«Սյուզան Սոնթագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Օրագրեր: clean up, փոխարինվեց: →
չ փոխարինվեց: ` → ՝ (4)
Տող 4.
== Քաղվածքներ ==
=== Ընդդեմ մեկնաբանության ===
* Արվեստի առումով մեկնաբանությունը նշանակում է ամբողջ գործի միջից տարրերի (X, Y, Z և այլն) մի որոշակի խմբի դուրսբերում։ Մեկնաբանության խնդիրը, փաստորեն, նույնն է, ինչ որ թարգմանությանը։ Մեկնաբանն ասում է. ինչ է չե՞ս տեսնում, որ X-ն իրականում նշանակում է A, որ Y-ն իրականում B-ն է, իսկ Z-ը`ը՝ C-ն։
* Ստացվում է, որ մեկնաբանությունը կանխավ ենթադրում է տեքստի մաքուր իմաստի և (հետագա) ընթերցողի պահանջների անհամապատասխանություն։ Այն ջանում է լուծել այս տարաձայնությունը։ Բանն այն է, որ մի որևէ պատճառով տեքստը դարձել է անընդունելի, թեև այն չի կարելի դեն նետել։ Մեկնաբանությունը ծայրահեղ միջոց է հին տեքստը նորոգելով պահպանելու համար, տեքստ, որը չափից ավելի թանկարժեք է համարվում, որ դեն նետվի։ Ըստ էության, մեկնաբանը ձևափոխում է տեքստը`տեքստը՝ առանց ջնջելու կամ վերաշարադրելու այն։ Բայց նա չի ընդունում սա։ Նա պնդում է, թե իր արածն ընդամենը տեքստն ավելի հասկանալի դարձնելն ու դրա ճշմարիտ նշանակությունը բացահայտելն է։ Ինչքան էլ որ մեկնաբանները տեքստը ձևափոխեն (այստեղ մեկ այլ հանրահայտ օրինակ է ակնհայտորեն էրոտիկ Երգ Երգոցի Րաբունական և Քրիստոնեական «հոգևոր» մեկնությունները), միևնույն է, նրանք պետք է պնդեն, թե մեկնում են այն իմաստը, ինչն արդեն իսկ այնտեղ է։
* Իրական արվեստն ունակ է մեզ նյարդայնացնելու։ Արվեստի գործը սեփական բովանդակությանը հանգեցնելով, և մեկնաբանելով այդ բովանդակությունը, մենք կաշկանդում ենք այն։ Մեկնաբանությունն արվեստը դարձնում է կառավերելի ու հարմարեցված։
* Մեր խնդիրը արվեստի գործում հանրավորինս շատ բովանդակություն գտնելը չէ, կամ, ինչն ավելի վատ է, արվեստի գործից քամել ավելի շատ բովանդակություն, քան կա։ Այսօր մեր խնդիրը բովանդակությունը նվազեցնելն է, որպեսզի առհասարակ մի ինչ-որ բան կարողանանք տեսնել։
Տող 12.
=== Օրագրեր ===
* Լեզուն ոչ միայն գործիք է, այլ նաև նպատակ ինքն իր համար։
* Հանճարեղ տանջարար էր նա, ով հնարեց ամուսնությունը։ Դա հաստատություն է, որ նպատակաուղղված է զգացմունքների բթացմանը։ Ամուսնության ողջ իմաստը կրկնության մեջ է։ Լավագույնը, ինչին ձգտում է`է՝ ուժեղ, փոխադարձ կախվածություն ստեղծել։
* Մենք հաճախ չենք իմանում, թե մարդիկ ինչ են մտածում մեր մասին (կամ, ավելի ճիշտ, կարծում ենք թե մտածում են)…Արդյոք մեղավո՞ր եմ, որ կարդացի այն, ինչ նախատեսված չէր աչքերիս համար։ Ոչ։ Օրագրի հիմնական (սոցիալական) գործառույթներից է, որ այն ուրիշների թաքուն կարդան, նրանք (ծնողներն ու սիրեցյալները), որոնց մասին դաժանորեն անկեղծ ես միայն օրագրում։
* Գրելու ցանկությունս կապված է իմ միասեռականության հետ։ Այդ ինքնությունը միջոց է, որ դիմադրեմ հասարակության կողմից ինձ ուղղված զենքին։
Տող 19.
* Ծերանալու վախը ծնվում է գիտակցումից, որ հիմա չես ապրում այն կյանքը, որ կուզեիր ապրել։ Դա համարժեք է ներկան չարաշահելու զգացողությանը։
* Հպելու, հպվելու ցանկությունը։ Ես երախտապարտ եմ, երբ հպվում եմ մեկին։ Դա ապացույց է, որ մարմին ունեմ, և որ մարմիններ կան աշխարհում։
* Սեքսը միակ բարիքն է, որտեղ մահը չի կարող մեզ խաբել՝ երբ սկսել ենք ապրել սեռական կյանքով։ Մեռնելը մի տարվա սեռական երջանկությունից ավելի տխուր չէ, քան մեռնելը`մեռնելը՝ երեսուն տարվա սեռական երջանկությունից։
:Ուրեմն, միայն կրկնվող գործողություններն են զերծ մահվան դառնահամից: