«Վանո Սիրադեղյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (9)
Տող 9.
 
== Քաղվածքներ ==
* Մեծ արագությունների երկիր չէ [[Հայաստան]]ը։ Արագությունը փոքրացնում է երկիրը։ Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է։ Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում։ Հայաստանը իր խորությամբ է երկիր։ Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ`չէ՝ տասը կյանք էլ չես սպառի։ Միայն թե շտապելու հարկ չկա։ Առավել ևս համեմատելու կարիք չկա։
* …[[Կյանք]]ը մեր ուզածով չեղավ, ու առուփախի հրապարակում ապշած մնացինք։ Հետո [[ցավ]]ից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, – այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը`իրանը՝ ձիգ, գլուխը`գլուխը՝ բարձր, ձեռքերը`ձեռքերը՝ ծոցը, որ մաքուր մնան։
* Արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության և այլ արհավիրքների հետ։
* Անկախ այն բանից՝ օրը ուշ կմթնի, թե շուտ կլուսանա, անկախ այն բանից՝ լուսինը կբոլորի, թե ոչ, ժամանակի հոգեմաշ ընթացք կոտորակող արհեստական շեշտեր են հարկավոր։ Օրը՝ առաջին բաժակ [[սուրճ]]ից հետո, շաբաթ օրը`օրը՝ կիրակիից առաջ, թեթև երեքշաբթին՝ ծանր երկուշաբթի օրվանից հետո…
* Երկրի ձգողականությունը բավարար է մարդուս կանգուն պահելու համար, բայց բավարար չէ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար՝ ժամանակի անբեկբեկ ընթացքի մեջ։ Մարդը չի կարող ժամանակի ձյութե հոսքի մեջ լռած հոսել ու ծեփվել տիեզերքի անհունությանը։
* Չգոյության հակառակը չի կարող տառապանքը լինել։ Ոչ ոք իր կամքով չի եկել այս աշխարհ անգոյությունից, և ուրեմն կյանքը չի կարող պատիժ լինել, որովհետև պատիժ չի հասնում անմեղին։ Ոչ ոք իր կամքով չի եկել, հետևաբար, նրա համար չի եկել, որ գնալը լինի ցավագնորեն գիտակցելի։
* Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը [[հաց]]ի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ`համրությամբ՝ ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե`թե՝ առանձնությունը։ Իրենք`Իրենք՝ նախիրով, իրենք ոհմակով լինելով`լինելով՝ էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես։
 
== Քաղվածքներ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ ==