մտադիր եմ փոխվել, զարգանալ, հետաքրքրվել այլ բաներով։ Սակայն երբեք հանգստի չանցնել։
* Հոգում դեռ ես նույն աղջիկն եմ, ով սրճարանում փքաբլիթ էր վաճառում։ Այն նույն աղջիկը, ում աշխատանքից ազատեցին նրա համար, որ մտքով անցել էր սրճարանի հաճախորդների վրա լցնել փքաբլիթի մուրաբան։
* Ինչպե՞ս ես կարող էի Մադոննա անունով դառնալ ուրիշ մեկը, քան կամ։ Ես կարող էի դառնալ կամ հոգևոր քույր, կամ այն, ինչ արդեն դարձել եմ։ Այլ տարբերակներ չկան։
Ստացված է «https://hy.wikiquote.org/wiki/Մադոննա» էջից